Քաղաք Ակնա: քաղաք Արցախում

Ակնա (ադրբեջանական պաշտոնական անվանումն է՝ Աղդամ, ադրբ.՝ Ağdam), ավերված քաղաք Արցախի Հանրապետության արևելքում, Արցախի հարթավայրում, որը գտվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ 2020 թվականի նոյեմբերից առաջ գտնվում էր հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում և ունի թաղամասի կարգավիճակ, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։ 2010 թվականի նոյեմբերին Արցախի կառավարության որոշմամբ վերանվանվել է Ակնա։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով 2020 թվականի նոյեմբերի 20-ին անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Քաղաք
Ակնա
Քաղաք Ակնա: Պատմություն, Տնտեսություն, Կրթություն
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանԱսկերանի շրջան
Հիմնադրված է18-րդ դար թ.
ԲԾՄ369±1 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն360 մարդ (2010)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ02
Ակնա (քաղաք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ակնա (քաղաք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Քաղաք Ակնա: Պատմություն, Տնտեսություն, Կրթություն
Քաղաք Ակնա: Պատմություն, Տնտեսություն, Կրթություն
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ

Պատմություն

Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, ներկայիս Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը։

Ներկայիս քաղաքն իր ճարտարապետական, մշակութային տեսքով հիմնադրվել է 18-րդ դարում պարսիկների կողմից, որպես սովորական բնակավայր։ 1828 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1912 թվականին մտնում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի մեջ և ուներ 629 բնակիչ։ Խորհրդային շրջանում Ակնան դուրս է թողնվել ԼՂԻՄ-ի տարածքից և որի հիման վրա կազմավորվել է Ադրբեջանական ԽՍՀԱղդամի շրջանը։

Քաղաքի շրջակայքում պահպանվել են հայկական պատմական հետքը փաստող մի շաք հուշարձաններ ու կոթողներ։

Արցախյան պատերազմ

Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամը Ադրբեջանի զինված ուժերի համար կարևորագույն հենակետ էր, որտեղից հրթիռակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից այլ բնակավայրեր։

1993 թվականի հուլիսի 4-ից 23-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմագործողության արդյունքում Ակնան ու հարակից գյուղերը ազատագրվում են, իսկ նրա տարածքը անցնում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ձեռք բերված եռակողմ համաձայնագրի պայմաններով՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Ակնան անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Պատմամշակութային հուշարձաններ

Ակնայի հարևանությամբ է գտնվում մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից հիմնադրված Տիգրանակերտ բերդաքաղաքի ավերակները։

Ակնայի հարակից բլրի գագաթին է գտնվում Վանքասարի եկեղեցին, որի կառուցման թվականը հայտնի չէ։

Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը, որն ընդգրկված էր Արցախի Հանրապետության պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրվել է 1870 թվականին։

Տնտեսություն

Քաղաքաշինություն

Խորհրդային շրջանում քաղաքն ուներ երկաթուղային կայարան և խճուղային ճանապարհների հանգույց էր։

Արդյունաբերություն

Խորհրդային շրջանում Ակնան ուներ յուղի-պանրի, գինու, պահածոների, մետաղե իրերի ու գործիքաշինական գործարաններ։

Կրթություն

Խորհրդային շրջանում քաղաքում գործում էր հանրակրթական մի քանի դպրոցներ, գյուղատնտեսական և գյուղմեքենայացման տեխնիկումներ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, դրամատիկանան թատրոն։

Բնակչություն

Ռուսական կայսրության կազմում գտնվող Աղդամը 1912 թվականին ուներ 629 բնակիչ։ Խորհրդային Ադրբեջանի կազմում 1968 թվականին այնտեղ արդեն բնակվում էր 18 հազար բնակիչ, 1970 թվականին՝ 21,300, իսկ 1989 թվականին՝ 28 հազար։ 1992-1993 թվականներին քաղաքում բնակվում էր շուրջ 28․000 ադրբեջանցի։ 2010 թվականի դրությամբ քաղաքում բնակվում էր 360 հայ։

