Անդրեա Նալես: գերմանացի քաղաքական գործիչ

Անդրեա Մարիա Նալես (գերմ.՝ Andrea Maria Nahles, հունիսի 20, 1970(1970-06-20), Mendig, Mendig, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և Weiler, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քաղաքական գործիչ, ԳՍԴԿ առաջնորդ (2018-2019 թվականներ)։ Անգելա Մերկելի երրորդ աշխատասենյակում 2013-2017 թվականներին զբաղեցրել Է Գերմանիայի աշխատանքի և հասարակական գործերի դաշնային նախարարի պաշտոնը։ Բունդեսթագի ընտրություններից հետո 2017 թվականին զբաղեցրել Է Բունդեսթագում ԳՍԴԿ խմբակցության նախագահի պաշտոնը։

Անդրեա Նալես
գերմ.՝ Andrea Nahles
Անդրեա Նալես: Կենսագրություն, Անձնական կյանք, Հրապարակումներ
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բոննի համալսարան և Megina-Gymnasium Mayen? (1989)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 20, 1970(1970-06-20)[…] (53 տարեկան)
Ծննդավայր Mendig, Mendig, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն կամ Weiler, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Անդրեա Նալես: Կենսագրություն, Անձնական կյանք, Հրապարակումներ Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Andrea Maria Nahles
Ամուսին Մարկուս Ֆրինգս
 
Կայք՝ andrea-nahles.de

Կենսագրություն

Անդրեա Նալեսը մեծացել է Ռայնլանդ Պֆալցի որմնադրի ընտանիքում։ 1989 թվականին ավարտել է վարժարանը և ստացել վկայական։ Բոննի համալսարանում սովորել է քաղաքական գիտություններ, փիլիսոփայություն և գերմանագիտություն։

18 տարեկանում անդամակցել է ԳՍԴԿ-ին, մի քանի տարի ղեկավարել է Կոբլենցայի տարածաշրջանային երիտասարդական կազմակերպությունը։ Ուսանողական տարիներին աշխատել է Բունդեսթագի պատգամավորի օգնական։ 1997 թվականին անդամակցել է կուսակցության վարչության կազմում, 2003 թվականից ԳՍԴԿ նախագահության անդամ։ ԳՍԴԿ-ում եղել է ժողովրդավարական ձախերի 21 ֆորումի համահիմնադիրը, միացել է կուսակցության ձախ թևին, խիստ քննադատել է Գերհարդ Շրյոդերի «Agenda 2010» ծրագիրը որպես նեոլիբերալ։

1998 թվականին առաջին անգամ ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր։ 2004 թվականին ձեռնամուխ է եղել դոկտորական ատենախոսության աշխատանքին, որը ստիպված է եղել ընդհատել 2005 թվականին Բունդեսթագում վերընտրվելու կապակցությամբ։ 2008 թվականի հունվարից Նալեսը Բունդեսթագում ընդգրկված է ԳՍԴԿ խմբակցության ղեկավարությունում։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Նալեսը նշանակվել է Գերմանիայի աշխատանքի և հասարակական գործերի դաշնային նախարարի պաշտոնում Անգելա Մերկելի կոալիցիոն կառավարությունում։

2017 թվականի սեպտեմբերի 27-ին ընտրվել է Բունդեսթագի ԳՍԴԿ խմբակցության նախագահ՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։

2018 թվականի ապրիլի 22-ին ընտրվել է ԳՍԴԿ առաջնորդ (նաև այդ պաշտոնում դառնալով առաջին կինը կուսակցության 154-ամյա պատմության ընթացքում)։ Ստանալով ձայների 66  %-ը՝ Նալեսը հաղթել է Ֆլենսբուրգի քաղաքապետ, ոստիկանության նախկին աշխատակից Սիմոնա Լանգեի հետ դիմակայությունում և կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինել Մարտին Շուլցին, որը պաշտոնաթող Է եղել 2017 թվականի սեպտեմբերի 24-ի խորհրդարանական ընտրություններում սոցիալ-դեմոկրատների ծանր պարտությունից հետո։

