Անապատացում

Անապատացում, չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկման, բուսական ծածկույթի նոսրացման (երբեմն անհետացման) շարժընթացների ամբողջություն։ Անապատացման հիմնական պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը, ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն։ Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին։ Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է և ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր շարժընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը։ Անապատեցման դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պայմաններով և բնական պաշարների բացահայտված ներուժով։

Անապատացում
Համաշխարհային անապատացման քարտեզ

Նպաստող գործոններ

Անապատացում 
Չիլիի Ատակամա անապատը

Անապատացումը բացասական ազդեցություն ունի քաղաքական, սոցիալական, մշակութային և բնապահպանական ոլորտների վրա։ Անապատացման հիմնական չափանիշներն են՝ խոնավության գործակցի նվազման միտումը, օդի և հողի ջերմաստիճանային օրական տատանումների մեծացումը, գոլորշունակության մեծացումը, տեղումների քանակի նվազումը, հողագոյացման բնույթի փոփոխությունը, կենսաբազմազանության նվազումը, գետերի հոսքի նվազումը, սելավների և էրոզիայի աճը, ցանքատարածությունների արդյունավետության նվազումը, մարդահարույց ներգործության ակտիվացումը և այլն։ Մարդահարույց գործոններից անապատացմանը սպառնացող առավել վտանգավոր երևույթներից է ջերմոցային էֆեկտը, երբ մթնոլորտում ածխաթթվական գազի քանակի ավելացման հետևանքով ուժեղանում է մոլորակի ջերմապահպանիչ հատկությունը, այսինքն՝ մթնոլորտն ավելի մեծ չափով է խոչընդոտում դեպի տիեզերք երկրագնդի ջերմության ճառագայթումը։ Որպես հետևանք նկատվում է երկրագնդի միջին ջերմաստիճանի բարձրացում (0, 6-2 °C), որը խախտում է միլիոնավոր տարիների ընթացքում հաստատված մոլորակի ջերմային հաշվեկշիռը և պատճառ դառնում անապատացման։

Անապատացման պատճառ են դառնում նաև քաղաքաշինությունը, ագրոտեխնիկայի կանոնների խախտումը, չկարգավորված ոռոգումը, արոտավայրերում կենդանիների գերարածեցումը, անտառհատումները, բաց եղանակով օգտակար հանածոների արդյունահանումը, հողերի աղտոտումը, կենսաբազմազանության խախտումը, չկանոնակարգված ռեկրեացիան։

1992 թվականին Ռիոյի Երկիր գագաթնաժողովը հանձնարարել է մշակել անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի համաձայնագիր, որն ընդունվել է 1994 թվականին Փարիզում, ուժի մեջ մտել 1996 թվականից։ Հայաստանը այդ համաձայնագրին անդամակցել է 1997 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Անապատացում 
Անապատացում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատացում» հոդվածին։

Tags:

ԱրոտավայրԳետԼճերՇրջակա միջավայրՍտորերկրյա ջրեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Որովայնային ցավԿուսաթաղանթԵրևանի թանգարանների ցանկՊյութագորասի թեորեմԱրջերՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Գեղարդի վանքՊետական կառավարման ձևԿրեատինինԱնմոռուկՄարդու ատամԱյրին (նորավեպ)Լյուդվիգ վան ԲեթհովենԳուրգեն ՄահարիՊյոտր ՉայկովսկիԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնուղղակի խնդիրՄեր թաղը (պատմվածաշար)ԾաղիկԱրշիլ ԳորկիՇիրակի մարզՀովհաննավանքԿաթվածՀայաստանի ձկների ցանկԲնական թիվԿարմիր կիրակիԱրքիմեդի օրենքՀամախառն ներքին արդյունքՎիրուսներԶվարթնոցի տաճարՎահանաձև գեղձի քաղցկեղԱշոտ Բ ԵրկաթՆևրոզներԽոսքի մասերՌևմատոիդ արթրիտՆախադասությունԲնությունՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՎիտամին DԱմբերդ (ամրոց)Վիլյամ ՍարոյանԴեռահասի հոգեբանությունԲույսերԵրկրաշարժՄրգաշատՍերմնահեղուկՎլադիլեն ԲալյանՆշիկաբորբԵրիկամաքարային հիվանդությունԵրևանՄարդ բանականԴավիթ ԲեկԱռնո ԲաբաջանյանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՉարլզ ԴարվինՔրոմոսոմՓիղՀաղթանակի օրԵրկաթ պակասորդային սակավարյունությունՆյարդային համակարգԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԿոչականԵրկիր ՆաիրիՀաղորդակցային գործընթացՀարցական նշանԹաջ ՄահալԿանաչ դաշտը (պատմվածք)ԿոնՄխիթարյան միաբանությունԿալցիումՍյունիքի մարզՄողեսներԺառանգական հիվանդություններՀեպատիտ CՄեղուներ🡆 More