Ամենհոտեպ Ii

Ամենհոտեպ II (անգլ.՝ Amenhotep II, երբեմն անվանվում է Ամենոֆիս II, որը նշանակում է «Ամոնը գոհ է», մ.թ.ա.

15-րդ դար">մ.թ.ա. 15-րդ դար - մ. թ. ա. 1401, Թեբե), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի յոթերորդ փարավոն։ Ամենհոտեպն իր հորից՝ Թութմոս III-ից ժառանգել է հսկայական թագավորություն և այն պահել դեպի Սիրիա կատարած մի քանի ռազմական արշավանքների միջոցով։ Այդուհանդերձ նա կռվել է ավելի քիչ, քան իր հայրը, և նրա գահակալության օրոք տեղի է ունեցել Եգիպտոսի և Միտաննիի միջև ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցումը․ հիմնական թագավորություններ, որոնք պայքարում էին Սիրիայում իշխանության համար։ Ամենհոտեպ II-ի գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա 1427-1401 թվականներով։ Նրա կինը Տիաան էր, որին ամուսինը զրկել էր մեծ թագուհու տիտղոսից, սակայն որդու՝ Թութմոս IV-ի գահ բարձրանալուց հետո այն վերադարձվել է նրան։

Ամենհոտեպ II
Ամենհոտեպ Ii
Ծնվել է՝մ.թ.ա. 15-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 1401
Վախճանի վայրԹեբե
Արքաների հովիտ
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասնութերորդ արքայատոհմ
գերիշխան
ՀայրԹութմոս III
ՄայրՄերիտրա-Հատշեպսուտ
ԵրեխաներIaret?, Nefertari?, Թութմոս IV, Ahmose?, Amenemopet?, Amenhotep?, Webensenu? և Nedjem?

Ընտանիք և վաղ կյանք

Ամենհոտեպ Ii 
Հիմնադրամի հուշատախտակ, որի վրա պատկերված է «Ամենհոտեպ՝ աստված, Թեբեի տիրակալ» փարավոնի քարտուշը։ 18-րդ արքայատոհմ, Կուռնա, Եգիպտոս։ Այժմ գտնվում է Լոնդոնի Եգիպտական հնագիտության Պետրի թանգարանում։
Ամենհոտեպ Ii 
Հիմնադրման հուշատախտակ, որի վրա Ամենհոտեպ II-ի գահանվամբ քարտուշն է։ 18-րդ արքայատոհմ, Կուռնայում գտնվող Ամենհոտեպ II-ի տաճարից: Եգիպտական հնագիտության Պետրի թանգարան, Լոնդոն:
Ամենհոտեպ Ii 
Ամենհոտեպ II-ի գլուխը, 18-րդ արքայատոհմ, մ․թ․ա մոտավորապես 1420 թվական։ Եգիպտական արվեստի պետական թանգարան, Մյունխեն

Ամենհոտեպ II-ը Թութմոս III-ի ու թագուհի Մերիտրա-Հատշեպսուտի որդին էր։ Սակայն նա չի եղել փարավոնի ավագ որդին, քանի որ մեծ թագուհի Սաթիայի որդի Ամենեմհատն է համարվել գահի հավանական ժառանգորդը։ Դժբախտաբար Թութմոս III-ի գահակալության 24-րդ և 35-րդ տարիների միջև ինչ որ ժամանակահատվածում և՛ թագուհի Սաթիան, և՛ արքայազն Ամենեմհատը մահացել են, որի պատճառով փարավոնն ստիպված է եղել ամուսնանալ արքայական ծագում չունեցող Մերիտրա-Հատշեպսուտի հետ, որը նրա համար մի քանի երեխա է լույս աշխարհ բերել, այդ թվում՝ ապագա փարավոն Ամենհոտեպ II-ին։ Վերջինս ծնվել ու մեծացել է Մեմփիսում, ավանդական մայրաքաղաք Թեբեի փոխարեն։ Ամենհոտեպը մի քանի արձանագրություն է թողել, որոնցում նկարագրված են մինչև իր թագադրումը բանակի առաջնորդ եղած ժամանակ իր մարզական հմտությունները․ նա հորից պակաս մարզիկ չի եղել։ Արձանագրություններում նա պնդել է, որ ի վիճակի է եղել նետ արձակել մեկ ափի հաստությամբ պղնձե թիրախի միջով, և որ կարողացել է իր նավն ավելի արագ և ավելի հեռու թիավարել, քան նավատորմի երկու հարյուր անդամները։ Այս պնդումների ճշմարտացիության վերաբերյալ որոշակի թերահավատություն է արտահայտվել եգիպտագետների շրջանում։

