Աննե-Քաթրինա Վեսթլի

Աննե-Քաթրինա Վեսթլի (նորվ.՝ Anne-Catharina Vestly, փետրվարի 15, 1920(1920-02-15), Ռենա, Նորվեգիա, Հեդմարկ, Նորվեգիա - դեկտեմբերի 15, 2008(2008-12-15), Mjøndalen, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի մանկագիր։ Շվեդները նրան հաճախ համեմատում են Աստրիդ Լինդգրենի հետ։

Աննե-Քաթրինա Վեսթլի
Աննե-Քաթրինա Վեսթլի
Ծնվել էփետրվարի 15, 1920(1920-02-15)
ԾննդավայրՌենա, Նորվեգիա, Հեդմարկ, Նորվեգիա
Վախճանվել էդեկտեմբերի 15, 2008(2008-12-15) (88 տարեկան)
Վախճանի վայրMjøndalen, Բուսկերուդ, Նորվեգիա
ԳերեզմանՎեստրե գրավլունդ
Մասնագիտությունդերասանուհի, գրող, թարգմանչուհի և մանկագիր
ՔաղաքացիությունԱննե-Քաթրինա Վեսթլի Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Ժանրերմանկա-պատանեկան գրականություն
Պարգևներ
ԱմուսինՅոհան Վեսթլի
ԶավակներJo Vestly? և Håkon Vestly?
Աննե-Քաթրինա Վեսթլի Anne-Cath. Vestly Վիքիպահեստում

Կենսագրություն

Աննե-Քաթրինա Շուլերուն ծնվել է Նորվեգիայի Ռենա քաղաքում։ Նրա առաջին գիրքը՝ Ole Aleksander Filibom-bom-bom, ի վերջո, վերաճել է գրքերի շարքի՝ 12 գիրք։ «Ավրորա» (1966-1972 թթ.) շարքում Աննե-Քաթրինա Վեսթլին վիճարկում է ավանդական գենդերային դերերը՝ պատկերելով մի ընտանիք, որտեղ մայրն աշխատում է որպես իրավաբան, իսկ հայրը, ով անտիկ պատմության թեկնածուի կոչում ունի, մնում է տանը և խնամում իրենց երկու երեխաներին։

Աննե-Քաթրինա Վեսթլիի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Ութ երեխաները և բեռնատարը» (նորվեգերեն՝ Åtte små, to store og en lastebil) պատմում է Օսլոյում մի փոքրիկ բնակարանում ապրող ութ երեխա ունեցող ընտանիքի մասին։ Այն 9 գրքերի շարքի առաջին գիրքն էր, որի վերջին գիրքը՝ երեխաների տատիկի մասին, լույս է տեսել 2000 թվականին։ Շարքը հայտնի է որպես «Ութ երեխաներ» (Mormor og de åtte ungene): Այն ամենահայտնի նորվեգական մանկական գրքերի շարքից է։

Վեսթլին հանդես է եկել նաև որպես դերասան։ «Տատիկն ու ութ երեխաները» (Mormor og de åtte ungene) գրքի էկրանավորված տարբերակում նկարահանվել է տատիկի դերում, Kanutten og Romeo Klive (1963) մանկական հեռուստաշոուում խաղացել է Ալֆ Պրոյսենի հետ։

1946 թվականին ամուսնացել է Յոհան Վեսթլիի հետ, ով մինչև մահ նկարազարդել է Աննե-Քաթրինայի բոլոր գրքերը (որոշ անգլերեն թարգմանություններ նկարազարդել է Յոն Դյուկը)։ Աննե-Քաթրինան եղել է Մոնց Շուլերուի քույրը, Ինգրիդ Շուլերուի հորաքույրը։

Մահ

2006 թվականի սկզբում Աննե-Քաթրինայի մոտ ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն։ Ընտանիքի անդամները հավաստել են, որ նրա մոտ հիվանդության նշաններն ի հայտ են եկել մի քանի տարի առաջ, նախքան ախտորոշումը։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ծերանոցում, որտեղ մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 15-ին 88 տարեկան հասակում։

