Ակիհիտո

Ակիհիտո (ճապ.՝ 明仁, դեկտեմբերի 23, 1933(1933-12-23), Tokyo Imperial Palace, Կոջիմատի-կու), Ճապոնիայի գործող կայսր, 125-րդը (1989-2019) դինաստիայում։ Նրա հետմահու անունը կլինի Խեյսեյ։ Ներկայումս Ակիհիտոն հանդիսանում է աշխարհում միակ գործող կայսրը։

Ակիհիտո
Ակիհիտո
Ծնվել է՝դեկտեմբերի 23, 1933(1933-12-23) (90 տարեկան)
ԾննդավայրTokyo Imperial Palace, Կոջիմատի-կու
ԵրկիրԱկիհիտո Ճապոնիա
ՏոհմՃապոնիայի կայսերական տուն
միապետ, Ձկնաբան, հետազոտող, կենդանաբան և ծովային կենսաբան
ՇրջանավարտԳաքուշուինի համալսարան
ՀայրՀիրոհիտո
ՄայրԿոձյուն
ԵրեխաներՆարուհիտո, արքայազն Ակիսինո և Սայակո Կուրոդա
Հավատքսինտոիզմ
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն

Ակիհիտոն՝ արքայազն Ցուգունոմիան, ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 23-ին ստանդարտ ճապոնական ժամանակով 06։39 Տոկիոյում։

Ակիհիտոն Խիրոխիտո կայսրի և Կոձյուն կայսրուհու ավագ որդին և հինգերորդ զավակն է։ 1940-1952 թվականներին արքայազն Ակիհիտոն սովորել է արիստոկրատ ընտանիքների երեխաների համար Գակուսյուին համալսարանի դպրոցում։ Կայսերական ընտանիքի ճապոնական ավանդական դաստիարակ Ս. Կոիձումիի հետ զուգահեռ արքայազնը ուներ նաև ամերիկուհի դաստիարակ Էլիզաբեթ Գրեյ Վինինգը՝ մանկական գրքերի հայտնի հեղինակ, որը օգնեց արքայազնին ուսումնասիրել անգլերեն լեզուն և արևմտյան մշակույթը։

1952 թվականին արքայազնը ընդունվում է Գակուսյուին հալամսարանի քաղաքագիտության և էկոնոմիկայի ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։ Նույն տարվա նոյեմբերին նա հռչակվում է պաշտոնական թագաժառանգ։

Ակիհիտո 
Ուսանող Ակիհիտոն

Լինելով ուսանող և թագաժառանգ արքայազն՝ Ակիհիտոն 1953 թվականին կատարեց վեցամսյա ուղևորություն Արևմտյան Եվրոպայով և Հյուսիսային Ամերիկայի 14 նահանգներով։ Ուղևորության կենտրոնական մասը նրա այցն էր Լոնդոն, որպես կայսր Խիրոխիտոյի ներկայացուցիչ Էլիզաբեթ II-ի թագադրման արարողությանը։

1956 թվականի մարտին հաջողությամբ ավարտում է համալսարանը, իսկ 1959 թ. թագաժառանգը ամուսնանում է խոշոր ֆրեզերային ընկերության նախագահ Խիդեսաբուրո Սյոդիի դստեր՝ Միտիկո Սյոդեի հետ։ Դրանով խախտվում էին կայսրական ընտանիքի անդամների կողմից ընդունված բազմադարյա ավանդույթը, ըստ որի, պետք է կին ընտրել միայն արիստոկրատ ծագումով աղջիկներից։

Միտիկո Սյոդան ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 20-ին Տոկիոյում։ Նրա ընտանիքը բաղկացած է մտավորականության ներկայացուցիչներից։ Այդ ընտանիքի երկու անդամ արժանացել են «Մշակույթում ունեցած արժանիքների համար» բարձր ակադեմիական կոչում ունեցող շքանշանին, որը կայսրը հանձնում է ակնառու գիտնականներին։

Ակիհիտոն և Միտիկոն իրենց ընտանեկան կյանքում հասցրել են հասցնել հարաբերական ազատության՝ իրենց պալատական ավանդույթների կարծրությունից։ Կնոջ հետ միասին Ակիհիտոն փոխեց կայսերական կյանքի ռեժիմը։ Պաշտոնական իրադարձություններով մշտական զբաղվածության հետ մեկտեղ, նրանք ինքնուրույն են դաստիարակել իրենց երեխաներին՝ երկու որդիներին և դստերը, չհանձնելով նրանց դաստիարակների հսկողությանը։

