Ալեքսեյ Շախմատով

Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Շախմատով (ռուս.՝ Алексей Александрович Шахматов, հունիսի 5 (17), 1864 կամ հունիսի 17, 1864(1864-06-17), Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 16, 1920(1920-08-16), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), ռուս լեզվաբան, ռուսական տարեգրության հետազոտող, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1894)։

Ալեքսեյ Շախմատով
Алексей Шахматов
Ալեքսեյ Շախմատով
Ծնվել էհունիսի 5 (17), 1864 կամ հունիսի 17, 1864(1864-06-17)
Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 16, 1920(1920-08-16) (56 տարեկան)
Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱլեքսեյ Շախմատով Ռուսական կայսրություն և Ալեքսեյ Շախմատով Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունլեզվաբան, բարբառագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն և պատմություն
Պաշտոն(ներ)Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1887)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՖիլիպ Ֆորտունատով
Եղել է գիտական ղեկավարԴմիտրի Աբրամովիչ, Վիկտոր Վինոգրադով, Միխայիլ Պրիսյոլկով, Ստեփան Բարխուդարով, Սերգեյ Բեռնշտեյն, Դմիտրի Բուբրիխ և Սերգեյ Օբնորսկի
Հայտնի աշակերտներՍտեփան Բարխուդարով, Վիկտոր Վինոգրադով, Սերգեյ Օբնորսկի և Միխայիլ Պրիսյոլկով
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
ԿուսակցությունԿադետներ
ՀայրԱլեքսանդր Շախմատով
ՄայրՄարիա Կոզեն
Ալեքսեյ Շախմատով Алексей Александрович Шахматов Վիքիպահեստում

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1887)։ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1910 թվականից)։ Հիմնադրել է ռուսաց գրական լեզվի պատմական ուսումնասիրությունը, ի հայտ բերել հին կոյնեները՝ ընդհանուր բանավոր լեզուները, որոնք տարբեր են կենդանի խոսվածքներից, ուսումնասիրել է ռուս ժողովրդի կազմավորման և սլավոնական ժողովուրդների ծագման խնդիրները, նախահայրենիքի և նախալեզվի հարցերը։ Քննել է 11-16-րդ դարերի հին ռուսական տարեգրության պատմությունը, այս բնագավառում առաջին անգամ կիրառելով պատմահամեմատական մեթոդը։ Դրել է տարեգրության տեքստաբանական հետազոտության և տեքստաբանության ` որպես գիտության, հիմքերը։ Հետազոտել է սլավոնական շեշտաբանությունը, սլավոնական լեզուների համեմատական հնչյունաբանության և քերականության հարցերը, հին ու ժամանակակից հնդեվրոպական, ինչպես և ֆիննական և մորդվական լեզուները, մշակել է ռուսաց լեզվի պատմական ձևաբանությունը։ Քերականագիտական որոշ խնդիրների ինքնատիպ լուծումներով, մասնավորապես` խոսքի մասերի ու նախադասության տիպերի մեկնաբանություններով կարևոր ներդրում է կատարել տեսական լեզվաբանության մեջ։ Եղել է «Ռուսաց լեզվի բառարան»-ի (1891-1916) ակադեմիական հրատարակության խմբագիրը։ Մեծ դեր է խաղացել ռուսերենի ուղղագրությունը բարեփոխելու գործում։

1906-1920 թվականներին Շախմատովը գլխավորել է ԳԱ ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքը, որը դարձել էր բանասիրության կենտրոն Ռուսաստանում։

Ծանոթագրություններ

Ալեքսեյ Շախմատով Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Շախմատով» հոդվածին։

Tags:

18641920d:Q1571137d:Q2305208d:Q49512Հունիսի 17ՆարվաՌուսՌուսական կայսրությունՌուսերենՍանկտ ՊետերբուրգՕգոստոսի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրաժշտությունՊետական կառավարման ձևՄիզուղիների ինֆեկցիաներՍառը պատերազմՎերաբերական (խոսքի մաս)ՎիքիպեդիաՊյութագորասի թեորեմՇեշտՄակբայ22-րդ դարԷկոհամակարգՎանաձորԱտոպիկ մաշկաբորբՎիլյամ ՍարոյանԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՀեշտոցային արտադրությունՄիքայել ԱլիմյանԱշոտ Բ ԵրկաթՊյութագորասԳուրգեն ՄահարիԱրարատի մարզՀայաստանի տնտեսությունՀակահիստամինային դեղերՄանրանկարչությունՇիրակի մարզԽոսքի մասերԷյֆելյան աշտարակՄարգինալացումԼյարդի հիվանդություններՔրոմոսոմՍմբատ Ա ՆահատակՍևանի իշխանԴիկլոֆենակՖոտոսինթեզԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՍողոմոն ԹեհլիրյանՈւրբաթագիրքՊարզ նախադասությունԵրվանդ ՔոչարՁգողականությունԷլեկտրական հոսանքՄիավորված ազգերի կազմակերպությունՆավթԱվշային հանգույցԽաղաղ օվկիանոսՀայաստանի առաջին հանրապետությունԹուրքիաՄոլորակԴեռահասի հոգեբանությունԳլխուղեղԱյբուբենՀնդկաստանի մշակույթԸնտանիքՍասունԱնտարկտիդաԲառակապակցությունՀավերժության հայկական նշանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀրամայական եղանակՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Ռոբերտ ԱբաջյանՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍտրեպտոկոկային ֆարինգիտԱրցախի ՀանրապետությունԱկսել ԲակունցԱլեքսանդր ՇիրվանզադեՍեղան (երկրաչափություն)Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատՀեպատիտ BՈրոշիչՍիլվա ԿապուտիկյանԺամՄարի ԱնտուանետԹռչուններՍևանա լիճԱրտույտների ագարակը🡆 More