Պարգևներ

  • Riksmål գրական մրցանակ, 1977 թ.
  • «Պեր Գյունտ» մրցանակ, 1980 թ.
  • Alf Prøysens Ærespris, 1986 թ.
  • Նորվեգացի գրավաճառների մրցանակ, 1986 թ. (Mormor og de åtte ungene på sykkeltur i Danmark գրքի համար)
  • Spellemannprisen 1991 թ. (Marte og mormor og mormor og Morten 1-4 ալբոմի համար)
  • Սուրբ Օլաֆի շքանշան, 1992 թ.
  • Նորվեգիայի արվեստի խորհրդի պատվավոր մրցանակ, 1994 թ.
  • Բրագի մրցանակ, 1995 թ.
  • Prillarguri մրցանակ, 2000 թ.

Մատենագիտություն

Գրական գործունեության ընթացքում (1953-2004 թթ.) գրել է շուրջ 56 անուն գիրք։ Գրքերը թարգմանվել են 16 լեզուներով։

Ծանոթագրություններ

Աննե-Քաթրինա Վեսթլի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե-Քաթրինա Վեսթլի» հոդվածին։

Tags:

Աննե-Քաթրինա Վեսթլի ԿենսագրությունԱննե-Քաթրինա Վեսթլի ՄահԱննե-Քաթրինա Վեսթլի ՊարգևներԱննե-Քաթրինա Վեսթլի ՄատենագիտությունԱննե-Քաթրինա Վեսթլի ԾանոթագրություններԱննե-Քաթրինա Վեսթլի19202008d:Q1453033d:Q3303805d:Q50616Աստրիդ ԼինդգրենԲուսքերուդԴեկտեմբերի 15ՆորվեգացիներՆորվեգերենՆորվեգիաՇվեդներՓետրվարի 15

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Քրիստափոր ԿոլումբոսՍեբաստիան ՄարոքինՎիտամինՎլադիմիր ԼենինԻսլամԲյուզանդական կայսրությունԳագիկ ԲՄեծապատիվ մուրացկաններՊետությունԷրիթրոցիտներՇաքարային դիաբետՊղինձԿոորդինատային համակարգԱծական անունՀայաստանի ազգային հերոսՄոսկվաՇառլ ԱզնավուրՄոնա ԼիզաԿատուներԱրջերՏուբերկուլոզԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հայաստանի առաջին բաժանումՀայաստանի Հանրապետության բնակչությունՃապոնիաԴիզայնԳործադիր իշխանությունՄխիթարյան միաբանությունԿոնԱմառԾիծեռնակներԼեոնիդ ԵնգիբարյանԳարեգին ՆժդեհՄինաս ԱվետիսյանԺամՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՇնչառությունԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՎաղարշապատԱմբողջ թիվՎերք Հայաստանի (վեպ)ՓայծաղԿրծքագեղձի քաղցկեղՔարերի սիմֆոնիաՀուլիոս ԿեսարԲանակում (հեռուստասերիալ)ԽնձորԿասկադ համալիրՕձունի տաճարՍմբատ Ա ՆահատակԱշխարհի երկրներն ըստ տարածքիԾիածանՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՆար-ԴոսԱստվածաշունչԴեղաբույսերՀապավումԱրշիլ ԳորկիՄխիթար ՍպարապետՀայաստանի առաջին հանրապետությունԹաջ ՄահալՎարդան Ղուկասյան (Դոգ)Դրաստամատ ԿանայանՀին ՀունաստանՀարավային ԿովկասՀայաստանի անկախության հռչակագիրՀայաստանի թռչունների ցանկՕքեյՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԴպրությունՄաշկի սնկային հիվանդություններՓորլուծությունԶանգվածի պահպանման օրենքՄիացյալ ԹագավորությունԻմպրեսիոնիզմ🡆 More