Անուշավան Հասան-Ջալալով

Անուշավան Ռաֆայելի Հասան-Ջալալով (ապրիլի 23, 1947(1947-04-23), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ խորհրդային մարզիկ, ակադեմիական թիավարության ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության (1971), աշխարհի առաջնության (1974, 1975) և Օլիմպիական խաղերի (1976) մրցանակակիր։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։ Ռուսաստանի թիավարության ֆեդերացիայի նախագահ (1992-1996)։

Անուշավան Հասան-Ջալալով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Анушаван Рафаэлович Гасан-Джалалов
Մասնագիտացում՝rower և ակադեմիական թիավարության մարզիչ
Երկիր՝Անուշավան Հասան-Ջալալով Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 23, 1947(1947-04-23) (77 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն

Անուշավան Հասան-Ջալալովը ծնվել է 1947 թվականի ապրիլի 23-ին Լենինականում, զինվորականի ընտանիքում։ Երկու ամիս անց նրա ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ 1963 թվականին նա «Վոդնիկ» մարզական ընկերությունում սկսել է զբաղվել ակադեմիական թիավարությամբ։ Նա մասնագիտացել է առանց ղեկորդի քառյակների և ղեկորդով քառյակների դասերում։ 1971-1978 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, դարձել միջազգային ռեգատների, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր։ 1976 թվականին Ռաուլ Առնեմանի, Վալերի Դոլինինի և Նիկոլայ Կուզնեցովի հետ առանց ղեկորդի քառյակ դասում նվաճել է Մոնրեալի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը։

1978 թվականին Անուշավան Հասան-Ջալալովն ավարտել է մարզական կարիերան և անցել մարզչական գործունեության «Բանակի մարզական ակումբ» (ԲՄԱ) ընկերությունում։ 1984 թվականին նշանակվել է ՌԽՖՍՀ ակադեմիական թիավարության հավաքականի գլխավոր մարզիչ։ 1992 թվականից մինչև 1996 թվականը ղեկավարել է Ռուսաստանի ակադեմիական թիավարության ֆեդերացիան։ 1996 թվականից ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ ստեղծել է RowingRu.com կայքը, որը լուսաբանում է Ռուսաստանում ակադեմիական թիավարության զարգացման խնդիրները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

1947Ակադեմիական թիավարությունԱպրիլի 23ԳյումրիԽՍՀՄԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տիգրան ՊետրոսյանՅոհան ԳուտենբերգՊտուղԵրկաթԿրիպտոարժույթԵրիցուկԱրքիմեդեսՎիլհելմ ՍտեյնիցԹորոս ՌոսլինԿառավարում (տնտեսագիտություն)Հայաստանի Հանրապետության բնակչությունՅուրի ՎարդանյանՀաղորդակցային գործընթացՀայաստանի Կարմիր գիրքԱլպիական մանուշակ (պատմվածք)Հայկյան տոմարԺառանգական հիվանդություններԼենկթեմուրՀետգրությունՔութեշՇաքարային դիաբետՁգողականությունԵրաժշտական գործիքներԱնմոռուկՆիդերլանդներ22-րդ դարՎիկտոր ՀամբարձումյանՄթնշաղի անուրջներՄատենադարանԵրկկենցաղներՀարցական նշանԷկոլոգիաԴրաստամատ ԿանայանՀայաստանի զինանշանՄարդու աչքՆախադասությունԲայՍպիտակի երկրաշարժՏեսակարար ջերմունակությունԱրտիստը (Շիրվանզադե)SWOT վերլուծությունԲրոնխիալ ասթմաՄրգաշատԹմրամիջոցՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՆատրիումի քլորիդՍառը պատերազմBooking.comՆոյԾծմբական թթուԿարտոֆիլՕդԱրգանդի միոմաԶոլի ԱդոկՔարՓորլուծությունԵվրասիաԴեռահասի հոգեբանությունՄեր հայրենիքՀարկՄինաս ԱվետիսյանԽոր ՎիրապՍասնա ծռերԶապել ԵսայանՇաքիի ջրվեժԱրքիմեդի օրենքՆար-ԴոսՀայերԳաստրիտՀունաստանՂազախստանՎարդանանց պատերազմՄագնեզիում44-օրյա պատերազմԵրվանդունիների թագավորությունՀամաստեղություններ🡆 More