Ալեքսեյ Կոսիգին

Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոսիգին (ռուս.՝ Алексей Николаевич Косыгин, փետրվարի 8 (21), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1980(1980-12-18), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ։ ԽՄԿԿ անդամ (1927)։

Ալեքսեյ Կոսիգին
Алексей Косыгин
Ալեքսեյ Կոսիգին
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ
հոկտեմբերի 15, 1964 - հոկտեմբերի 23, 1980
Նախորդող Նիկիտա Խրուշչով
Հաջորդող Նիկոլայ Տիխոնով
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ
մայիսի 4, 1960 - հոկտեմբերի 15, 1964
Նախորդող Ֆրոլ Կոզլով
Հաջորդող Դմիտրի Ուստինով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ (1927–1980)
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական և դիզայնի պետական ​​համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ազգություն Ռուսաստան Ռուս
Ծննդյան օր փետրվարի 8 (21), 1904
Ծննդավայր Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 18, 1980(1980-12-18)[…] (76 տարեկան)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ալեքսեյ Կոսիգին Ռուսական կայսրություն, Ալեքսեյ Կոսիգին ՌԽՖՍՀ և Ալեքսեյ Կոսիգին ԽՍՀՄ
Զավակներ Լյուդմիլա Գվիշիանի-Կոսիգինա
 
Պարգևներ

Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս

1919-1921 թվականներին կամավոր ծառայել է կարմիր բանակում։ 1935 թվականին ավարտել է Լենինգրադի Կիրովի անվան տեքստիլ ինստիտուտը։ 1937 թվականին նշանակվել է մանվածքա-ջուլհակային գործարանի տնօրեն։ 1938 թվականին ղեկավար կուսակցական աշխատանք է կատարել Լենինգրադում։ 1939 թվականին նշանակվել է ԽՍՀՄ տեքստիլ արդյունաբերության ժողկոմ, 1940-1946 թվականներին՝ ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ (1943-1946ՌԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, ինչպես նաև էվակուացիոն խորհրդի նախագահի տեղակալ, և նրան հանձնարարված է եղել տարհանել խորհրդային արդյունաբերական ձեռնարկություններն այն տարածքներից, որոնք շուտով օկուպացվելու էին Նացիստական Գերմանիայի ուժերի կողմից։

1946-1953 թվականների մարտին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, միաժամանակ (1948)՝ ԽՍՀՄ ֆինանսների նախարար։ 1949-1953 թվականներին՝ ԽՍՀՄ թեթև արդյունաբերության, 1953 թվականից՝ ԽՍՀՄ թեթև և սննդի արդյունաբերության, ապա՝ ԽՄՀՄ լայն սպառման արդյունաբերական ապրանքների նախարար (մինչև 1954 թվականի Փետրվար), միաժամանակ, 1953 թվականի դեկտեմբերից ԽՄՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (այս պաշտոնում եղել է նաև 1954 թվականի Փետրվարից մինչև 1956 թվականի դեկտեմբերը)։ 1957 թվականին նշանակվել է ԽՍՀՄ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ, 1957 թվականի հուլիսից՝ ԽՄՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ և 1959-1960 թվականներին՝ միաժամանակ ԽՍՀՄ Պետպլանի նախագահ, 1960 թվականից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1964 թվականի հոկտեմբերից՝ նախագահ։ Եղել է նաև ԽՄԿԿ XVIII-XXV համագումարների պատգամավոր, ԽՄԿԿ ԿԿ անդամ (1939-1980

1946-1948 թվականներին եղել է ՀամԿ(բ)կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1948-1952 թվականներին՝ անդամ։ 1952-1953, 1957-1960 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամության թեկնածու, 1960-1966 թվականներին՝ անդամ։

Միջազգային կոնֆերանսներում և խորհրդակցություններում բազմիցս ներկայացրել է խորհրդային Միությունը, գլխավորել խորհրդային կուսակցական-կառավարական պատվիրակությունները։ Եղել է ԽՍՀՄ II-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

1964 և 1974 թվականներին արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության և Կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

Ալեքսեյ Կոսիգին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Կոսիգին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 605 Ալեքսեյ Կոսիգին 

Tags:

190419271980d:Q202770Դեկտեմբերի 18ԽՍՀՄԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄոսկվաՌուսական կայսրությունՌուսերենՍանկտ ՊետերբուրգՓետրվարի 21

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Եվրոպական միությունՍիրտԲայՊապ թագավորԳեղարդՌաֆայել ՍանտիՀայաստանի Ազգային ժողովՆԱՏՕՄիգրենՊարբերական հիվանդությունԽտությունՌամադան (ամիս)ՄատենադարանԱլբանիաՎանի թագավորությունՊաբլո ԷսկոբարԾաղկեվանքՎրաստանՍիերա ԲրավոԱրմավիրի մարզԼուսինե ԿիրակոսյանՊարկինսոնի հիվանդությունՁվարանի կիստաԱրագիլներՇիրակի մարզՀաշվապահական հաշվեկշիռՀինգերորդ շարասյունՀաճախասրտությունՕրգանական միացություններՄեղուներՖրանսիաՀամակարգային կարմիր գայլախտԴիֆթերիաՊատմություն Հայոց (Խորենացի)ԴՆԹՎահագնՕլիմպոսի աստվածներԵկեղեցիԱծանցյալԲանակում (հեռուստասերիալ)ԿարբոնաթթուներԳլխուղեղի բորբոքումԹաիլանդԱվստրալիաԻտալիաԵրուսաղեմՍանկյուլոտներԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՂազախստանԿասկադ համալիրԱրտաշեսյանների թագավորությունՄինետՆիկոլ ՓաշինյանՄաշկաբորբՀայերեն հայհոյախոսությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԴերանունՅուԹյուբՓափուկ ուժՀիսուսի հարությունԼիտրՀայաստանի բուսական աշխարհՄակդիրԹվաբանական պրոգրեսիաՀամախառն ներքին արդյունքԳեղամ ՍարյանՀաղպատի վանական համալիրԱլեքսանդր ՇիրվանզադեԱշխարհի երկրներն ըստ տարածքիԴավիթ ԲեկԳլխուղեղի ուռուցքԾաղկազարդՖուտբոլԲացահայտիչ🡆 More