Ակակի Ծերեթելի

Ակակի Ծերեթելի (վրաց.՝ აკაკი წერეთელი, հունիսի 9 (21), 1840, Սխվիտորի, Իմերեթի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1915(1915-01-26), Սաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Իլյա Ճավճավաձեի հետ միասին)։ 19-րդ դարի 2-րդ կեսի Վրաստանում ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից։

Ակակի Ծերեթելի
վրաց.՝ აკაკი წერეთელი
Ակակի Ծերեթելի
Ծնվել էհունիսի 9 (21), 1840
ԾննդավայրՍխվիտորի, Իմերեթի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 26, 1915(1915-01-26) (74 տարեկան)
Վախճանի վայրՍաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ
Լեզուվրացերեն
ՔաղաքացիությունԱկակի Ծերեթելի Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ25542259?, Սուլիկո և Tornike Eristavi?
ԱնդամակցությունQ12868991?
ԱմուսինQ108988520?
ԶավակներAlexey Tsereteli?
Изображение автографа
Ակակի Ծերեթելի Վիքիքաղվածքում
Ակակի Ծերեթելի Վիքիդարանում
Ակակի Ծերեթելի Akaki Tsereteli Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Սաչխերի շրջանի Սխվիտոր գյուղում, հարուստ ավատատերի ընտանիքում։ Վրացերեն և ռուսերեն գրել-կարդալ սովորել է ծնողներից։ 1850 թվականին ընդունվել է Քութայիսի նահանգի գիմնազիա։ 1859 թ-ին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկընդիր։

Ուսանողական տարիներին ծանոթացել է Տարաս Շևչենկոյի և «Սովրեմեննիկի» շուրջը համախմբված գրողների հետ, որոնց ազդեցությամբ էլ կազմակերպվել են նրա գրական-գեղագիտական հայացքները։ 1862 թվականին վերադարձել է Քութայիս և նվիրվել գրական աշխատանքին։ Անգնահատելի են նրա ծառայությունները վրաց ռեալիստական թատրոնի վերականգնման և պարբերական մամուլի զարգացման գործում։

Ստեղծագործական կյանք

Ծերեթելին հայրենիքը պատկերել է յուրովի (Վերելքում, 1875, Հիվանդը, 1880, Ամիրանը, 1883, Սիրեցյալիս, 1898, Սուլիկո, 1895)։ Գրել է պոեմներ, վիպակներ, ակնարկներ, առակներ, պիեսներ, հրապարակախոսական հոդվածներ։ Բագրատ Մեծ (1875), Թորնիկե Էրիսթավի (1884), Նաթելա (1900) պոեմները և Բաշի Աչուկ» (1895-1896) պատմվածքը պատկերում են ազատության ու անկախության համար վրաց ժողովրդի պայքարը։ Արձակ գործերից հայտնի է Իմ գլխով անցածը (1894-1899, հայերեն հրատարակություն՝ 1938) ինքնակենսագրական վիպակը։ Նրա Կորչի (1905) բանաստեղծությունը, որը կառավարությունը տապալելու ուղղակի կոչ էր, Վրաստանում դարձել էր հեղափոխական հիմն։ Ծերեթելին վրացերենի է թարգմանել Ինտերնացիոնալը (1906

Ա. Ծերեթելու Գ. Սունդուկյանին նվիրված բանաստեղծությունը

Ակակի Ծերեթելի 
Ակակի Ծերեթելու պատկերը 2007-ին թողարկված 10 լարիանոց թղթադրամի վրա

Ծերեթելին ունի բանաստեղծություն, որը վերաբերվում է Գաբրիել Սունդուկյանին։ Բանաստեղծությունը թարգմանել է Գեղամ Սարյանը։

Աղբյուրներ

Ակակի Ծերեթելի 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ակակի Ծերեթելի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 122 Ակակի Ծերեթելի 
Ակակի Ծերեթելի Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Ծերեթելի» հոդվածին։
Ակակի Ծերեթելի Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Ծերեթելի» հոդվածին։
Ակակի Ծերեթելի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Ծերեթելի» հոդվածին։

Tags:

Ակակի Ծերեթելի ԿենսագրությունԱկակի Ծերեթելի Ստեղծագործական կյանքԱկակի Ծերեթելի Ա. Ծերեթելու Գ. Սունդուկյանին նվիրված բանաստեղծությունըԱկակի Ծերեթելի ԱղբյուրներԱկակի Ծերեթելի184019-րդ դար1915d:Q166599Իլյա ՃավճավաձեԻմերեթի մարզՀունիսի 21Հունվարի 26Ռուսական կայսրությունՍաչխերեՍխվիտորիՎրաստանՎրացերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հաստատուն բաղադրության օրենքՄաշկաբորբԵվրոպայի դրոշներԹվաբանական պրոգրեսիաՄեր հայրենիքՄատենադարանՄակդիրՀենրիխ ՄխիթարյանԱծխաջուրՊյոտր ՉայկովսկիԳառնու հեթանոսական տաճարԼևոմեկոլՎինսենթ վան ԳոգՎերածնունդԱֆղանստանՎինի ԹուխՍննդային շղթաՇաքարային դիաբետԿոստանդնուպոլիսՀայկական ազգային հագուստ (տարազ)Համո ԲեկնազարյանՄանրանկարչությունՓղերՀովազներՄանուշակԱրամ ԱսատրյանՍտեփանավանի դենդրոպարկԱրյան ճնշումԱռողջ ապրելակերպԱղիների բորբոքային հիվանդությունՇվեդիաՏիգրան ՄեծԱրծիվներԱլեն ՍիմոնյանՆախադասության գլխավոր անդամներԻբուպրոֆենՀեշտոցՇնչառությունՀայոց ցեղասպանության ճանաչումԾխախոտԳլխավոր էջԱրցախի ՀանրապետությունՎիլհելմ ՍտեյնիցՍերմԴատաԼեքսԹվական անունՄոնթե ՄելքոնյանԴվինԱնմոռուկ (խորհրդանիշ)ՀատակումԵռանկյան բարձրությունՍպիտակավոր վանքՍմբատ Ա ՆահատակԹալեաթ ՄեհմեդԿունիլինգուսՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Որոտանի կիրճՆոր ԶելանդիաԼուսանՄոսկվաՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԶանգվածի պահպանման օրենքՌուսաստանՎարդանանք (պատմավեպ)Տարերային աղետներՀայկական առածներ և ասացվածքներԵրակների վարիկոզ լայնացումՏիգրան ՄանսուրյանԱրշիլ ԳորկիՍատուրն (մոլորակ)ՑեղասպանությունԲուրգ (երկրաչափություն)Մհեր ՄկրտչյանՄակբայՁայնավորներՓորլուծությունՖաշիզմՆիկոլ Փաշինյան🡆 More