Ամենհոտեպը գահ է բարձրացել Ախեթի չորրորդ ամսվա առաջին օրը, իսկ նրա հայրը մահացել է Փերեթի երրորդ ամսվա երեսուներորդ օրը։ Եթե Եգիպտոսի թագաժառանգը թագավոր էր հռչակվում, բայց գահ չէր բարձրանում հոր մահվան հաջորդ օրը, դա նշանակում էր, որ նա իր հոր օրոք ծառայել է որպես կրտսեր համառեգենտ։ Ենթադրվում է, որ Թութմոս III-ի և Ամենհոտեպ II-ի համառեգենտությունը տևել է երկու տարի և չորս ամիս։

Ամենհոտեպ Ii 
Երիտասարդ Ամենհոտեպ II-ի սֆինքսի գլուխը, Լուվր

Երբ նա ստանձնել է իշխանությունը, Ամենհոտեպ II-ը 18 տարեկան էր, համաձայն իր մեծ Սֆինքսի ստելայի գրության.

    «Այժմ նորին մեծությունը հայտնվեց որպես թագավոր՝ որպես հիանալի երիտասարդ այն բանից հետո, երբ նա դարձավ «լավ զարգացած» և լրացրեց տասնութ տարին իր ուժով և քաջությամբ»։

Փարավոն դառնալուց հետո Ամենհոտեպն ամուսնացել է անհասկանալի ծագմամբ Տիաա անունով մի կնոջ հետ։ Ենթադրվում է, որ նա ունեցել է առնվազն տաս որդի և մեկ դուստր։ Ամենհոտեպի ամենակարևոր որդին Թութմոս IV-ն էր, որն էլ հաջորդել է նրան։ Արքայազններ Ամենհոտեպը, Վեբենսենուն, Ամենեմոպետը և Նեդջեմը բոլորն էլ հստակորեն հիմնավորված զավակներն են, իսկ Ամենեմհատը, Խայեմվասեթը և Աախեպերուրեն, ինչպես նաև դուստրը՝ Իարեթը, նույնպես հնարավոր երեխաներ են։

Տարեթվեր ու գահակալության տևողություն

Ամենհոտեպ Ii 
Ամենհոտեպ II-ի քարտուշն ավելի ուշ ժամանակաշրջանի վնասվածքներով ու անվան փոփոխությամբ (Կառնակ):

Ամենհոտեպի թագադրումը կարող է թվագրվել առանց մեծ դժվարության, քանի որ նրա հոր՝ Թութմոս III-ի օրոք տեղի են ունեցել մի շարք լուսնային երևույթներ, որոնք սահմանափակում են վերջինիս գահակալությունը մ․թ․ա․ 1504 կամ 1479 թվականներով։ Թութմոսը մահացել է 54 տարի գահակալելուց հետո, որի ընթացքում Ամենհոտեպը կարող էր գահ բարձրացած լինել որպես համառեգենտ՝ երկու տարի ու չորս ամիս առաջ։ Ցածր ժամանակագրությամբ դա մ․թ․ա․ 1427 թվականն էր, իսկ բարձր ժամանակագրությամբ՝ մ․թ․ա․ 1454 թվականը։ Նրա գահակալության տևողության մասին վկայում է Թեբեում նրա մահվան տաճարում հայտնավերված մի գինու կարաս, որը թվագրված է փարավոնի ամենահայտնի տարով՝ գահակալության 26-րդ տարով։ Մահվան տաճարները, որպես կանոն, չէին կահավորվում մինչև թագավորի մահը կամ մահվան մոտ լինելը. հետևաբար, Ամենհոտեպը չէր կարող ապրել ավելի երկար, քան իր գահակալության 26-րդ տարին։ Կան այլընտրանքային տեսություններ, որոնք փորձում են նրան վերագրել մինչև 35 տարվա թագավորություն, ինչը բացարձակ առավելագույն ժամանակահատվածն է, որը նա կարող էր թագավորել։ Այս ժամանակագրության համաձայն՝ Ամենհոտեպը գահակալել է մ․թ․ա․ 1454 - 1419 թվականներին։ Այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնց ծառացած են այս տեսությունների առջև և որոնք հնարավոր չէ լուծել։ Մասնավորապես, սա կնշանակի, որ Ամենհոտեպը մահացել է 52 տարեկանում, սակայն նրա մումիայի ռենտգենյան ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա մոտ 40 տարեկան էր, երբ մահացել է։ Հետևաբար Ամենհոտեպին վերագրվում է 26 տարի թագավորություն և ասում են, որ նա թագավորել է մ.թ.ա. 1427-ից մինչև 1401 թվականը։

