Աննա Տեր-Ավետիքյան: հայ ճարտարապետ

Աննա Տիգրանի Տեր-Ավետիքյան (ապրիլի 23, 1908(1908-04-23), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 16, 2013(2013-01-16), Երևան, Հայաստան, Երևան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ Հայաստանի առաջին կին ճարտարապետը։

Աննա Տեր-Ավետիքյան
Աննա Տեր-Ավետիքյան: Կենսագրություն, Ընտանիք, Նախագծեր
Ծնվել էապրիլի 23, 1908(1908-04-23)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 16, 2013(2013-01-16) (104 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀռիփսիմյան իգական գիմնազիա (1924) և Երևանի պետական համալսարան (1929)
ԱշխատավայրԵրևանի քաղաքապետարան
Ուշագրավ աշխատանքներՎլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց և Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
Աննա Տեր-Ավետիքյան: Կենսագրություն, Ընտանիք, Նախագծեր Anna Ter-Avetikian Վիքիպահեստում

Երևանի նշանավոր Տեր-Ավետիքյանների տոհմից դեղագետ Տիգրան Տեր-Ավետիքյանի դուստրն է և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոստանդին Հովհաննիսյանի կինը։

Կենսագրություն

  • 1915-1924 թվականներին սովորել է Հռիփսիմյան իգական գիմազիայում, որն իր ուսման ժամանակ վերակազմավորվել է որպես Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոցի։
  • 1924 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, որի հիման վրա հետագայում ստեղծվել է Պոլիտեխնիկական ինստիտուտը։
  • 1929 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
  • 1926 թվականից աշխատել է Երևանի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում, որը ղեկավարում էր Նիկողայոս Բունիաթյանը։ Աշխատել է նաև Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցներում, ապա՝ նախագծային կազմակերպություններում։
  • 1935-1951 թվականներին աշխատել է Երևանի քաղխորհրդի (1942 թվականից՝ Գլխավոր ճարտարապետանախագծային վարչություն) ճարտարապետական արհեստանոցում որպես ճարտարապետ-նախագծող։
  • 1941-1943 թվականներին ղեկավարել է ՀԽՍՀ Ճարտարապետական ֆոնդը։
  • 1951 թվականի մայիսի 1-ից մինչև 1951 թվականի հուլիսի 16-ն աշխատել է «Երքաղնախագիծ» նախագծային ընկերությունում որպես ավագ ճարտարապետ։
  • 1963-1966 թվականներին աշխատել է «Գիպրոտորգ» ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես գլխավոր մասնագետ։
  • 1972 թվականի սեպտեմբերի 1-ից անցել է թոշակի։

Ընտանիք

Աննա Տեր-Ավետիքյանն ու Կոստանդին Հովհաննիսյանն ունեցել են 3 զավակ՝ Եվգենիան, Արան ու Աշոտը։

Նախագծեր

Աննա Տեր-Ավետիքյանի նախագծերով Երևանում կառուցվել է շուրջ 40 շենք՝ բնակելի տներ (1947 թվական, 1948 թվական), հասարակական շենքեր (1953) և դպրոցներ։

Բնակելի տներ

Աննա Տեր-Ավետիքյան: Կենսագրություն, Ընտանիք, Նախագծեր 
«Պոնչիկանոցի» շենքը Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում, ճարտարապետ՝ Աննա Տեր-Ավետիքյան

Հասարակական շենքեր

  • Ամուսնու՝ Կոստանդին Հովհաննիսյանի հետ նախագծել են ՀՀ Ներքին գործերի նախարարության (ներկայումս՝ ՀՀ Ոստիկանության) շենքը Նալբանդյան և Չարենցի փողոցների անկյունում, 1947։
  • ՀԽՍՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի շենքն Աբովյան փողոցում, 1937։
  • «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքը Երևանում (Կոստանդին Հովհաննիսյանի հետ համատեղ), քանդվել է 1970։
  • Առևտրի նախարարության (հետագայում՝ Սոցապ նախարարություն) շենքը Տերյան փողոցում։
  • Բաղնիքների և ակումբների նախագծեր Երևանում և Հայաստանի մարզերում։
  • Հիվանդանոց Նոր-Բայազեթում։

Դպրոցներ

Աննա Տեր-Ավետիքյան: Կենսագրություն, Ընտանիք, Նախագծեր 
Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց

