Ալեքսանդր Զախարչենկո

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զախարչենկո (հունիսի 26, 1976(1976-06-26), Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 2018(2018-08-31), Pushkin Boulevard, Donetsk, Դոնեցկ, Ուկրաինա և Դոնեցկ, Ուկրաինա), պետական և ռազմական գործիչ չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Պետության ղեկավար (նոյեմբերի 4, 2014), նախարարների խորհրդի նախագահ (օգոստոսի 7, 2014) և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Մահացել է 2018 թվականի օգոստոսի 31-ին Դոնեցկի անջատողականների կողմից վերահսկվող սրճարանում պայթյունի հետևանքով։

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զախարչենկո
Ալեքսանդր Զախարչենկո
Զախարչենկոն 2014 թվականի դեկտեմբերին Դոնեցկում
Դրոշ
Դրոշ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար
 4 նոյեմբեր 2014 թվական
Դրոշ
Դրոշ
2-րդ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ
 7 օգոստոս 2014 թվական
Նախորդող Ալեքսանդր Բորոդայ
 
Կուսակցություն՝ Donetsk Republic?
Կրթություն՝ Escuela técnica de automatización industrial de Donetsk? (1995)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ազգություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ուկրաինա Ուկրաինա
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հունիսի 26, 1976(1976-06-26)
Ծննդավայր Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր օգոստոսի 31, 2018(2018-08-31) (42 տարեկան)
Վախճանի վայր Pushkin Boulevard, Donetsk, Դոնեցկ, Ուկրաինա կամ Դոնեցկ, Ուկրաինա
Թաղված Donetskoe More Cemetery
Քաղաքացիություն Ալեքսանդր Զախարչենկո ԽՍՀՄ, Ալեքսանդր Զախարչենկո Ուկրաինա և Ալեքսանդր Զախարչենկո Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն
 
Կայք՝ av-zakharchenko.su
 
Ինքնագիր Ալեքսանդր Զախարչենկո
 
Պարգևներ

Կենսագրություն

Գերազանցությամբ ավարտելով Դոնեցկի արդյունաբերական տեխնիկումը՝ սկսել է աշխատել հանքում՝ որպես լեռնային էլեկտրոմեխանիկ։ Մասնագիտությամբ 6-րդ կարգի մեխանիկ-էլեկտրոմեխանիկ է։ Հետագայում զբաղվել է ապօրինի ածխային բիզնեսով, մշակել է այսպես կոչված «копанки», այդ թվում ղեկավարել է մեծ կոլեկտիվներ։ Սովորել է Դոնեցկի իրավաբանական ինստիտուտում, ունի թերի բարձրագույն կրթություն։

Գլխավորել է Դոնեցկի խարկովյան Հենակետ հասարակական կազմակերպությունը։

2014 թվականի գարնանը Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում իր գլախավորած խմբով, 7 զինված մարդկանց հետ օկուպացրեց ապրիլի 16-ին Դոնեցկի քաղաքային վարչակազմի շենքը։ Իր նպատակները բացատրում է հետևյալ կերպ.

Մեր առաջին նպատակը. մենք ցանկանում ենք բարձրաձայնել մեր պահանջները Կիևի իշխանություններին, մենք կմնանք այստեղ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել։
Մենք մտանք այստեղ` պահանջելով տեղական հանրաքվե։ Մենք չենք հավատում, որ Ռեգիոնների կուսակցությունը միակ լեգիտիմ իշխանությունն է Ուկրաինայում՝ Գերագույն Ռադայում։ Եվ մենք խնդրել ենք գործադիր կոմիտեին՝ աջակցել հանրաքվեի նախապատրաստմանը։
Մենք ցանկանում ենք Գերագույն Ռադայում առաջ քաշել Ալեքսանդր Բաբկովի տեղական հանրաքվեի մասին օրինագծի ընդունումը։ Նա ներկայացել է, և նրան հրաժարվել են ընդունել խմբակցություն։ Թող հասկանան, որ հանրաքվեն իսկապես օգտակար է։