Արտաքին գործեր

Ամենհոտեպ Ii 
Կրաքարի կտոր, որի վրա պատկերված է կապույտ թագ կրող թագավորի գլուխ։ 18-րդ արքայատոհմ, Եգիպտոսի Թեբե քաղաքում գտնվող Ամենհոտեպ II-ի տաճարից։ Եգիպտական հնագիտության Պետրի թանգարան, Լոնդոն
Ամենհոտեպ Ii 
Էլեֆանտին քաղաքում հայտնաբերված ստելա, որն այժմ ցուցադրվում է Վիեննայի Kunsthistorisches թանգարանում, որտեղ արձանագրվում է Ամենհոտեպ II-ի հաջող արշավը Սիրիայի դեմ և պատերազմի ավարն ու բանտարկյալներին նվիրաբերում է Խնումի տաճարին:

Ամենհոտեպի առաջին արշավանքը տեղի է ունեցել իր գահակալության երրորդ տարում։ Հայտնի է, որ Քաթնայի տերը հարձակվել է փարավոնի վրա Օրոնտես գետն անցնելիս, բայց վերջինիս հաջողվել է հաղթանակած դուրս գալ ու ձեռք բերել հարուստ ավար, որի թվում հիշատակվում է նույնիսկ Միտաննի մարտակառքի մի սարքավորում։ Փարավոնը հայտնի էր իր ֆիզիկական ուժով ու ասում են, որ Կադեշում միայնակ սպանել է 7 ապստամբ արքայազնների, որով հաջողությամբ ավարտել է իր առաջին սիրիական արշավը հաղթական նոտայով։ Արշավից հետո թագավորը հրամայել է յոթ արքայազների մարմինները գլխիվայր կախել իր նավի վրա ու Թեբե հասնելով բացի մեկից բոլորի մարմինները կախել է տվել քաղաքային պարիսպներից։ Յոթերորդ մարմինը տարվել է Նուբիայի հաճախ ապստամբ տարածքը և կախվել Նապատա քաղաքի պարիսպից՝ որպես փարավոնի դեմ ոտքի կանգնելու հետևանքների օրինակ և այնտեղ եգիպտական իշխանության հակառակորդներին բարոյալքելու համար։

Իր գահակալության յոթերորդ տարում Ամենհոտեպը բախվել է Սիրիայում մեծ ապստամբության՝ Նահարինի վասալ պետությունների կողմից ու իր բանակն ուղարկել Լևանտ՝ այն ճնշելու համար։ Այս ապստամբությունը, հավանաբար, հրահրվել է Եգիպտոսի գլխավոր մերձավորարևելյան հակառակորդ Միտաննիի կողմից։ Արշավանքից հետո կանգնեցված հաղթական ստելայում խոշոր ճակատամարտեր չեն արձանագրվել։ Ամենհոտեպի վերջին արշավանքը տեղի է ունեցել իր գահակալության իններորդ տարում, որը սակայն Գալիլեայի ծովից այն կողմ չի տարածվել։ Ըստ այս արշավի կողոպուտի ցուցակի՝ Ամենհոտեպը պնդել է, որ 101,128 ստրուկ է վերցրել։

