Ավստրալիայի սահմանադրություն (անգլ.՝ Constitution of Australia), Ավստրալիայի հիմնական օրենքը, որը սահմանում է երկրի պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, քաղաքացիների իրավունքները և ազատությունը։ Ավստրալիայի սահմանադրությունն ներառում է մի քանի փաստաթղթեր։ Ամենից կարևորը «Ավստրալիական խորհրդի սահմանադրությունն» է։ Սահմանադրությունը հաստատվել է հանրաքվեով, որը երկրում տեղի է ունեցել 1898-1900 թվականներին և որոնց մասնակցել են ավստրալիական գաղութների բնակիչները։ Հաստատված նախագիծն ընդունվել է որպես Ավստրալիական խորհրդի սահմանադրական ակտ, որը համարվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի պաշտոնական ակտ։
Ավստրալիական խորհրդի սամանադրական ակտը օրենք է դարձել 1990 թվականի հուլիսի 9-ին և ուժի մեջ է մտել 1901 թվականի հունվարի 1-ին։ Չնայած որ սահմանադրությունն ի սկզբանե ուժի մեջ է մտել որպես Միացյալ Թագավորության խորհրդարանի ակտ, սակայն 1986 թվականի Ավստրալիական ակտով վերացվել է Ավստրալիայի սահմանադրությունը փոխելու Միացյալ Թագավորության խորհրդարանի ուժը և այժմ սահմանադրությունը կարող է փոխվել միայն երկրի ողջ տարածքում անցկացվող հանրաքվեով։
Բացի այդ, Ավստրալիայում կան սահմանադրական նշանակություն ունեցող այլ ակտեր, որոնցից են 1931 թվականի Վեսթմինսթերյան կանոնադրությունը, որի 1942 թվականի փոփոխված տարբերակն ընդունված է Ազգերի համագործակցության բոլոր երկներում և 1986 թվական Ավստրալիական ակտը, որն ընդունված է Ավստրալիայի բոլոր նահանգների խորհրդրանների, Ավստրալիայի դաշնային խորհրդարանի և Միացյալ Թագավորության խորհրդարանի կողմից։ Վեսթմինսթերյան ակտը հաճախ համարվում է այն կետը, ըստ որի Ավստրալիան դե յուրե դարձել է անկախ պետություն, իսկ ավստրալիական ակտը վերջնական խզել է Ավստրալիայի և Միացյալ Թագավորության սահամանադրական կապը։ Չնայած որ նույն անձը՝ Եղիսաբեթ II-ը երկու երկրների միապետն է, նա ազդեցության տարբեր մակարդակներ ունի այդ երկրներից յուրաքանչյուրում։
Ավստրալիայի ընդհանուր իրավական համակարգում երկրի բարձրագույն դատարանը և երկրի դաշնային դատարանը լիազորված են մեկնաբանելու սահմանադրական դրույթները։ Նրանց որոշումները սահմանում են սահմանադրության մեկնաբանումը և կիրառումը։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ավստրալիայի սահմանադրություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.