2019 թվականի հունիսի 2-ին հրաժարական է տվել իր երկու պաշտոններից՝ կուսակցության առաջնորդ և Բունդեսթագի խմբակցության ղեկավար։ Պատճառը մայիսի 26-ի ընտրություններում անհաջողություններն էին. եվրոպական ընտրությունների արդյունքներով ԳՍԴԿ-ն ստացել է ձայների 15,8  %-ը, ինչը 11,5  %-ով ցածր է 2014 թվականին նրա արդյունքից և պատմության մեջ առաջին անգամ Կանաչների կուսակցության ցուցանիշներից, բացի այդ, նույն օրը Բրեմենի հողային ընտրություններում սոցիալ-դեմոկրատները վերջին 73 տարում առաջին անգամ զիջել են ՔԴՄ-ին։ ԳՍԴԿ նախագահի լիազորությունները վայր դրեց հունիսի 3-ին, իսկ խմբակցության ղեկավարինը՝ հունիսի 4-ին։

Անձնական կյանք

2009 թվականին Անդրեա Նալեսն ամուսնացել է արվեստաբան Մարկուս Ֆրինգսի հետ։ 2011 թվականին ամուսինները աղջիկ են ունեցել։

Հրապարակումներ

  • Frau, gläubig, links. Was mir wichtig ist. Pattloch Verlag, München 2009, ISBN 978-3-629-02239-4.
  • Die Kamera sieht alles — Wie frau sich in Polit-Talkshows verhalten sollte. In։ Sascha Michel, Heiko Girnth (Hrsg.)։ Polit-Talkshows — Bühnen der Macht. Ein Blick hinter die Kulissen. Bouvier, Bonn 2009, ISBN 978-3-416-03280-3, S. 174—176.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անդրեա Նալես: Կենսագրություն, Անձնական կյանք, Հրապարակումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Նալես» հոդվածին։

Tags:

Անդրեա Նալես ԿենսագրությունԱնդրեա Նալես Անձնական կյանքԱնդրեա Նալես ՀրապարակումներԱնդրեա Նալես ԾանոթագրություններԱնդրեա Նալես Արտաքին հղումներԱնդրեա Նալես1970d:Q551759d:Q570085d:Q62810d:Q678762d:Q8593Անգելա ՄերկելԳերմաներենԳերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունՀունիսի 20Ռայնլանդ-Պֆալց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ստեփան Զորյան (գրող)Նար-ԴոսՆյարդային համակարգՆապաստակներԻլոն ՄասկԻջևանԾաղկեվանքՏիգրան ՄանսուրյանԿլիմաքս (ֆիզիոլոգիա)SourԼիտրԳիրքՍոսիԿուսաթաղանթՄատենադարանԱուտիզմՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Նեմեսիս (դիցաբանություն)Հայաստանի տնտեսությունԿենդանիների հատկանիշների ցանկԱմերիկայի Միացյալ ՆահանգներՊատմություն Հայոց (Խորենացի)Շամշադինի շրջանՄայիսԵվրոպաՏրդատ ԳԱխթալայի վանքԿույր աղիքՄաշկաբորբԵրիցուկՆոր ԿտակարանԱնուղղակի խնդիրԻոսիֆ ՍտալինԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՀապավումԻսլամԳագիկ ԾառուկյանԳլաուկոմաԳուրգեն ՄահարիՄարմաշենի վանքԴիկլոֆենակԴանիել ՎարուժանՀայաստանի դրոշՍևանա լիճՄարդու իրավունքներԲնավորությունԴիլիջան ազգային պարկԽաղաղ օվկիանոսԷյֆելյան աշտարակԶվարթնոցի տաճարԵրուսաղեմՍուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի)Ալցհայմերի հիվանդությունՆազիկ ԱվդալյանՄկաններԴեղանյութերՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Հռոմեական դիցարանի աստվածների ցանկԵրազՏեղեկատվական տեխնոլոգիաներԾնեբեկԴերենիկ ԴեմիրճյանՔաոս (վեպ)Հղիություն (մարդ)Ատոպիկ մաշկաբորբԱրծիվներՀայկական խոհանոցՆերարգանդային պարույրՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)ՇվեյցարիաՍարդերԿապիկներՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԳևորգյան հոգևոր ճեմարանԱլպիական մանուշակ (պատմվածք)Մայրիկ (ֆիլմ)Նահանջը առանց երգի🡆 More