Ամենհոտեպ Ii 
Եգիպտական հարթաքանդակ, որը պատկերում է արևմտյան ասիացիների դեմ պայքարը: Ամենհոտեպ II-ի թագավորություն, տասնութերորդ արքայատոհմ, մ.թ. ա․ 1427–1400 թվականներ

Ամենհոտեպի գահակալության իններորդ տարվա արշավից հետո Միտաննին ձգտել է հաշտություն հաստատել Եգիպտոսի հետ, և այդ ժամանակվանից ի վեր նրանց բանակները այլևս չեն կռվել։ Ամենհոտեպն արձանագրել է, որ իններորդ տարուց հետո Բաբելոնի թագավորները, խեթերը և Միտաննին եկել են հաշտություն կնքելու իր հետ և իրեն տուրք տալու։ Խեթերի աճող հզորությունը ի վերջո Միտաննիին դրդել է դաշնակից փնտրել ու ամեն անգամ, երբ պաշտոնական խաղաղություն էր հաստատվում, ոչ պաշտոնական խաղաղություն էր պահպանվում Ամենհոտեպի և Միտաննիի թագավորի միջև։ Երկու երկրների միջև խաղաղության նոր կապերը ձեռնտու էին երկու ժողովուրդներին։

Շինարարական նախագծեր

Պատկեր:Flickr - archer10 (Dennis), Egypt-9B-020 - Amenhotep II.jpg
Ամենհոտեպ II-ի պատկերն Ամադայի տաճարում, Նասեր լիճ, Եգիպտոս:

Քանի որ Թութմոս III-ն այդքան էներգիա էր նվիրել Կառնակի ընդլայնմանը, Ամենհոտեպի շինարարական ծրագրերը հիմնականում ուղղված էին ավելի փոքր տաճարների ընդլայնմանը ողջ Եգիպտոսում։ Դելտայում, նրա հոր գործերի վերահսկիչ Մինմոզի մասին վկայում է Տուրայի մի արձանագրություն, որից երևում է, որ նա վերահսկում է ավելի շատ տաճարների շինարարությունը։ Վերին Եգիպտոսում փոքր սրբավայրերի կառուցման մասին վկայություններ կան Մեդամուդում, Էլ-Տոդում և Արմանտում։ Կառնակը, թեև հոր չափ ուշադրության չէր արժանանում, ամբողջովին մոռացված չէր։ Նա հանձնարարել է մի սյուն կանգնեցնել բակում չորրորդ և հինգերորդ սյուների միջև՝ ի հիշատակ Միտաննիից հարգանքի տուրք ստանալուն։ Նուբիայում Ամենհոտեպը կառույցներ է կանգնեցրել Քասր Իբրիմում ու Սեմնայում և պատվիրել է զարդարել Կալաբշայի տաճարը։ Այնուամենայնիվ, նուբիական նրա ամենահայտնի տաճարը Ամադայում էր։ Թութմոս III-ը սկսել էր կառուցել տաճար, որը տեխնիկապես նվիրված էր Հորուսին, թեև Ռե-Հարախտիի և Ամուն-Ռեի առկայությունը հեշտությամբ նկատելի է։ Ամենհոտեպն ավարտել է այն և դրել իր 3-րդ տարվա արշավի արձանագրությունը մի ստելայի վրա, որը մինչև 1942 թվականը Ամենհոտեպի պատերազմների մասին ամենաշատ տեղեկատվության աղբյուրն էր։

Թեբեյան նեկրոպոլիսում կառուցել է տվել մահվան տաճար, որը հետագայում ավերվել է։

Անհատականություն և հետագա կյանք

Ամենհոտեպ Ii 
Սև գրանիտից պատրաստված Սենեֆերի նստած արձանն աջ թևի վրա Ամենհոտեպ (Ամենոֆիս) II-ի քարտուշով։ Եգիպտոսի Նակկադա քաղաքում գտնվող Սեթի տաճարից: Եգիպտական հնագիտության Պետրի թանգարան, Լոնդոն

Այս փարավոնի վերջին տարիների մի ստելա ընդգծում է նրա բացահայտ արհամարհական վերաբերմունքը ոչ եգիպտացիների նկատմամբ։

