Անադիր

Անադիր (ռուս.՝ Ана́дырь; Chukchi: Кагыргын, Kagyrgyn, kɑɣərˈɣən, հարավային չուկչաների լեզվով՝ Въэӈын, Vèňyn), նավահանգստային քաղաք Ռուսաստանի ասիական մասի հյուսիս-արևելքում՝ Բերինգի ծովի Անադիրյան ծոցի և նրա մեջ թափվող Անադիր գետի ափերին։ Չուկոտյան ինքնավար շրջանի և Անադիրի շրջանի վարչական կենտրոնն է՝ առանց վերջինիս կազմի մեջ վարչականորեն մտնելու։ Ռուսաստանի ծայր արևելյան քաղաքն է։ Նախկինում կոչվել է Նովո-Մարիինսկ (մինչև 1923 թվականը)։ Զբաղեցնում է 20 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 13 045, 2021 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ 13 202։ Շինությունները կանգնակների վրա են՝ բազմադարյա սառածության գոտում գտնվելու պատճառով։

Բնակավայր
Անադիր
Դրոշ Զինանշան
Անադիր Անադիր

Անադիր
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1889 թ.
Մակերես53 կմ²
ԲԾՄ35 մետր
Բնակչություն15 604 մարդ (հունվարի 1, 2018)
Ժամային գոտիUTC+12
Հեռախոսային կոդ42722
Փոստային դասիչ689000
Պաշտոնական կայքnovomariinsk.ru(ռուս.)
Անադիր (Ռուսաստան)##
Անադիր (Ռուսաստան)
Անադիր

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակը
1888192619391956195919701971
1822433445000585977038000
1972197319741979198919921996
80009000970012 24117 09416 50013 200
2000200120022003200420052006
11 90011 28011 03811 09611 77710 92011 073
2007200820092010201120122013
11 81711 80011 82713 04513 52913 52913 747
201420152016201720182019
14 02914 32614 89915 46815 60415 849

Պատմություն

Հիմնադրվել է 1889 թվականի օգոստոսի 3-ին, կոչվել Նովո-Մարիինսկ։ 1914 թվականին այստեղ կառուցվել է երկար ալիքներ ընդունող ռադիոկայան, որ այն տարիներին ամենահզորներից մեկն էր Ռուսաստանում։

1923 թվականին Անադիր վերանվանված բնակավայրը 1927 թվականին հռչակվել է նույնանուն շրջանի, դրանից երեք տարի անց՝ նոր կազմավորված Չուկոտյան ազգային ինքնավար շրջանի վարչական կենտրոն։

1934 թվականին ստացել է բանվորական ավանի կարգավիճակ։

Բնակավայրի զարգացմանը լայն թափ է հաղորդել 1950-ական թվականների վերջին Անադիրի ծովածոցի ափին ծովային խոշոր նավահանգստի շահագործման հանձնումը։

1965 թվականին Անադիրն ստացել է քաղաքի կարգավիճակ։

1984 թվականին իրականացվել է Մոսկվա-Անադիր ուղղությամբ Իլ-62 ինքնաթիռով առաջին անկանգառ թռիչքը՝ դնելով կանոնավոր թռիչքների սկիզբը։

Անադիր քաղաք մունիցիպալ կազմավորումը 2004 թվականի նոյեմբերի 29-ից ստացել է քաղաքային շրջանի կարգավիճակ՝ իր վարչական սահմաններում ներառելով նաև Տավայվաամ գյուղական բնակավայրը։

Կլիմա

Անադիրին բնորոշ է մերձարկտիկական կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfc)։ Ձմեռները երկար են ու ցրտաշունչ, ամառները՝ հաճելի, բայց կարճ։ Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -22.1 C միջին ամսական ջերմաստիճանով, ամենատաքը՝ հուլիսը՝ 12.1 C միջին ամսական ջերմաստիճանով։ Ծովից փչող փոթորկոտ քամիները հաճախ հեղեղումներ են առաջացնում, մանավանդ աշնանը։