Բնակչության թվաքանակի և ազգային կազմի նկարագրություն

Տարի Բնակչություն Ազգային կազմ Աղբյուր
1923 1,660
1926 7,910 93.6% ադրբեջանցի
1939 10,746 83.3% ադրբեջանցի, 8.7% ռուս, 5.3% հայ
1959 16,061 92% ադրբեջանցի, 3.6% ռուս, 3.4% հայ
1970 21,277 94.9% ադրբեջանցի, 2% ռուս և ուկրաինացի, 2% հայ
1979 23,483 97% ադրբեջանցի, 1.3% ռուս և ուկրաինացի, 1.2% հայ
1989 28,031
1991 39,200
2005 0
2010 360

Պատկերասրահ

Նշումներ

Ծանոթագրություններ

Քաղաք Ակնա: Պատմություն, Տնտեսություն, Կրթություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնա (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 252 Քաղաք Ակնա: Պատմություն, Տնտեսություն, Կրթություն 

Tags:

Քաղաք Ակնա ՊատմությունՔաղաք Ակնա ՏնտեսությունՔաղաք Ակնա ԿրթությունՔաղաք Ակնա ԲնակչությունՔաղաք Ակնա ՊատկերասրահՔաղաք Ակնա ՆշումներՔաղաք Ակնա ԾանոթագրություններՔաղաք Ակնա44-օրյա պատերազմԱդրբեջաներենԱդրբեջանի ՀանրապետությունԱդրբեջանի վարչական բաժանումԱղդամի շրջանԱսկերանի շրջանԱրցախի ՀանրապետությունԱրցախի վարչական բաժանումԱրցախում հրադադարի մասին համաձայնագիր (2020)Դաշտային ԱրցախԻլհամ ԱլիևՀայ-ադրբեջանական շփման գիծՀայաստանի վարչապետՆիկոլ ՓաշինյանՌուսաստանի ԴաշնությունՎլադիմիր Պուտին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷպիլեպսիաԵրազԷթիլ սպիրտՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՏեղի պարագաՍիրտԿառլես ՊուչդեմոնՑորենՀականիշՄիզուղիների ինֆեկցիաներՀեմոգլոբինԳործադիր իշխանությունՍտեփան Զորյան (գրող)Ռոբերտ ՖիշերԲուլինգՀարկադրական եղանակԷվերեստԱրեգակնային համակարգԱմբոխները խելագարվածԹոքի քաղցկեղՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԻսլամԽնձորԱնլռելի զանգակատունԱղիների բորբոքային հիվանդությունՍեղան (երկրաչափություն)Հայկական խոհանոցՎարդանանց պատերազմԴաունի համախտանիշՔիմիական ռեակցիաներԻմ անունն Արամ էՀեշտոցային արտադրությունՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Բնական թիվՈւրբաթագիրքԱծանցԿոտորակ (մաթեմատիկա)ԱնտարկտիդաՓիղԱսիաՄակդիրՄակբայՀարցական նշանԲույսերՍևանի իշխանՍաղմոսավանքՄիքայել ՆալբանդյանԹիթեռներԳուսան ԱշոտՄեջքի ցավՀարավաֆրիկյան ՀանրապետությունՔրիստոնեությունՄխիթար ՍպարապետՄայրցամաքՏողադարձՎահագն ԴավթյանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՄարգինալացումՇառլ ԱզնավուրԲնության պահպանությունԱնկլավ և էքսկլավՍննդային ալերգիաՄեծապատիվ մուրացկաններԵվրասիաԲութԴվինՀովհաննես ԹումանյանՊոլ ՄորֆիԱրտաշեսյանների թագավորությունՄանկական և պատանեկան հանրագիտարաններՆոր ՆախիջևանՀարավային ԱմերիկաԱրցախի ՀանրապետությունԲացականչական նշանՆիկոլ ՓաշինյանԺառանգական հիվանդություններԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)🡆 More