Աղքատության Վերացման Համար Պայքարի Միջազգային Օր

Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով.

անգլ.՝ International Day for the Eradication of Povertyարաբ․՝ , اليوم الدولي للقضاء على الفقر‎‎, իսպ.՝ Día International para la erradicación de la Pobreza, չինարեն՝ 消除贫穷国际日, ֆր.՝ la Journée internationale pour l'élimination de la pauvreté), նշվում է 1993 թվականից սկսած ամեն տարի հոկտեմբերի 17-ին։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից (թիվ թիվ A/RES/47/196 բանաձևը) 1992 թվականին։

Աղքատության Վերացման Համար Պայքարի Միջազգային Օր
Ողորմությունը աղքատների համար երբեմն եկամտի միակ աղբյուրն է

Իր բանաձևում Գլխավոր ասամբլեան, ողջունելով այն փաստը, որ այս օրը միջկառավարական կազմակերպություններից մեկի նախաձեռնությամբ նշվել է որպես «Ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու պայքարի օր», կոչ է արել բոլոր պետություններին այս օրը իրականացնել միջոցառումների քարոզարշավ աղքատության և չքավորության դեմ պայքարի համար։

Միջազգային օրվա պատմություն

1987 թվականի հոկտեմբերի 17-ին տարբեր երկրներից տարբեր դասերի շուրջ 100 հազար մարդ հավաքվել էին Փարիզում, Մարդու իրավունքների հրապարակում՝ Տրոկադերոյում (ֆր.՝ place du Trocadéro): Նրանք արտահայտեցին իրենց մերժումը աղքատությանը։ Պահանջելով հարգել մարդու իրավունքները, իրավապաշտպանները աջակցեցին ATD չորրորդ աշխարհի հիմնադիր, հայր Ջոզեֆ Վրեսինսկու (ֆր. Joseph Wresinski, լեհ. Józef Wrzesiński) կարգախոսին. Այնտեղ, որտեղ մարդը ստիպված է ապրել աղքատության մեջ, խախտվում են մարդու իրավունքները։ Այս իրավունքների պաշտպանության համար պայքարում միավորվելը բոլորի սրբազան պարտքն է։

Այդ օրը Տրոկադերոյի հրապարակում հուշաքար է դրվել։

Այնուհետև, աղքատ բնակչությանը օժանդակելու համաշխարհային միջազգային շարժման՝ ATD Չորրորդ աշխարհի նախաձեռնությամբ, ծայրահեղ աղքատության հաղթահարման դեմ պայքարի օրը նշվում էր ամեն տարի հասարակական կազմակերպությունների կողմից՝ ընդհուպ մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից բանաձևի ընդունումը։

Վիճակագրական տվյալներ

  • 2005 թվականին աղքատությունից ամեն օր մահանում էր 30,000 երեխա։
  • 2005 թվականին 2,5 միլիարդ մարդ ապրում էր օրական 2 դոլարից ցածր մակարդակի վրա։
  • 2005 թվականին 2,6 միլիարդ մարդ հնարավորություն չի ունեցել օգտվել կոյուղուց։

Միջազգային օրվա թեմաներ

  • 2005 — «Հազարամյակի հռչակագրում սահմանված զարգացման նպատակների իրականացում.բնակչության աղքատ շերտերի հնարավորությունների ընդլայնում»
  • 2006 — «Միասին ջանքերով վերջ տանք աղքատությանը»
  • 2007 — «Աղքատության մեջ գտնվող մարդիկ, որպես փոփոխության շարժիչ ուժ. աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա 20-րդ տարեդարձը»
  • 2008 — «Մարդու իրավունքները և աղքատության մեջ ապրող մարդկանց արժանապատվությունը»
  • 2009 — «Երեխաներն ու ընտանիքները հանդես են գալիս աղքատության դեմ»
  • 2010 — «Աղքատությունից մինչև արժանապատիվ աշխատանք. Բացը վերացնելը»։
  • 2017 — «Պատասխանելով հոկտեմբերի 17-ին աղքատության հաղթահարմանն ուղղված գործողությունների կոչին. դեպի խաղաղ և ներառական համայնքներ»[1]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Աղքատության Վերացման Համար Պայքարի Միջազգային Օր Միջազգային օրվա պատմությունԱղքատության Վերացման Համար Պայքարի Միջազգային Օր Վիճակագրական տվյալներԱղքատության Վերացման Համար Պայքարի Միջազգային Օր Միջազգային օրվա թեմաներԱղքատության Վերացման Համար Պայքարի Միջազգային Օր ԾանոթագրություններԱղքատության Վերացման Համար Պայքարի Միջազգային Օր Արտաքին հղումներԱղքատության Վերացման Համար Պայքարի Միջազգային ՕրԱնգլերենԱրաբերենԻսպաներենՄիավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեաՉինարենՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հավասարասրուն սեղանՅուրի ՎարդանյանՄիապետությունԿոորդինատային համակարգՄԻԱՎԵղնջացանԴավիթ ՄուրադյանԿայծակՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱրաքսԼոբիՀայաստանի տնտեսությունԴերենիկ ԴեմիրճյանԷկոլոգիական գործոններՕձունի տաճարԱլբերտ ԱզարյանՄուշեղ ԳալշոյանԿոկորդաբորբՀարավաֆրիկյան ՀանրապետությունՎահանագեղձԳայլերԽաչքարՊապ թագավորԲանակում (հեռուստասերիալ)ՑորենՀայկական գամփռՄոմիկԱնիԱռաջին համաշխարհային պատերազմԱլեքսանդր ՄակեդոնացիԱմերիկայի հայտնագործումՔանդակագործությունՀատկացուցիչԶանգվածի պահպանման օրենքՀայերենԲյուրականի աստղադիտարանԳարունԱնդրանիկ ՕզանյանՀայկական մանրանկարչությունԿարեն ԴեմիրճյանԱզոտՍևանի իշխանԲայՄովսես ԽորենացիoginhՈրդան կարմիրՌոբերտ ՖիշերՔաոս (վեպ)ԱրեգակՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Ծաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԱդամյանՄետաղՄաշկաբորբՀաղարծնի վանքՄոնթե ՄելքոնյանՀիսուսի ծնունդԱուտիզմԱրհեստական բանականությունՀոմանիշՄատենադարանԱշոտ Գ ՈղորմածԱյրվածքՄանրանկարչությունՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնԵրևանԽնձորՍտեփանավանի դենդրոպարկՀարկադրական եղանակՔարերի սիմֆոնիաՀակահիստամինային դեղերՄանկական և պատանեկան հանրագիտարաններՍևրի պայմանագիրՄիավորված ազգերի կազմակերպություն🡆 More