Ամենհոտեպ II-ը բացահայտորեն չի արձանագրել իր թագուհիների անունները։ Որոշ եգիպտագետներ ենթադրում են, որ նա կարծում էր, որ կանայք չափազանց հզոր են դարձել այնպիսի տիտղոսների ներքո, ինչպիսին է «Ամոն Աստծո կինը»։ Նրանք մատնանշում են այն փաստը, որ Ամենհոտեպը մասնակցել է Հատշեպսուտի անունը վերջինիս հուշարձաններից հեռացնելուն և նրա կերպարի ոչնչացմանը։

Հատշեպսուտի պատկերների ոչնչացումն սկսվել է Ամենհոտեպի համագահակալության ժամանակ, երբ նրա հայրը շատ ծեր էր, բայց դադարել է իր օրոք։ Այնուամենայնիվ, թագավորը, հավանաբար, կիսել է իր հոր մտահոգությունը, թե գահին մեկ այլ կին է բազմելու։ Չնայած նրա ջանքերին, այնուամենայնիվ, հնարավոր է, որ Ախենատենի մի կին համառեգենտ իշխած լինի որպես փարավոն 18-րդ արքայատոհմի ավարտից առաջ։

Ամենհոտեպ II-ը եգիպտական պանթեոն է ընդունել մեծ թվով քանանացի աստվածների, այդ թվում՝ Ռեշեֆին, Հաուրոնին, Բաալին, Աստարտեին, Քեթեշին և մի քանի այլոց։

Մահ և հուղարկավորություն

Ամենհոտեպ Ii 
Ամենհոտեպ II-ի մումիայի դեմքը՝ լուսանկարված 1902 թվականին

Ամենհոտեպ II-ը հուղարկավորվել է արքաների հովտի KV35 դամբարանում։ Նրա մումիան հայտնաբերվել է այնտեղ իր սկզբնական սարկոֆագի մեջ 1898 թվականի մարտին Վիկտոր Լորեի կողմից։ Դամբարանում հայտնաբերվել է նաև մումիաների գաղտնարան, որտեղ պահպանվում էին նոր թագավորության փարավոնների մի քանի այլ մումիաներ, այդ թվում՝ Թութմոս IV, Սեթի II, Ռամզես III, Ռամզես IV և Ռամզես VI-ը։ Նրանք Ամենհոտեպի դամբարանում վերահուղարկավորվել են 21-րդ արքայատոհմի վեցերորդ փարավոն Սիամոնի օրոք՝ դամբարանագողերից պաշտպանելու նպատակով։

Մումիա

Փարավոնի մումիան առաջին անգամ հետազոտվել, նկարագրվել և լուսանկարվել է 1902 թվականի հունվարին Գաստոն Մասպերոյի կողմից՝ Հովարդ Քարթերի, Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Բիսինգի և Պիեռ Լակոյի ընկերակցությամբ։ 1907 թվականին ավտրալիացի անատոմիստ Գրաֆթոն Էլիոթ Սմիթը հետազոտել է Ամենհոտեպի մումիան։ Այս հետազոտության ընթացքում դեմքին դեռ կպած քաթանները հեռացվել են՝ անխոչընդոտ ուսումնասիրություն ապահովելու համար։ Նա պարզել է, որ փարավոնն ունեցել է 1․67 մ․ հասակ ու դեմքի ուժեղ նմանություն իր որդու՝ Թութմոս IV-ի հետ։ Նրա գլխին առկա ալիքավոր շագանակագույն մազերը «առատորեն խառնված են սպիտակներով»։ Բազուկները կրծքավանդակի վրա ցածր խաչած են, աջ ձեռքը ամուր սեղմված է, իսկ ձախն՝ ավելի քիչ։ Տարօրինակ կերպով, ամբողջ մարմնի մաշկը ծածկված է մանր պալարիկներով, սակայն Սմիթը չի կարող ասել՝ դրանք բալզամացման գործընթացի թե հիվանդության արդյունք են։ Խեժը մարմնի վրա պահպանել է զարդերի հետքերը․ մեջքի վերին մասում առկա էին ուլունքավոր օձիքի մի քանի շարքեր, իսկ կոնքերի հետևի մասում՝ ադամանդաձև երկրաչափական նախշ։ Սմիթը հաշվարկել է, որ նա մահացել է քառասունից հիսուն տարեկանում՝ հիմնվելով նրա մաշված ատամների և սպիտակող մազերի վրա։ Մահվան պատճառն անհայտ է։ Մումիան կրում է CG 61069 գույքագրման համարը։