Անադիր (Shakhtyorsky) weather station (WMO identifier: 25563), 64m amsl, 1991–2020, extremes 1889–presentի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 5.8
(42.4)
2.7
(36.9)
3.0
(37.4)
7.1
(44.8)
19.3
(66.7)
26.5
(79.7)
30.0
(86)
26.6
(79.9)
19.8
(67.6)
15.6
(60.1)
4.6
(40.3)
4.3
(39.7)
30.0
(86)
Միջին բարձր °C (°F) −18.5
(−1.3)
−17.4
(0.7)
−14.6
(5.7)
−8.2
(17.2)
2.0
(35.6)
11.6
(52.9)
16.1
(61)
14.1
(57.4)
8.3
(46.9)
−1.1
(30)
−8.3
(17.1)
−15.8
(3.6)
−2.6
(27.3)
Միջին օրական °C (°F) −22.1
(−7.8)
−21.1
(−6)
−18.4
(−1.1)
−12.0
(10.4)
−1.2
(29.8)
7.2
(45)
12.1
(53.8)
10.5
(50.9)
5.3
(41.5)
−3.6
(25.5)
−11.5
(11.3)
−19.2
(−2.6)
−6.2
(20.8)
Միջին ցածր °C (°F) −25.7
(−14.3)
−24.7
(−12.5)
−21.8
(−7.2)
−15.6
(3.9)
−3.9
(25)
4.0
(39.2)
9.0
(48.2)
7.7
(45.9)
2.7
(36.9)
−5.9
(21.4)
−14.6
(5.7)
−22.6
(−8.7)
−9.3
(15.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −46.8
(−52.2)
−44.7
(−48.5)
−42.1
(−43.8)
−39.6
(−39.3)
−28.2
(−18.8)
−7.6
(18.3)
−1.2
(29.8)
−4.3
(24.3)
−11.8
(10.8)
−28.2
(−18.8)
−38.8
(−37.8)
−45.2
(−49.4)
−46.8
(−52.2)
Տեղումներ մմ (դյույմ) 40
(1.57)
44
(1.73)
38
(1.5)
23
(0.91)
13
(0.51)
16
(0.63)
36
(1.42)
45
(1.77)
32
(1.26)
29
(1.14)
36
(1.42)
33
(1.3)
385
(15.16)
Միջ. անձրևոտ օրեր 0.2 0.2 0.2 1 9 15 17 19 17 6 2 1 88
Միջ. ձնառատ օրեր 18 18 15 17 16 2 0.1 0.3 5 19 19 18 147
% խոնավություն 82 81 81 82 84 78 79 81 80 84 84 82 82
Միջին ամսական արևային ժամ 29 101 197 249 245 279 257 186 138 105 47 15 1848
Աղբյուր #1: Pogoda.ru.net
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)

Source 3: Time and Date (dewpoints, between 1985–2015)

Անվանի անձինք

Քույր քաղաք

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • T. Armstrong. Russian Settlement in the North (1965) Cambridge University Press.
  • Н. Н. Диков (N. N. Dikov). "История Чукотки с древнейших времен до наших дней" (The History of Chukotka from Ancient Times to the Present Day) (1989) Moscow
  • P. A. Gray. The Predicament of Chukotka's Indigenous People: Post-Soviet Activism in the Russian Far North (2005) Cambridge University Press
  • Н. А. Жикарев (N. A. Zhikarev). "Очерки Истории Северо-Восточной РСФСР" (Sketches of the history of Northeast RSFSR) (1961) Magadan
  • А. И. Крусданов (A. I. Krusdanov). "Советы на северо-востоке СССР (1962–1982): Сборник документов и материалов, часть 3" (The Soviets of the Northeast USSR (1962–1982): Collection of Documents and Materials, Part 3) (1986) Magadan

Արտաքին հղումներ

Անադիր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անադիր» հոդվածին։

Tags:

Անադիր ԺողովրդագրությունԱնադիր ՊատմությունԱնադիր ԿլիմաԱնադիր Անվանի անձինքԱնադիր Քույր քաղաքԱնադիր ՊատկերասրահԱնադիր Տես նաևԱնադիր ԾանոթագրություններԱնադիր ԳրականությունԱնադիր Արտաքին հղումներԱնադիրԲերինգի ծովՆավահանգիստՉուկոտկայի ինքնավար շրջանՌուսաստանՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական դիցաբանությունԲաժանարարների աղյուսակԱպրիլի 25Արցախյան ազատամարտԳետային խեցգետիններԳարեգին ՆժդեհԱրտիստը (Շիրվանզադե)oginhՄյունխհաուզենի համախտանիշՄԻԱՎ/ՁԻԱՀՆոր ՆախիջևանՄատյան ողբերգությանԹիթեռներԼևոն ՇանթՍամվել (վեպ)Օհմի օրենքՄեծ ՄհերՆեպտունԵրաժշտությունՄարդու ատամԱնտարկտիդաԴիզայնԲութՀայկ և ԲելՀամո ԲեկնազարյանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՊտուղՀայոց ցեղասպանության ճանաչումԱզգային ժողովրդավարական բևեռՀայաստանի Հանրապետության նախագահՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀարադրությունՀամո ՍահյանԱմբոխները խելագարվածՆաիրի ԶարյանՍպիտակ ձին (պատմվածք)ԱրյունահոսությունՎիտամին EՄայրցամաքԱռաքյալը (Մուրացան)Վերք Հայաստանի (վեպ)Կրծքագեղձի քաղցկեղՎիտամին D-ի անբավարարությունՍիամանթոՔանդակագործությունՄակդիրԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՉինաստանԿտավատԳուլիվերի ճանապարհորդություններըՊարզ թիվԵրազահանԾաղկեվանք (Արա լեռ)Էյֆելյան աշտարակՊարզ նախադասությունՀամաստեղություններԱնահիտՄարսողությունԵրկաթԱնգլերենՍևանի իշխանԳևորգ Մարզպետունի (վեպ)Հովհաննես ԹումանյանԻրավունքԵրվանդունիների թագավորությունՎեներա (մոլորակ)Ռուբեն ՍևակՓիլիսոփայությունԵրկրաշարժՈւղիղ խնդիրՍեռական բազմացումԱրշակ ԲԻրանԿոնքի բորբոքային հիվանդությունԿարտոֆիլՎաղարշապատԾիրանի փողըԵռանկյուն🡆 More