Այլ փոքր նախագծեր

  • Երևանի առաջին կլինիկական հիվանդանոցի ցանկապատն իր ծաղկանոցներով

Աննա Տեր-Ավետիքյանը հին երևանցիների հայտնի տոհմից է, որի շնորհիվ ստեղծվել են պատմամշակութային արժեք ունեցող շենքերից շատերը՝ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, ԵՊՀ հին շենքը, Աբովյան փողոցում գտնվող առաջին հիվանդանոցը։ Տեր-Ավետիքյանների ջանքերով իրականացվել է նաև Կրբուլաղի աղբյուրներից եկող ջրամատակարարման առաջին ցանցը Երևանում, ինչը երևանցիներին մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորություն տվեց։

Պարգևներ, մրցանակներ

  • 1938, 1956 թվականներին՝ կին ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսների դափնեկիր
  • 1945 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
  • 1948 թվականին կին-ճարտարապետների համամիութենական մրցույթին արժանացել է առաջին մրցանակի՝ Երևանում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի շենքի նախագծի համար։ Նույն թվականին արժանացել է «Կինն արվեստի և ժողովրդական ստեղծագործության ասպարեզներում» Փարիզի միջազգային ցուցահանդեսի դիպլոմին դպրոցի նախագծման համար (հետագայում՝ ՀԽՍՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ)։
  • 1956 թվականին՝ Կին-ճարտարապետների աշխատանքների համամիութենական ստուգատեսի դափնեկիր
  • 1967 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
  • 1968 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչմանը։
  • 2002 թվականին՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալ
  • 2008 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի «Երևան» ոսկե մեդալ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Աննա Տեր-Ավետիքյան ԿենսագրությունԱննա Տեր-Ավետիքյան ԸնտանիքԱննա Տեր-Ավետիքյան ՆախագծերԱննա Տեր-Ավետիքյան Պարգևներ, մրցանակներԱննա Տեր-Ավետիքյան ՊատկերասրահԱննա Տեր-Ավետիքյան ԾանոթագրություններԱննա Տեր-Ավետիքյան Արտաքին հղումներԱննա Տեր-Ավետիքյան190819682013Ապրիլի 23ԵրևանԿովկասի փոխարքայությունՀայաստանՀունվարի 16ՃարտարապետությունՌուսական կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՁեռնաշարժությունԵհովայի վկաներԱնգլերենԹթենու մետաքսագործՆԱՏՕԱրիստոտելԲուրգ (երկրաչափություն)ԿունիլինգուսՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՍևրի պայմանագիրՄարդու առնանդամՄարդու ատամԵռաբլուր պանթեոնԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՎագրՀեքիաթԱրմեն Տիգրանյան (երգահան)Ուղղանկյուն եռանկյունՄեղուներԱմերիկայի Միացյալ ՆահանգներՇունՈւղիղ խնդիրՆախադասության գլխավոր անդամներԱրևմտյան ՀայաստանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄարտիրոս ՍարյանՏաշիրԺողովրդավարությունԱրմավիրՄարգինալԱրամ ԱՆար-ԴոսԱռնո ԲաբաջանյանՀայաստանի զինանշանՏիգրան ՄանսուրյանՆոյյան տապանԱգաթա ՔրիստիԵրկիր ՆաիրիՄիրհավ (պատմվածք)ՔութեշԱդանայի կոտորածՀրամայական եղանակՀայկական մուֆլոնԴիլիջանԼյուդվիգ վան ԲեթհովենԹթվածինԱստղԵռանկյան մակերեսԲաթումի պայմանագիրԵրիցուկԽատուտիկՀայաստանի Ազգային ժողովԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԷպիլեպսիաԵվրոպաԲաժանարարների աղյուսակՎաղարշապատՄոմիկՍոս ՍարգսյանԱնուղղակի խնդիրՆիկոլ ՓաշինյանԱնանիա ՇիրակացիԿենդանակերպՀարկադրական եղանակՍողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)Վանի թագավորության արքաների ցանկԱրգանդի միոմաՀայկական մանրանկարչությունԳարեգին ԲԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԳնարբուկՀայերեն հայհոյախոսությունՕսկար ԱյզեկԿաթվածՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ՄիջատներՄհեր ՄկրտչյանՀաստատուն բաղադրության օրենքԱլեքսանդր Շիրվանզադե🡆 More