Արեկիպա

Արեկիպա ( իսպ.՝ Arequipa, կեչուա՝ Ariqipa), Պերուի երկրորդ խոշոր քաղաքը, որը գտնվում է երկրի հարավային մասում, Արևիպա նահանգի վարչական կենտրոնը:Պերուի սահմանադրական դատարանի գտնվելու վայրը։

Բնակավայր
Արեկիպա
կեչուա՝ Ariqipa
Դրոշ Զինանշան
Արեկիպա Արեկիպա

Արեկիպա
ԵրկիրՊերու Պերու
Հիմնադրված էօգոստոսի 15, 1540 թ.
Մակերես650±1 կմ²
ԲԾՄ2335±1 մետր
Բնակչություն1 008 290 մարդ (2017)
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ054
Փոստային դասիչ04
Պաշտոնական կայքmuniarequipa.gob.pe(իսպ.)
Արեկիպա (Պերու)##
Արեկիպա (Պերու)
Արեկիպա

Քաղաքի պատմական կենտրոնը, որտեղ պահպանել են սպիտակ հրաբխային քարից կառուցված բազմաթիվ գաղութային շենքեր,ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում 2000 թվականին:1868 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվեց երկրաշարժի հետևանքով և հետագայում վերականգնվեց իր սկզբնական տեսքով:Արեկիպայի կենտրոնում պահպանվել են բազմաթիվ բարոկկո և նեո-գոթական շենքեր։

Քաղաքը առանձնանում է ուտեստների մեծ բազմազանությամբ, ինչի համար Արեկիպան հռչակվել է «պերուական խոհանոցի մայրաքաղաք»։

Պատմություն

Բնակչության հիմնական զբաղմունքն էր որսալը ՝ աստիճանական անցում կատարելով հողագործությանը։ XV դարում այդ շրջանը, որն այն ժամանակ բնակեցված էր Այմա հնդկացիների կողմից, նվաճվել է Ինկաների կողմից և ծառայել որպես կայսրության սննդի կարևոր մատակարար։

Արեկիպան հիմնադրվել է 1540 թվականի օգոստոսի 15-ին կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիզարոյի կողմից։ Քաղաքին շնորհվել է "Վիլյա դե լա Ասունսյոն դե Նուեստրա Սենյորա դել Վալյո Հերմոսո Արեկիպա" անվանումը։ Կա նաև վարկած, որ այդ տարածքի անունը 1537 թվականին տվել է իսպանացի կոնկիստադոր դոն Դիեգո դե Ալմագրոն, որը, մատնացույց անելով գետնին, հարցրել է տեղի հնդիկներին. «Ի՞նչանուն ունի այս հողը». բնիկները, ենթադրելով, որ անծանոթը հարցնում թույլտվություն նստել պատասխանել են «Արեկիպա» («Նստեք») :

Իսպանական թագավոր Չարլզ V-ը 1540 թվականի դեկտեմբերի 22-ին գրությամբ քաղաքին վերագրեց բնակավայրի կարգավիճակ և հաստատեց իր զինանշանը, որը քաղաքը մինչև հիմա կրում է։

Գաղութատիրական դարաշրջանի ընթացքում քաղաքը զարգացավ առանց մեծ ընդվզումների, հարուստ արծաթով և բուրդով առևտուր անելով մնաց իսպանական թագի պատվանդանը Պերուի հարավում:Երկիրը անկախություն հռչակելուց հետո Արեկիպան մի քանի տարի եղել է ընդդիմադիրների ներգրավման կենտրոն, որոնք պայքարել են Սիմոն Բոլիվարի անձնական իշխանության ուժեղացման դեմ։Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ քաղաքը հանդիսանում էր երկրի հարավը պաշտպանող պերուական զորքերի հիմնական մատակարարման կենտրոնը, իսկ 1882-83 թվականներին ՝ Չիլիի Լիմայի գրավման ժամանակ, այն Պերուի իրական մայրաքաղաքն էր։

