Ատրոպին: քիմիական միացություն

Ատրոպին, օգտագործվում է նեյրոտոքսիններով և պեստիցիդներով թունավորումների բուժման համար, ինչպես նաև տարբեր տիպի դանդաղասրտությունների և վիրահատության ժամանակ թքարտադրության նվազեցման համար։ Սովորաբար կիրառվում է ներերակային կամ միջմկանային ճանապարհով։ Կան նաև աչքի կաթիլներ, որոնք օգտագործվում են շաղկապենաբորբի և վաղ ամբլիօպիայի բուժման համար։ Ներերակային կիրառման դեպքում ատրոպինը սկսում է ազդել մի քանի րոպեից և պահպանում է ազդեցությունը կես ժամից մինչև մի ժամ։ Որոշ թունավորումների բուժման համար կարող են անհրաժեշտ լինել մեծ դեղաչափեր։

Ատրոպին: Բժշկական կիրառում, Կողմնակի ազդեցություններ, Հակացուցումներ
Ատրոպին
Նույնացուցիչներ
DrugBank00572
ECHA InfoCard100.000.096 Խմբագրել Վիքիդատայում

Տարածված կողմնակի էֆեկտներից են բերանի չորությունը, բբերի լայնացումը, փորկապությունը և հաճախասրտությունը։ Ատրոպինը չպիտի կիրառվի փականկյունային գլաուկոմա ունեցող անձանց շրջանում։ Չնայած չկան ապացույցներ, որը ատրոպինի կիրառումը հղիության ընթացքում առաջացնում է բնածին արատներ, դրա ազդեցությունը դեռևս լրիվ ուսումնասիրված չէ։ Այն հավանականորեն անվտանգ է կրծքով կերակրման ժամանակ։

Ատրոպինը հակամուսկարինային (հակախոլիներգիկ) տիպի դեղամիջոց է, որը արգելակում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը։ Այն սովորաբար հանդիպում է որոշ բույսերում, օրինակ՝ մորմազգիների մոտ։ Առաջին անգամ առանձնացվել է 1833 թվականին։

Բժշկական կիրառում

Ատրոպին: Բժշկական կիրառում, Կողմնակի ազդեցություններ, Հակացուցումներ 
Ատրոպին պարունակող ամպուլա 1մլ/0.5մգ:

Աչքեր

Ատրոպինը տեղային կիրառվում է, որպես ցիկլոպլեգիկ՝ ժամանակավոր պարալիզելով ակոմոդացիայի ռեֆլեքսը, և, որպես միդրիատիկ՝ բբերը լայնացնելու նպատակով։ Ատրոպինը քայքայվում է դանդաղ և սովորաբար դուրս է գալիս օրգանիզմից 7-14 օրվա ընթացքում, այդ պատճառով օգտագործվում է հիմնականում թերապևտիկ նպատակներով, այն դեպքում, երբ տրոպիկամիդը (ավելի կարճ ազդող հակախոլիներգիկ պրեպարատ) կամ ֆենիլեֆրինը (α-ադրեներգիկ ագոնիստ) ավեի կիրառելի են ակնային հետազոտության ժամանակ։

Ռեֆրակցիոն և ակոմոդացիոն ամբլիօպիայի ժամանակ, երբեմն, ատրոպինը տրվում է առողջ աչքում լղոզվածությունը նվազեցնելու համար։ Ապացուցված է, որ ատրոպինը նույնքան էֆեկտիվ է տեսողության սրությունը վերականգնելու համար, որքան օկլուզիան։

Ատրոպինի աչքի կաթիլները դանդաղեցնում են երեխաների մոտ կարճատեսության զարգացուը, բայց կողմնակի ազդեցությունների պատճառով կիրառումը սահմանափակ է։

Սիրտ

Ատրոպինի ներարկումներ օգտագործվում են դանդաղասրտությունների բուժման համար։

Ատրոպինը նախկինում ներառված էր վերակենդանացման ուղեցույցներում ասիստոլիայի և առանց պուլս էլեկտրական ակտիվության ժամանակ կիրառման համար, սակայն դրա էֆեկտիվության ապացույցների պակասի պատճառով այժմ դուրս է եկել այդ ուղեցույցներից։ Ախտանշանային դանդաղասրտության ժամանակ դեղաչափը 0.5-ից 1 մգ է բոլյուսային տարբերակով և կարող է կրկնվել ամեն 3-5 րոպեն մինչև 3մգ գումարայի դեղաչափ (առավելագույնը 0.04 մգ/կգ)։

