1601-1666 Աննա Ավստրիացի

Աննա Ավստրիացի, (ֆր.՝ Anne d'Autriche, անգլ.՝ Ana María Mauricia de Australia (de Habsburgo), սեպտեմբերի 22, 1601(1601-09-22) կամ 1601, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն - հունվարի 20, 1666(1666-01-20) կամ 1666, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի կինը (1615 թվականի հոկտեմբերի 18-ից)։ «Ավստրիացի» մականունը նշանակում է միայն ծագումով ավստրիական Հաբսբուրգյան տոհմին պատկանելը։

Աննա Ավստրիացի
իսպ.՝ Ana de Austria
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1601(1601-09-22)[…] կամ 1601
ԾննդավայրՎալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն
Մահացել էհունվարի 20, 1666(1666-01-20)[…] կամ 1666
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ԳերեզմանՍեն Դենի աբբայություն
ՔաղաքացիությունԻսպանիա, 1601-1666 Աննա Ավստրիացի Ֆրանսիա և 1601-1666 Աննա Ավստրիացի Պորտուգալիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունիշխող թագուհի
ԱմուսինԼուի Արդար
Ծնողներհայր՝ Ֆիլիպ III, մայր՝ Մարգարիտա Ավստրիացի
Զբաղեցրած պաշտոններgovernor of Brittany?
ԵրեխաներԼյուդովիկոս XIV և Ֆիլիպ I
Ստորագրություն
Изображение автографа
1601-1666 Աննա Ավստրիացի Anne of Austria Վիքիպահեստում

Կենսագրություն

1601-1666 Աննա Ավստրիացի 
Լյուդովիկոս XIII, Աննա Ավստրիացու ամուսինը

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ի և նրա կնոջ՝ Մարգարիտա Ավստրիացու դուստրը։ Աննան կրտսեր քրոջ՝ Մարիա Աննայի հետ լավ կրթություն է ստացել՝ սովորել լատիներեն, եվրոպական լեզուների հիմունքներ, կարել, պարել, գրագրություն, կրոնի պատմություն և Հաբսբուրգյան տոհմի ծագումնաբանություն։

1612 թվականին Ֆիլիպ III-ը կնքեց ամուսնական պայմանագիր, համաձայն որի՝ Ֆրանսիայի երիտասարդ թագավոր Լյուդովիկոս XIII-ն ամուսնացավ իսպանիայի արքայադուստր Աննայի հետ։ Այս ամուսնությունը անհրաժեշտ էր դիվանագիտական նպատակներով, քանի որ այդ ժամանակ Իսպանիան և Ֆրանսիան պատերազմի եզրին էին։ Ամուսնական պայմանագրով նախատեսված էր նաև, որ արքայադուստր Աննան կամուսնանա Լյուդովիկոսի հետ միայն այն դեպքում, եթե նրա քույր Իզաբելլան դառնա Աննայի կրտսեր եղբոր՝ արքայազն Ֆիլիպի կինը։

1615 թվականի վերջին 14-ամյա Աննան մեկնեց Ֆրանսիա և հոկտեմբերի 18-ին ամուսնացավ Լյուդովիկոս XIII-ի հետ։ Սկզբում թագավորը հիացած էր իր կնոջով, ով իրավամբ համարվում էր Եվրոպայի առաջին գեղեցկուհին, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ երիտասարդ զույգն ամենևին պատրաստ չէր ընտանեկան կյանքին։ Նրանց հարաբերությունները գնալով սառեցին։ Աննան հակված էր դավաճանության և ինտրիգների, և բացի այդ, փորձում էր իսպանամետ քաղաքականություն վարել Ֆրանսիայում։ Թագուհին աջակցում էր Ռիշելյեի դեմ դավադրություններին։

Այս ամենին ավելացավ նաև այն, որ Լյուդովիկոսի և Աննայի ամուսնության 23 տարիները անպտուղ էին, և միայն 1638 ու 1640 թվականներին, մի քանի անհաջող հղիություններից հետո, Աննային հաջողվեց երկու որդի ծնել, ապագա Լյուդովիկոս XIV-ին և Ֆիլիպ I Օռլեանցուն։

1643-1651 թվականներին Աննա Ավստրիացին ռեգենտ էր նշանակվել մանկահասակ Լյուդովիկոս XIV-ին, սակայն ըստ էության, պետությունը ղեկավարում էր Ջուլիո Մազարինին, որին նա նշանակել էր առաջին մինիստր։ 1661 թվականին, Մազարինիի մահից հետո, երբ Լյուդովիկոս XIV-ը սկսեց ինքնուրույն ղեկավարել, նրան հեռացրին թագավորական խորհրդից։ Մայր թագուհին այլևս քաղաքական ազդեցություն չուներ թագավորության գործերի վրա։ Ավելի ուշ նա հեռացավ Վալ դե Գրասի աբբայություն։

