Արցախյան դրամը Արցախի ազգային արժույթն է։ Արցախյան դրամը Հայաստանում ևս ծառայում է, որպես վճարման միջոց։
Արցախյան դրամ | |||
---|---|---|---|
| |||
ISO 4217 կոդ | դրամ | ||
Երկիր | Արցախ | ||
Կազմված է | 100 լումայից | ||
Մետաղադրամներ | 50 լումա, 1, 5 դրամ | ||
Թղթադրամներ | 2, 10 դրամ | ||
Կենտրոնական բանկ | ԼՂՀ ֆինանսների նախարարություն | ||
Վեբ-կայք | minfin-nkr.am | ||
Փոխանակման կուրս (2017-05-28 դրությամբ) | |||
1 USD | = 481.77 դրամ | ||
1 EUR | = 540.26 դրամ | ||
1 GBP | = 619.89 դրամ | ||
1 RUB | = 8.50 դրամ |
Արցախյան մեկ դրամը հավասարազոր է հարյուր լումայի և հայկական մեկ դրամի։ Արցախի Հանրապետության առանձին դրամը ներկայումս կիրառության մեջ չէ և չի օգտագործվում առևտրա-արդյունաբերական նկատառումներով։
Արցախյան դրամը հիմնականում օգտագործվում է, որպես դեկորատիվ տարր կամ դրամական հավաքածուների զարդ։ Արցախի Հանրապետության դրամական միջոցը նույն հայկական դրամն է, որը այս երկրում անվանվում է արցախյան դրամ։
Միակ դրամահատարանը, որը թողարկում է արցախյան դրամ (խոսքը 1, 2, 5 և 10 արցախյան դրամների մասին է, որոնք դուրս են եկել կիրառությունից), Ավստրիայի դրամահատարանն է։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։
Ընդունվեցին անկախ պետության ազգային խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և ազատության օրհներգը։ Կարևոր նվաճում էր նաև որպես արժույթ ռուբլու վերացումը երկրում։
1994 թվականից դրամը Արցախում դարձավ միակ պաշտոնական արժույթը։ 2004 թվականին վաճառքի ուղղիչ նպատակներով Արցախում թողարկվել են մետաղադրամներ և թղթադրամներ։ 2005 թվականին Լեռնային Ղարաբաղում արցախյան դրամը (1-ից 5 դրամանոցներ) շրջանառության մեջ դրվեցին՝ որպես վճարման միջոց։
Մետաղադրամների դարձերեսին պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանը։
2005 թվականից շրջանառության մեջ է դրված հեռևյալ թղթադրամները՝
2004 թվականի սերիա | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Գնահատական (դրամով) | Չափեր (մմ) | Հիմնական գույն | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||
2 | 150×80 | կարմրա- շագանակագույն | ԼՂՀ զինանշան, Գանձասարի վանք Գրիգոր Լուսավորիչ | Հովհաննես Մկրտիչ և Հիսուս Քրիստոս, Խաչելություն, ԼՂՀ զինանշան | 2004 | ||
10 | 165×90 | կապտա- կանաչավուն | ԼՂՀ զինանշան, Հիսուսը Հրեշտակապետի հետ Դադիվանք | Խուդաֆերինի կամուրջ, գինու տակառներ, արցախյան գորգ, ԼՂՀ զինանշան | 2004 | ||
Պատկերի մասշտաբ՝ 1,0 փիքսել միլիմետրում։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արցախյան դրամ կատեգորիայում։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Արցախյան դրամ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.