Ատրոպինը կիրառվում է նաև ԱՎ 2-րդ աստիճանի Մոբից 1 պաշարման, ինչպես նաև ԱՎ 3-րդ աստիճանի՝ բարձր Պուրկինյե կամ ԱՎ հանգուցային դուրս թռչող ռիթմով պաշարման բուժման ժամանակ։ Սովորաբար էֆեկտիվ չէ ԱՎ 2-րդ աստիճանի Մոբից 2 պաշարման դեպքում և ԱՎ 3-րդ աստիճանի՝ ցածր Պուրկինյե կամ փորոքային դուրս թռչող ռիթմով պաշարման ժամանակ։

Ատրոպինը նախկինում կիրառվել է նաև երեխաների ինտուբացիայի ժամանա դանդաղասրտությունը կանխելու համար, սակայն ապացուցողական հիմքի բացակայության պատճառով այժմ չունի այդպիսի կիրառում։

Սեկրեցիա

Ատրոպինի ազդեցությունը պարասիմպաթիկ նյարդային համակարգի վրա արգելակում է թքային և լորձային գեղձերը։ Դեղամիջոցը կարող է նաև արգելակել քրտնարտադրությունը՝ սիմպաթիկ նյարդային համակարգով։ Սա կարող է օգտակար լինել հիպերհիդրոզի բուժման մեջ, ինչպես նաև մահամերձ հիվանդի մոտ գերթքարտադրության և խորխարտադրության հետևաքով առաջացող խեղդոցը կանխելու համար։ Չնայած այս երկու դեպքում էլ ատրոպինի կիրառումը հաստատված չէ FDA-ի կողմից՝ որոշ բժիշկներ օգտագործում են այն։

Թունավորումներ

Ատրոպինը չի համարվում իրական հակաթույն օրգանֆոսֆատներով թունավորումների դեպքում։ Այնուամենայնիվ, արգելակելով ացետիլխոլինի ազդեցությունը մուսկարինային ընկալիչների վրա, ատրոպինը հանդիսանում է բուժման միջոց օրգանֆոսֆատային միջատասպաններով և նեյրոտոքսիններով (զարին, զոման, տաբուն) թունավորման ժամանակ։ Սովորաբար զինվորականները, ովքեր կարող են ենթարկվել քիմական զենքի ազդեցության իրենց հետ կրում են ատրոպինի և օբիդոքսիմի ներարկիչներ՝ ազդրի մկանի մեջ արագ ներարկման համար։ Ատրոպինը սովորաբար կիրառվում է պրալիդոքսիմի քլորիդի հետ միասին։

Որոշ նեյրոտոքսիններ ոչնչացնում են ացետիլխոլինէսթերազան՝ այն ֆոսֆորիլացնելով։ Այդ պատճառով ացետիլխոլինի ազդեցությունը դառնում է ավելցուկային և երկարատև։ Պրալիդոքսիմը կարող է օգտակար լինել այս դեպքում, քանի որ չեզոքացնում է ֆոսֆորիլացումը։ Ատրոպինը նվազեցնում է թունավորման նշանները՝ թույլ չտալով մուսկարինային ընկալիչների գերդրդում։

Կողմնակի ազդեցություններ

Ատրոպինի կողմնակի ազդեցությունների թվին են պատկանում փորոքային ֆիբրիլյացիան, վերփորոքային կամ փորոքային հաճախասրտությունները, գլխապտույտը, սրտխառնոցը, լղոզված տեսողությունը, հավասարակշռության կորուստը, բբերի լայնացումը, լուսավախությունը, բերանի չորությունը, արտահայտված շփոթվածությունը, դելիրիոզ հալյուցինացիաները և գրգռվածությունը՝ հատկապես ծերերի մոտ։ Լուծույթների մեծամասնության մեջ առկա է սուլֆատ, որը կարող է բերել հիստամինի մեծ քանակի արտազատման և անաֆիլաքսիայի առաջացման։ Վերջին կողմնակի ազդեցությունները առաջանում են ատրոպինի՝ ուղեղ-արյունային պատնեշն անցնելու հատկությամբ։ Հալյուցինոգեն հատկության պատճառեվ երբեմն ատրոպինն օգտագործվում է, որպես թմրադեղ՝ չնայած այն շատ վտանգավոր է և հաճախ հաճույք չի պատճառում։