«Փարավոնների ոսկե շքերթ» միջացառման շրջանակներում 2021 թվականի ապրիլին նրա մումիան Եգիպտոսի հնությունների թանգարանից 17 այլ թագավորների և 4 թագուհիների հետ տեղափոխվել է Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարան։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Grimal, Nicolas (1988). A History of Ancient Egypt. Blackwell Books.
  • Leprohon, Ronald J. (2013). The Great Name: Ancient Egyptian Royal Titulary. SBL Press. ISBN 978-1-58983-736-2. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  • Manuelian, Peter der (1987). Studies in the Reign of Amenophis II. Verlag: Hildesheimer Ägyptologische Beiträge (HÄB).
  • Reisinger, Magnus (2005). Entwicklung der ägyptischen Königsplastik in der frühen und hohen 18. Dynastie. Münster: Agnus-Verlag. ISBN 3-00-015864-2.

Արտաքին հղումներ

Ամենհոտեպ Ii Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամենհոտեպ II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 281 Ամենհոտեպ Ii 

Tags:

Ամենհոտեպ Ii Ընտանիք և վաղ կյանքԱմենհոտեպ Ii Տարեթվեր ու գահակալության տևողությունԱմենհոտեպ Ii Արտաքին գործերԱմենհոտեպ Ii Շինարարական նախագծերԱմենհոտեպ Ii Անհատականություն և հետագա կյանքԱմենհոտեպ Ii Մահ և հուղարկավորությունԱմենհոտեպ Ii Տես նաևԱմենհոտեպ Ii ԾանոթագրություններԱմենհոտեպ Ii Արտաքին հղումներԱմենհոտեպ IiԱմոնԱնգլերենԹեբե (Եգիպտոս)Թութմոս IIIԹութմոս IVՀին ԵգիպտոսՄ.թ.ա. 15-րդ դարՄեծ թագուհի (Հին Եգիպտոս)ՄիտաննիՍիրիաՏասնութերորդ արքայատոհմՏիաաՓարավոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆյութափոխանակությունԹաթուլ ԿրպեյանԿոռուպցիաԱրտաշեսյանների թագավորությունԱնանիա ՇիրակացիՀայերենի կետադրությունԵրկիր ՆաիրիԷթիլ սպիրտՓոշոտումԲուլինգՄաշկաբորբՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՍերգեյ ՓարաջանովՀայաստանի քաղաքներըՀայաստանի բուհերի ցանկԶուգահեռագիծՁեռք, ոտք և բերան հիվանդությունԱֆրիկաՇաղկապԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԱրիստոտելԽտությունՀայկ և ԲելԼևոն ՇանթԾիրանի փողըՊեպոԹռչուններՔրիստոնեությունԵղջերուԱրամ ԱԱրցախյան ազատամարտՀայաստանի Կարմիր գիրքԱրաքսԳլխավոր էջՈւղիղ խնդիրՎահագնՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍուրբ ծնունդԱզոտԱլեքսանդր ՊուշկինՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԹոքաբորբԱլկալիական մետաղներԿիստաՀայոց ցեղասպանությունՄինչամուսնական սեքսՍևանի իշխանՀովհաննես ԱդամյանՎանԶինվորական կոչումներՀնձանԼոբիՆախադասությունՄուշեղ ԳալշոյանՄյունխհաուզենի համախտանիշՂազախստանԱլգորիթմՎիքիպեդիաՓայծաղՊարզ թիվՊոլ ՄորֆիԽոնարհումԱստղՀարցական նշանՄարսողությունԼեհաստանՀայ ֆիդայիներԱնտանտՄինաս ԱվետիսյանՄոսկվաԿենդանիների հատկանիշների ցանկՈւրբաթագիրքՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԴավիթ Անանյան🡆 More