Անտոնիո Ստրադիվարի

Ստրադիվարի, Ստրադիվարիուս (իտալերեն` Stradivari, լատիներեն` Stradivarius) Անտոնիո (1644, Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա և անհայտ - դեկտեմբերի 18, 1737(1737-12-18), Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա), լարային գործիքների իտալացի վարպետ։ Ն․ Ամատիի աշակերտը։ Կրեմոնայում բացել է սեփական արհեստանոց (1667 թ.)։

Անտոնիո Ստրադիվարի
Անտոնիո Ստրադիվարի
Բնօրինակ անունիտալ.՝ Antonio Stradivari
Ծնվել է1644[…]
Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա կամ անհայտ
ԵրկիրԻտալիա
Մահացել էդեկտեմբերի 18, 1737(1737-12-18)
Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա
Մասնագիտությունviolin maker
Գործիքներջութակ
Անտոնիո Ստրադիվարի Antonio Stradivari Վիքիպահեստում
Անտոնիո Ստրադիվարի
Անտոնիո Ստրադիվարիի ջութակը` պատրաստված 1703 թ., Բեռլինի երաժշտական գործիքների թանգարանում

Երկար տարիներ աշխատել է իր ուսուցչի եղանակով և միայն մոտ 56 տարեկանում պատրաստել սեփական նմուշօրինակը։ Այդ ժամանակվանից ստեղծել է իր լավագույն նվագարանները։ Նրա պատրաստած ջութակները, ալտերը և թավջութակները աչքի են ընկնում համերգային կատարյալ հատկանիշներով՝ հստակ, հյութեղ տեմբրով, գեղարվեստական ձևավորման կատարելությամբ, նրբագեղությամբ, բնափայտի ընտրությամբ։

Դրանցով հանդես են գալիս աշխարհի խոշորագույն կատարողները։

Մոսկվայում, երաժշտական գործիքների պետական հավաքածուում, պահվում են Ստրադիվարիի ստեղծած մի քանի ջութակներ, ալտեր, թավջութակներ։ Ստրադիվարի աշակերտներն էին իր որդիներ Ֆրանչեսկոն (1671-1743 թթ.) և Օմոբոնոն (1679-1742 թթ.), ինչպես և Կ․ Բերգոնցին։

Անտոնիո Ստրադիվարի

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Страдивари А. // Большая российская энциклопедия. Том 31. — М., 2016. — С. 284.
  • Страдивари А. // Музыкальная энциклопедия. Том 5. — М.: Советская энциклопедия, 1981.
  • Витачек Е.Ф. Очерки по истории изготовления смычковых инструментов / Под ред. Б. Доброхотова. — М.: МузГИЗ, 1952.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 151 Անտոնիո Ստրադիվարի 
Անտոնիո Ստրադիվարի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ստրադիվարի» հոդվածին։

Tags:

Անտոնիո Ստրադիվարի Տես նաևԱնտոնիո Ստրադիվարի ԾանոթագրություններԱնտոնիո Ստրադիվարի ԳրականությունԱնտոնիո Ստրադիվարի Արտաքին հղումներԱնտոնիո Ստրադիվարի164416671737d:Q182011ԱմատիԴեկտեմբերի 18ԻտալերենԼատիներենԼոմբարդիաԿրեմոնաԿրեմոնա (գավառ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄուրացանԳերմանիաՍումգայիթի ջարդերԼեոնիդ ԱզգալդյանՎիտամին CԵղիշե ՉարենցԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՀրանտ ՄաթևոսյանՄաշկաբորբԳևորգ ՄկրտչյանՄակերեսԱղվան ՎարդանյանՎազգեն ՍարգսյանՍասնա ծռերում գործող անձանց անուններՌևմատոիդ արթրիտԲրազիլիաԷպիլեպսիաՀղիություն (մարդ)Սահմանական եղանակՄանրանկարչությունՄոմիկԹաջ ՄահալՍևանավանքSWOT վերլուծությունՄեծ ՄհերՀայաստանի ՍահմանադրությունԱրագածոտնի մարզՈւրբաթագիրքԱլպիական մանուշակ (պատմվածք)ՕքսիդԳուգլ (որոնողական համակարգ)Էլեկտրական հոսանքՍպիտակավոր վանքԲագրատունիներԳուսան ԱշոտՏաթևի վանքՀայաստանի ազգային հերոսՑեղին սիրտը (ժողովածու)ՎիտամինՄոսկվաԹթուներԿարտոֆիլՔարտեզՀայկական մշակույթՇունԱլեքսանդր ԹամանյանՆաիրի ԶարյանՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄողեսներՍննդային շղթաՎարդան Ղուկասյան (Դոգ)ԱվստրալիաՀաղպատի վանական համալիրՍայաթ-ՆովաԵրվանդունիների թագավորությունՍմբատ Ա ՆահատակԴեքսամետազոնՎարդանանք (պատմավեպ)ՔանդակագործությունԱրտաշատԲայԶապել ԵսայանԱշխարհի երկրներն ըստ տարածքիՖոտոսինթեզԳարեգին ԲՀայաստանի տնտեսությունԼիմֆոմաԿունիլինգուսԳնարբուկԷրիթրոցիտներՍտորոգյալԴաունի համախտանիշՄաշկի սնկային հիվանդություններՋուր🡆 More