Գերդոզավորման դեպքում ատրոպինը առաջացնում է թունավորում։ Ատրոպինը երբեմն ավելացվում է կախում առաջացնող դեղորայքի, մասնավորապես հակալուծային օփիոիդներին, ինչպիսին է դիֆենօսքինը, քանզի ատրոպինի արտազատումը նվազեցնող հատկությունը կարող է բերել նաև հակալուծային ազդեցության։

Չնայած ատրոպինը բուժում է դանդաղասրտությունը անհետաձգելի իրավիճակներում, այն կարող է առաջացնել սրտի ռիթմի պարադոքսալ իջեցում, երբ տրվում է շատ ցածր դեղաչափերով (<0.5 մգ), ենթադրաբար ԿՆՀ- ում ազդեցության շնորհիվ։

Ատրոպինը անարդյունավետ է դառնում 10-20 մգ դեղաչափի դեպքում։ Ատրոպինի հակաթույն են համարվում պիլոկարպինը կամ ֆիզիոստիգմինը։

Ատրոպինով գերդոզավորման ախտանշանները նկարագրելու համար օգտագործվող հայտնի արտահայտությունն է «տաք նապաստակի նման, կույր չղջիկի նման, չոր ոսկրի նման, կարմիր ճակնդեղի նման և խելագար չարաճճիի» նման։ Այս համեմատությունները արտահայտում են ջերմության փոփոխությունները, մաշկի չորությունը, լղոզված տեսողությունը, նվազած թքարտադրությունը և քրտնարտադրությունը, անոթալայնացումը և ԿՆՀ-ի վրա ազդեցությունը։ Ախտանշանների այս խումբը հայտնի է, որպես հակախոլինէրգիկ տոքսիդրոմ և կարող է առաջանալլ այլ հակախոլինէրգիկ դեղերի հետևանքով։

Հակացուցումներ

Ատրոպինը հակացուցված է փակ անկյունային գլաուկոմա ունեցող անձանց։

Քիմիա

Ատրոպինը d- հիոսցիամինի և l- հիոսցիամինի էնանտիոմերիկ խառնուրդ է։ Դրա ֆիզիոլոգիական ազդեցությունների մեծ մասը 2-րդ մասի հաշվին է։ Ատրոպինի դեղորայքային ազդեցությունն առաջանում է մուսկարինային ացետիլխոլինային ընկալիչներին կապվելու հետևանքով։ Այն հակամուսկարինային ագենտ է։ ԿՆՀ- ում առավելագույն մակադակը առաջանում է 30 րոպեից 1 ժամվա ընթացքում և արագ հեռանում է արյունից՝ ունենալով 2 ժամ կիսատրոհման պարբերություն։ Մոտ 60%- ը արտազատվում է մեզով անփոփոխ վիճակում, մյուս մասը հայտնվում է մեզի մեջ, որպես հիդրոլիզի արդյունք։ Նորատրոպինը (24%), ատրոպին-N-օքսիդը (15%), տրոպինը (2%) և տրոպիկ թթուն (3%) նյութափոխանակության հիմնական արդյունքներն են, մինչդեռմոտ 50%- ը արտազատվում է անփոփոխ ձևով։ Ծիածանաթաղանթի և ցիլիար մկանի վրա ազդեցությունը կարող է տևել 72 ժամից ավել։

Դեղաբանություն

Ընդհանուր առմամբ ատրոպինը խանգարում է պարասիմպաթիկ նյարդային համակարգով կարգավորվող գեղձերի աշխատանքը։ Սա առաջանում է, քանի որ ատրոպինը մուսկարինային ընկալիչների մրցակցային և դարձելի արգելակիչ է։

Ատրոպինը M1, M2, M3, M4 և M5 տիպի մուսկարինային ընկալիչների արգելակիչ է։ Այն դասակարգվում է, որպես հակախոլինէրգիկ դեղամիջոց։