Աննա Ավստրիացին մահացել է 1666 թվականի հունվարի 20-ին կրծքագեղձի քաղցկեղից։

Կերպարն արվեստում

Գրականության մեջ

1601-1666 Աննա Ավստրիացի 
Աննա Ավստրիացին 1643-1646 թվականների մետաղադրամների վրա
1601-1666 Աննա Ավստրիացի 
Ֆրանսիայի առաջին մինիստր և կարդինալ Ջուլիո Մազարինին

Աննա Ավստրիացու և Լյուդովիկոս XIII-ի հարաբերությունները դարձան Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» հայտնի վեպի սյուժեներից մեկը։ Աննա Ավստրիացու կերպարը հանդիպում է նաև Դյումայի «Քսան տարի անց» և «Վիկոնտ դե Բրաժելոն, կամ Տասը տարի անց», «Կարմիր սֆինքսը» վեպերում և «Լյուդովիկոս XIV» կենսագրական գրքում։ «Կանանց պատերազմ» վեպում նույնպես հիշատակում կա նրա մասին։ Նրա կերպարը կա նաև անգլիացի գրող Էվելին Էնթոնիի «Կարդինալի սերը», Գեորգ Բորնի «Աննա Ավստրիացին, կամ թագուհու երեք հրացանակիրները», Շառլ Դալյարդի «Աննա Ավստրիացու առաջին սերը» և Ջուլիետա Բենցոնիի «Պետական գաղտնիքներ» շարքից «Թագուհու ննջասենյակը» վեպերում։

Կինոյում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Анна Австрийская». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • О чем молчат мемуары. Анна Австрийская и кардинал. Чайка — № 11 — 2002.
1601-1666 Աննա Ավստրիացի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ավստրիացի (1601-1666)» հոդվածին։

Tags:

1601-1666 Աննա Ավստրիացի Կենսագրություն1601-1666 Աննա Ավստրիացի Կերպարն արվեստում1601-1666 Աննա Ավստրիացի Ծանոթագրություններ1601-1666 Աննա Ավստրիացի Արտաքին հղումներ1601-1666 Աննա Ավստրիացի16011666d:Q151209d:Q217196ԱնգլերենԱվստրիաԹագավորԼյուդովիկոս XIII ԱրդարՀաբսբուրգներՀունվարի 20Սեպտեմբերի 22ՎալյադոլիդՓարիզՖրանսերենՖրանսիաՖրանսիայի թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պետրոս ԴուրյանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԳոռ ՍահակյանՔառակուսի մետրՌեդյարդ ՔիփլինգՄարշալի համախտանիշՕպերաՁիթողցոնց տուն-թանգարանԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտՓրփրուկ (բույս)ՀայկոՍկառլեթ ՅոհանսոնԼեոնարդո դա ՎինչիԱմենայն Հայոց ԿաթողիկոսՓողԶևսՀայաստանի բուհերի ցանկՀամո ՍահյանԱտամհատիկՎարդանանք (պատմավեպ)ԵրազահանԱգաթա ՔրիստիԱրգիշտի ՔյարամյանՀիպոթիրեոզՏիգրան ՄեծՆորավանքՊարզ նախադասությունԱնտառՊարկինսոնի հիվանդությունՆապաստակներԿոնՆոր ԿտակարանՖրանսիաՀայկական դրամՀովհաննես ԱյվազովսկիՍիրտՍրտամկանի ինֆարկտՊրիզմաԲելգիաՄիավորված ազգերի կազմակերպությունՎանաձորԱռաջին օգնությունՏավուշի մարզԿարսի պայմանագիրՄհեր ՄկրտչյանԿոտրվածքՀայերենի այբուբենՈւշադրությունԽոյ (կենդանակերպի նշան)ՕվկիանոսԽոր ՎիրապԱվշային համակարգՄայիսյան հերոսամարտերԱնանուխԱրջերԳլաուկոմաԶատիկԿեչառիսի վանական համալիրՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաԱնորոշ դերբայԿույր աղիքՆազիկ ԱվդալյանԱնահիտԳլխուղեղի ուռուցքՎիտամին D-ի անբավարարությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱրաքսԴուբայԲաժանարարների աղյուսակՏրդատ ԳԱրցախյան ազատամարտԱրտաշատԽաղաղ օվկիանոսԱռաջին համաշխարհային պատերազմ🡆 More