Անդրեյ Ամատունի

Անդրեյ Ցոլակի Ամատունի (հունվարի 10, 1928(1928-01-10), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1999(1999-10-10), Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1991)։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրեյ Ամատունի
Անդրեյ Ամատունի
Ծնվել էհունվարի 10, 1928(1928-01-10)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 10, 1999(1999-10-10) (71 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունԱնդրեյ Ամատունի ԽՍՀՄ և Անդրեյ Ամատունի Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1972) և Մոսկվայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարՍերգեյ Տյաբլիկով
Պարգևներ
Բարեկամության շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

Անդրեյ Ամատունին ծնվել է 1928 թ. հունվարի 10-ին, Լենինգրադում։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (1950)։ 1965-1973 թթ. եղել է ԽՍՀՄ ատոմային Էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, 1973 թվականից՝ տնօրեն, 1992-1999 թթ.՝ գլխավոր գիտաշխատող։ Ամատունու առաջին աշխատանքները վերաբերում են անտիֆերոմագնիսականության քվանտային տեսության խնդիրներին։ Մասնակցել է Երևանի Էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի ֆիզիկական սկզբունքների, դրա և Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի տեխնիկական վերազինման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Հետազոտել է անցումային ճառագայթման որոշ հատկություններ (անցումային ճառագայթումը երկու միջավայրերի ընդհանուր սահմանում, անցումային ճառագայթումը միջավայրի տարածական դիսպերսիայի դեպքում և այլն)։ 1963 թվականից զբաղվել է տարրական մասնիկների տեսության տարբեր հարցերով։ Կոմպլեքս մոմենտների տեսությամբ հաշվել է մեզոնների ֆոտոծնումը (վեկտորական՝ Անդրեյ Ամատունի  և պսևդոսկալյար՝ Անդրեյ Ամատունի ), տարրական մասնիկների ոչ գծային խնդիրներ լուծելու համար կիրառել ֆունկցիոնալ անալիզի մեթոդներ։ Մասնակցել է Նոր Ամբերդի միջազգային փորձարարական և տեսական ֆիզիկայի դպրոցի կազմակերպմանը, այդ դպրոցում կարդացած զեկուցումների խմբագրմանն ու հրատարակմանը։ 1950 թվականից տեսական ֆիզիկա է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Մահացել է սրտի կաթվածից 1999 թվականի մայիսի 1-ին Ճապոնիա մեկնող ինքնաթիռում։

Պարգևներ

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, ՌԴ Բարեկամության շքանշաններով։

Աշխատություններ

  • Двухчастичные реакции с обменом гиперзарядом в теории комплексных моментов, Ереван, 1976, 64 с.
  • Излучение равномерно движущейся заряженной частицы в нелинейном одноосном кристалле, находящемся в поле сильной электромагнитной волны, Ереван, 1977, 16 с.
  • О взаимодействии пучок-пучок в электрон-позитронных накопителях, Ереван, 1978, 52 с.

Մամուլ

  • Հոդվածների մատենագիտություն։

Ծանոթագրություններ

Անդրեյ Ամատունի Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ամատունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 276 Անդրեյ Ամատունի 

Tags:

Անդրեյ Ամատունի ԿենսագրությունԱնդրեյ Ամատունի ՊարգևներԱնդրեյ Ամատունի ԱշխատություններԱնդրեյ Ամատունի ԾանոթագրություններԱնդրեյ Ամատունի19281999ԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանՀոկտեմբերի 10Հունվարի 10Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՍանկտ Պետերբուրգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էդուարդ ՍպերցյանՄատենադարանԽաչատուր ԱբովյանՀրազդան (քաղաք)ՀիդրոցեֆալիաՓինք ՖլոյդՀայաստանի Ազգային ժողովՀարադրությունՄոտիվացիաՇաքարային դիաբետՆիկոլ ՓաշինյանՀրայր ԴժոխքԿունիլինգուսՊետրոս ԴուրյանԲնավորությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկ1-ին տիպի շաքարային դիաբետՀայաստանի Կարմիր գիրքՖաշիզմԱշխարհի բնակչությունՀրեաներՌոմեո և ՋուլիետԴիկլոֆենակԱրյունՍաուդյան ԱրաբիաԱզատի ջրամբարԱրամ ԽաչատրյանԱտոմԱդրբեջանԱղտոտումԼյարդի ցիռոզՀավասարասրուն սեղանՆշիկաբորբԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԾովՄոնթե ՄելքոնյանԱղավնիներԷնդոմետրիոզՆախադասությունԷդգար ՂազարյանՊատմություն Հայոց (Խորենացի)Հայաստանի ՍահմանադրությունՈչ վերբալ հաղորդակցությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՄակդիրԹիթեռներԻնքնաթիռԳրիգոր ԼուսավորիչՄոսկվաՍիրտԹութակներ (ընտանիք)Մարտի 29ՋրծաղիկԱվստրալիայի ճարտարապետությունԳազԲիթքոյնԴաշտանՄաշկի սնկային հիվանդություններԲարդ նախադասությունՑրված սկլերոզՔառակուսի մետրԱնորոշ դերբայՌոմանոս ՄելիքյանԷկզեմաԾաղիկԳենետիկաՏասնաբանյաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՄոլորակՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՀելլենիստական մշակույթՇվեդիաՀաղորդակցային գործընթացՀայաստանի անտառներԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԼեյկոցիտԱննետ ՄեսաջեՀայաստանի տնտեսությունՄինետ🡆 More