Սրտաբանության մեջ այն օգտագործվում է սինոատրիալ հանգույցի ակտիվացման և ատրիովենտրիկուլյար հանգույցի հաղորդականության բարձրացման, բրոնխային սեկրեցիան նվազեցնելու համար։

Աչքերում առաջացնում է միդրիազ՝ արգելակելով բբային սֆինկտերի կծկումը և, հետևաբար, թույլ տալով արտաքին ծիածանաթաղանթային մկանին լայնացնել բիբը։ Ատրոպինը առաջացնում է ցիկլոպլեգիա՝ պարալիզելով ցիլիար մկան։

Սիրտը նյարդավորող պարասիմպաթիկ նյարդերը արտազատում են ացետիլխոլին։ Վերջինս կապվում է մուսկարինային ընկալիչների հետ, որոնք հատկապես շատ են ՍԱ և ԱՎ հանգույցներում։ Մուսկարինային ընկալիչները կապված են Gi- սպիտակուցի հետ, հետևաբար վագալ ակտիվությունը նվազեցնում է ցԱՄՖ։ Այս սպիտակուցի ակտիվացումը բերում է նաև KACh անցուղիների ակտիվացմանը, ինչն էլ բարձրացնում է կալիումի արտազատումը և գերբևեռացնում է բջիջը։

Թափառող նյարդի ակտիվության բարձրացումը նվազեցնում է ՍԱ հանգույցում գրգիռների առաջացման հաճախականությունը՝ նվազեցնելով գործողության պոտենցիալի 4- րդ փուլի անկումը։ Այս փոփոխությունն առաջանում է կալիումի և կալցիումի հոսքերի փոփոխման արդյունքում։ Բջիջները գերբևեռացնելով՝ վագալ ակտիվացումը բարձրացնում է բջիջների ակտիվացման շեմը, ինչն էլ բերում է գրգիռների հաճախականության նվազեցմանը։ Նմանատիպ էլեկտրաֆիզիոլոգիական ազդեցություն առաջանում է նաև ԱՎ հանգույցում, այնուամենայնիվ այստեղ այդ ազդեցությունը դրսևորվում է, որպես գրգռի հաղորդման դանդաղեցում։ Հանգստի ժամանակ առկա է թափառող նյարդի ակտիվացում, ինչն էլ բերում է դանդաղասրտության։

Թափառող նյարդը նաև որոշակիորեն նյարդավորում է նախասրտերի սրտամկանը և ավելի էիչ չափով փորոքներինը։ Վագալ ակտիվացումը, հետևաբար, բերում է նախսրտային և շատ ավելի քիչ փորոքային կծկողականության իջեցման։

Պատմություն

Մանդրագորան նկարագրվել է Թոեֆրաստուսի կողմից մ․թ․ա․ 4-րդ դարում, որպես վերքերի, անքնության և ցավի բուժման դեղորայք, ինչպես նաև, որպես սիրային թուրմ։ Մորմազգիների օգտագործումը, որպես անեսթետիկ, հաճախ օփիումի հետ, շարունակվել է Հռոմեական և Իսլամական կայսրություններում, մինչև ավելի նոր անեսթետիկների ի հայտ գալը։

Ատրոպինի արտամզվածքը Եգիպտոսում օգտագործվել է Կլեոպատրայի կողմից բբերը լայնացնելու համար՝ ավելի գայթակղիչ թվալու նպատակով։ Ռենեսանսի ընթացքում կանայք օգտագործում էին Ատրոպա բելադոննայի հատապտուղները կոսմետիկ նպատակներով բբերը լայնացնելու համար։

Բացի դրանից, Ատրոպինի միդրիատիկ ազդեցություններն ուսումնասիրել է նաև գերմանացի քիմիկոս Ֆերդինանդ Ֆրիդլիբ Ռունգեն (1795–1867)։ 1831 թվականին գերմանացի դեղագործ Հենրիխ Ֆ․Գ․ Մեյնը (1799-1864) կարողացավ պատրաստել ատրոպինը մաքուր բյուրեղյա ձևով ։ Նյութն առաջին անգամ սինթեզվել է 1901 թվականին գերմանացի քիմիկոս Ռիխարդ Վիլշտետերի կողմից։

Բնական աղբյուրներ

Ատրոպին: Բժշկական կիրառում, Կողմնակի ազդեցություններ, Հակացուցումներ 
Ատրոպա բելադոննա

