Անձավային Բնակավայրեր

Անձավային բնակավայրեր, բնական (նախնադարյան) և արհեստական քարանձավներ, որոնք, որպես բնակարան, մարդիկ օգտագործել են դեռ հին պալեոլիթի աշելյան փուլում։ Այդ տիպի բնորոշ հուշարձաններ հայտնի են Ֆրանսիայում, Կովկասում (Արցախ), Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իսրայել) և այլուր։ Հայաստանում հայտնի է Լուսակերտ Առաջինը։ Միջին պալեոլիթյան անձավային բնակավայրեր հայտնաբերվել են նաև Հայաստանում (Երևան առաջին, Երևան երկրորդ, Լուսակերտ երկրորդ, Նուռնուս), որտեղ գտնվել են մեծ քանակությամբ օբսիդիանե գործիքներ։ Միջին դարերում արհեստական, մասամբ բնական քարանձավներում (Նոյեմբերյան, Ար գնի, Գեղամա լեռներ) ստեղծվել են պաշտամունքային, ռազմական, տնտեսական շինություններ, որոնք գիտության մեջ հաճախ անվանվում են նաև «Անձավային քաղաքներ» (Ղրիմ, Փոքր Ասիա, Եգիպտոս, Չինաստան, Պաղեստին, Հնդկաստան և այլն)։ Վրաստանում ուշագրավ են Ուփլիս-Ցիխեն և Վարձիան, Հայաստանում՝ Գեղարդի ժայռափոր անձավները, Խնձորեսկ գյուղը, Անիի բնակեցված քարանձավները, որոնք գտնվում են Ծաղկոցաձորում և քաղաքը շրջապատող այլ կիրճերում։ Դրանց մի մասը ճարտարապետական առանձին կուքպլեքսներ են՝ տարբեր հարկաբաժիններով և ունեն ճոխ հարդարում։ Անիում հայտնաբերվել և ուսումնասիրվել են 12- 13-րդ դարերում ստորգետնյա խանութներ, եկեղեցիներ, դամբարաններ։ Նույն ժամանակաշրջանում Հայաստանի լեռնային անառիկ վայրերում ստեղծված քարանձավային բնակարան-ապաստարաններ են եղել Ողջաբերդում, Գեղարդում, Ցայջիում, այժմյան Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի, Թումանյանի, Գորիսի շրջաններում։

Անձավային Բնակավայրեր
Անձավային բնակատեղի Ղրիմում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 426 Անձավային Բնակավայրեր

Tags:

ԱնիԲնակարանԳեղարդԳյուղԳորիսԴամբարանԴարԵգիպտոսԵկեղեցիԹումանյանԻջևանԽնձորեսկՀայաստանՀնդկաստանՀուշարձանՂրիմՄարդՄերձավոր ԱրևելքՆոյեմբերյանՇամշադինՇրջան (վարչական միավոր)ՈղջաբերդՉինաստանՊաղեստինՎրաստանՓոքր ԱսիաՔաղաքՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆևրոզներԵհովայի վկաներԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՋրծաղիկԿարեն ԴեմիրճյանԱրյան խումբԲույսերԷլեկտրական հոսանքԾրագրավորումՄարդու իրավունքներՔրոմոսոմԿառավարում (տնտեսագիտություն)ԱզոտԽորվաթիաԱլբերտ ԱզարյանԱնլռելի զանգակատունԵրևանԵվրոպաՊորտուգալիաՀորոսկոպԺամՈւղղանկյուն եռանկյունԴեռահասի հոգեբանությունԱուտոիմուն թիրեոիդիտՑորենՄետաղԱբեղախոտԱբու-Լալա Մահարի (պոեմ)Հին աստվածներ (դրամա)ԱնթառամԱրտաշեսյաններԼեհաստանՍտեփան Զորյան (գրող)Հյուսիսային ԱմերիկաԲնական թիվՄեր հայրենիքՖիմոզՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀայկական ֆիլմերի ցանկԱռանց ընտանիքի (վիպակ)Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՆիկոլա ՏեսլաԲելլեԻջևանՎի (երգիչ)Սեբորեային մաշկաբորբՊապ թեստԷրեբունի ամրոցՔառօրյա պատերազմԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍաղմոսավանքՍրտի ռիթմի խանգարումներՂազախստանԱծական անունԸնտանիքԹվաբանական պրոգրեսիաԵրկաթԷկզեմաԴոն Կիխոտ (վեպ)ԲելեՎիկտոր ՀամբարձումյանՀավասարասրուն սեղանԿոմիտասԽոսրովի անտառ պետական արգելոցԱղավնիներԱլեն ՍիմոնյանԱլեքսանդր ՄակեդոնացիՓոխպատվաստագիտությունՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀայկական հարցԷթիլ սպիրտԱրարատի մարզՀինգերորդ շարասյունՎիտամին DՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)🡆 More