Լինելով գահաժառանգ, Ակիհիտոն կատարում է պաշտոնական այցեր աշխարհի 37 երկրներ՝ դրանց կառավարիչների հրավերով։ Նա նաև հանդիսանում է XI Խաղաղօվկիանոսյան գիտական կոնգրեսի պատվավոր ներկայացուցիչը 1966 թվականին, Ունիվերսիադայում՝ 1967 թվականին Տոկիոյում, Էքսպո-70 ցուցահանդեսին Օսակայում։ Կայսր Խիրոխիտոյի 1971 թվականին Եվրոպա և 1975 թվականին Միացյալ Նահանգներ արքայազնը ստանձնել էր հոր պետական պարտականությունները։

1988 թվականի սեպտեմբերին կայսր Խիրոխիտոյի հիվանդության պատճառով գահաժառանգ Ակիհիտոն ստանձնում է պետական մի շարք պարտականություններ, ներառյալ՝ պարլամենտի նիստի բացման արարողությունում մասնակցությունը։

1989 թվականի հունվարի 7-ին Ակիհիտոն դարձավ Ճապոնիայի կայսր՝ ժառանգելով գահը հոր մահվանից հետո։ Այդ օրվանից սկսվեց Խեյսեյի նոր ազգային ժամանակագրությունը։

Կայսեր կարգավիճակ ստանալուց երկու օր անց՝ առաջին հրապարակային ելույթի ժամանակ, կայսրը երդվեց անվերապահորեն կատարել իր առջև դրված պարտականություններն. «Երդվում եմ, որ միշտ կլինեմ իմ ժողովրդի կողքին և կպահպանեմ Սահմանադրությունը»,- հայտարարեց նա։

Ակիհիտո 
Ակիհիտոն կնոջ հետ

Ինչպես և իր հայրը, Ակիհիտո կայսրը նույնպես հետաքրքրված էր կենսաբանությամբ և իխտիոլոգիայով։ Արդեն հրապարակված են նրա 25 գիտական աշխատանքները ծովային ցուլերի մասին։ 1986 թվականին նա ընտրվեց Լինեյի Լոնդոնյան Համաժողովում (կենսաբանների միջազգային համաժողով)։

Բացի այդ, Ակիհիտոն հետաքրքրված է պատմությամբ, սպորտաձևերից՝ զբաղվում է թենիսով (ապագա կնոջ հետ ծանոթացել է թենիսի դաշտում), նրան ուրախություն է պատճառում նաև ձիավարությունը։

Ծանոթագրություններ

Ակիհիտո Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիհիտո» հոդվածին։
Ակիհիտո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիհիտո» հոդվածին։

Tags:

1933d:Q11677414d:Q500681Դեկտեմբերի 23ԿայսրՃապոներենՃապոնիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿարմրուկՌևմատոիդ արթրիտԿապանՄրջյուններԱստղՎերաբերական (խոսքի մաս)ԵրկաթՀրամայական եղանակԼոռու մարզԳագիկ ԱԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԵրկրաշարժՍևանավանքՀեպատիտ CՀեմոգլոբինՇաղկապենաբորբՆապոլեոն ԲոնապարտՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԻնքնաթիռԱրամ ԽաչատրյանԻսրայելՍերգեյ ՓարաջանովՄհեր ՄկրտչյանՔարերի սիմֆոնիաՄինաս ԱվետիսյանՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՀայաստանի դրոշԲանաստեղծական կայուն ձևերԼյարդի հիվանդություններԱնկլավ և էքսկլավՀայերՊյոտր ՉայկովսկիՀայկյան տոմարՇաքիի ջրվեժՕձունի տաճարԱվտոմեքենաՀամաստեղություններՄխիթար ՍպարապետԱնտառՊարզ նախադասությունԱղտոտումՄեծ Հայքի նահանգների ցանկԹաթուլ ԿրպեյանԲրոնխաբորբԳրիգոր ԶոհրապԽաչքարՀայկական մանրանկարչությունՄիավորված ազգերի կազմակերպությունՄրգաշատՍելեկցիաՍպիտակավոր վանքՓիղՄթնշաղի անուրջներՓողՌոբերտ ՖիշերԱվարայրի ճակատամարտՎիտամին DԱնիՖեյսբուքՓոքրիկ իշխանըԱրձակՄարդ բանականՀայաստանի տնտեսությունՍպիրտՀարցական նշանԳլխուղեղԶոլի ԱդոկԾիրանԱֆղանստանՌուսաստանԴերբայԱռաքյալը (Մուրացան)Հայոց պատմությունԵրաժշտությունՎարդՎանՄիապետությունԻլհամ Ալիև🡆 More