Ատրոպինը առկա է մորմազգիների բազմաթիվ տեսակների մեջ։ Ամենահաճախ հայտնաբերվող աղբյուրները Ատրոպա բելադոննան, Դատուրա իննոքսիան, Դ․ մետելը և Դ․ ստրամոնիումն են։

Սինթեզ

Ատրոպինը կարող է սինթեզվել տրոպինի և տրոպինային թթվի միջև ռեակցիայի արդյունքում։

Կենսասինթեզ

Ատրոպին: Բժշկական կիրառում, Կողմնակի ազդեցություններ, Հակացուցումներ 
Ատրոպինի կենսասինթեզը սկսած L- Ֆենիլալանինից

Ատրոպինի կենսասինթեզը սկսվում է l- ֆենիլալանինից և առաջին հերթին անցնում է տրանսամինացիա՝ առաջացնելով ֆենիլպիրուվաթթու։ Հետագայում Կոէնզիմ Ա- ն միացնում է ֆենիլ-կաթնաթթուն տրոպինի հետ, առաջացնելով լիտտորին, որը անցնում է ձևափոխում P450 ֆերմենտով, ինչից հետո դեհիդրոգենազայի ազդեցությամբ վերածվում է ատրոպինի։

Անվանում

Բելադոննա անվանումը, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ կին, առաջացել է հենց կոսմետիկ կիրառման պատճառով։ Ատրոպին անվանումը առաջացել է հունական դիցաբանության Ատրոպոսի անունից, ով պիտի որոշեր մարդու մահվան ձևը։

Ծանոթագրություններ

Ատրոպին: Բժշկական կիրառում, Կողմնակի ազդեցություններ, Հակացուցումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատրոպին» հոդվածին։

Tags:

Ատրոպին Բժշկական կիրառումԱտրոպին Կողմնակի ազդեցություններԱտրոպին ՀակացուցումներԱտրոպին ՔիմիաԱտրոպին ԴեղաբանությունԱտրոպին ՊատմությունԱտրոպին Բնական աղբյուրներԱտրոպին ՍինթեզԱտրոպին ԱնվանումԱտրոպին ԾանոթագրություններԱտրոպին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միացյալ ԹագավորությունԵրիկամաքարային հիվանդությունԵրիտասարդ թուրքերՓառնավազ I (Վիրքի արքա)Անուղղակի խնդիրՈւղիղ խնդիրՄարդու առնանդամՇաքարային դիաբետԱնմոռուկԱկրոստիքոսՄեքսիկաԵրաժշտությունՋրի աղտոտումԴՆԹԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՏիգրանակերտ (մայրաքաղաք)ԱուտիզմԿենդանիների հատկանիշների ցանկՍահմիԱվետիք ԻսահակյանԱրյան ճնշումՄատենադարանՀովհաննես ԱդամյանՀեշտոցՏրանսպորտՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱռաջին համաշխարհային պատերազմՔարահունջՀայաստանՍիամանթոԵղջերուներՀրանտ ՄաթևոսյանՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Սերգեյ ՓարաջանովԿառլես ՊուչդեմոնԷնդոմետրիոզՀարավային ԱմերիկաՔարային շինանյութերՀայաստանի զինված ուժերԽոր ՎիրապՀարավային ԿորեաԷվերեստՀաղորդակցային գործընթացԲրոնխիալ ասթմաՍիֆիլիսԽատուտիկՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ՀամեմատությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄաշկային հիվանդություններԹթենու մետաքսագործԵրկիր ՆաիրիԲնությունԱրտույտների ագարակըԵս և նաՄայրիկ (ֆիլմ)Հայաստանի թռչունների ցանկՎերածնունդՀամացանցՀոլոքոստՍարդարապատի հերոսամարտՀաղպատի վանական համալիրՆապաստակներԱշտարակ (քաղաք)Հայաստանի կենդանական աշխարհԲագրատ ԳալստանյանՉակերտներՀայաստանի զինանշանՄիսաք ՄեծարենցՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԵռանկյան մակերեսՍինդրիկՀանրապետության հրապարակ (Երևան)Սատուրն (մոլորակ)ՀիսուսԴվինՀարավաֆրիկյան Հանրապետություն🡆 More