2001 թվականի հունիսի 23-ին Արեկիպան լուրջ վնասներ կրեց Ռիխտերի սանդղակով 7,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից։

Կլիմա

Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 2335 մետր բարձրության վրա, Ատակամա ափամերձ անապատի և Արևելյան Անդ Լեռնաշղթայի միջև։

Արեկիպայի կլիման կիսաանապատային է, բավականին զով է քաղաքի համար ՝ իր նշանակալի բարձրության պատճառով։ Ինսոլյացիայի մակարդակը շատ բարձր է։

Բնակչություն


Արեկիպա

Տնտեսություն

Արեկիպան Պերուի հարավում ամենամեծ ֆինանսական, արդյունաբերական և առևտրային կենտրոնն է, իսկ երկրի երկրորդ ( Լիմայից հետո) տնտեսական կենտրոնը։ Պահպանում է սերտ տնտեսական կապերը Բոլիվիայի, Չիլիի և Բրազիլիայի հետ:Քաղաքի տնտեսության հիմնական ոլորտներն են.

  • շինություն
  • զբոսաշրջություն
  • գյուղմթերքների վերամշակում
  • տեքստիլ արդյունաբերություն
  • տրանսպորտը
  • մանրածախ առևտուրը

Արեկիպայի տնտեսությունը զարգանում է արագորեն։ 2003-2008 թվականներին Արեկիպայի ագլոմերացիան ցույց տվեց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ամենաբարձր աճը (տարեկան 9,59%)։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Tags:

Արեկիպա ՊատմությունԱրեկիպա ԿլիմաԱրեկիպա ԲնակչությունԱրեկիպա ՏնտեսությունԱրեկիպա ՊատկերասրահԱրեկիպա ԾանոթագրություններԱրեկիպաԻսպաներենԿեչուա լեզուներՊերուՔաղաք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹութքՏիգրան ՄեծԼեոնարդո դա ՎինչիՄիսաք ՄեծարենցՍտենտավորումԱնուղղակի խնդիրՈւսուցման մեթոդներԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄինաս ԱվետիսյանԷրիթրոցիտներԱսիաՍրբանային սեքսՆյարդային համակարգՀայկյան տոմարԱլգորիթմՇունԱրտաշես ԱԱրյան ընդհանուր հետազոտությունՀակաբիոտիկներՊյութագորասի թեորեմՕլիմպիական սպորտաձևերԱվարայրի ճակատամարտՀին աշխարհի յոթ հրաշալիքներՕսմանյան կայսրությունՎիետնամԹիթեռներՍնկերՀայերեն ՎիքիպեդիաԻջևանԿատուներՆատրիումի քլորիդՏուբերկուլոզՀեմանգիոմաԴեղանյութերԵղնջացանՄեծ Հայքի նահանգների ցանկՖրանսիաԼիտրԲեթմեն։ ՍկիզբըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄաշկ (մարդու)Բարորակ ուռուցքներԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԺենգյալով հացԳլանԱրա Գեղեցիկ և ՇամիրամՆեմեսիս (դիցաբանություն)ՏիեզերքԴոն Կիխոտ (վեպ)ՄիջատներՄարդու գլխուղեղՓայծաղՁեռքբերովի անօգնականությունՈրոշիչՁնծաղիկՕրգազմՄարքեթինգԱուտոիմուն թիրեոիդիտՕպերացիոն համակարգԿոմիտասԵրաժշտական գործիքներԱղբյուր ՍերոբՍեղան (երկրաչափություն)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ուղղանկյուն եռանկյունՍինգապուրԳոշավանքԿասկադ համալիրԱղիների բորբոքային հիվանդությունԿարմրախտԱշխարհի բնակչությունՀեմոգլոբինՓսորիազՀայերենՄոնթե ՄելքոնյանԱրգանդ🡆 More