2014 թվականի մայիսին նշանակվել է Դոնեցկի զինվորական հրամանատար։ Հետագայում նա նշանակվել է ԴԺՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, հենակետ ստորաբաժանման հրամաանատար՝ մինչև 2014 թվականի հուլիսի 7-ը։ Անձամբ մասնակցել է մարտերին, վիրավորել ձեռքը՝ 2014 թվականի հուլիսի 22-ին Կոժևսկի հենակետի վրա հարձակման ժամանակ։ 2014 թվականի հուլիսի 23-ին ստացել է զինվորական մայորի կոչում։ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից Ալեքսանդր Բորոդայի հեռանալուց հետո օգոստոսի 7-ին ստանձել է նրա պաշտոնը։ Օգոստոսի 8-ին հաստատվել է Գերագույն խորհրդի ավելի քան 50 պատգամավորների կողմից՝ ձեռնպահ - 6, դեմ - 1։ Այդ նույն օրը հավատարմության երդում է տվել ԴԺՀ ժողովրդին։

2014 թվականի օգոստոսի 30-ին նրա նկատմամբ մահափորձ է կատարվել։ Նա անձամբ չի տուժել, միայն վարորդն է վնասվածք ստացել։ Հոկտեմբերին փաստաթղթերը ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես ԴԺՀ ղեկավարի թեկնածու՝ դառնալով առաջին գրանցված թեկնածուն։ Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ԿԸՀ հայտարարեց, որ Զախարչենկո հաղթել է, նրա օգտին են քվեարկել 765.000 մարդ՝ հաշվառման մեջ գտնվողների շուրջ 75 %-ը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նրանք հարգում են Դոնեցկի մարզի բնակչության կամքը, Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը, Ուկրաինան և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ընտրությունները համարել են ոչ լեգիտիմ, որով խախտել են 2014 թվականի Մինսկի համաձայնագիրը։

Նոյեմբերի 4-ին Դոնեցկի ակադեմիա-դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երդմնակալության արարողությունը, Զախարչենկոն երդվեց՝ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա։ ԿԸՀ ղեկավար Ռոման Լյագինը ԴԺՀ ղեկավարի վկայականը հանձնեց Ալեքսանդր Զախարչենկոյին։ 2015 թվականի փետրվարի 12-ին Ալեքսանդր Զախարչենկոն և ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին ստորագրեցին համաձայնագիր նորմանդական քառյակի հետ՝Ուկրաինայում հրադադարի ստեղծման վերաբերյալ։ 2015 թվականի փետրվարի 17-ին վիրավորել է ոտքը Դեբոլցևոյի մարտերում։

Կոչումներ

  • Ոսկե աստղ ԴԺՀ հերոս
  • Երկու Գեորգեվյան խաչ
  • ԼԺՀ առաջին աստիճանի արիության շքանշան (ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի Դեբոլցևոյի հենակետի վրա հարձակման պաշտպանման գործողությունների համար)
  • ԴԺՀ-ի այլ շքանշաններ

Ընտանիք

Կինը՝ Նատալյան, ունի երեք որդի, մայրը՝ ռուս է, հայրը՝ ուկրաինացի, որը 35 տարի աշխատել է հանքում։ Նրա ծնողները բնակվում են Արտյոմովսկ բնակավայրում, Զախարչենկոն ցանկանում է նրանց հետ ապրել, սակայն դա առայժմ անհնար է։ Զախարչենկոն ընդգրկված է պատժամիջոցների ենթարկված անձանց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի (հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, 2014 թվականի) ցուցակում, ինչպես նաև Եվրամիության պատժամիջոցների ցուցակում (հրապարակվել է 2014 թ. սեպտեմբերի 12-ից)։

Զախարչենկոյի խոհերից

  • Այն գինը, ինչի համար մենք պայքարում ենք, շատ ավելի բարձր է քան մեր կյանքի գինը։
  • Մենք պիտի գնանք մեր սեփական ճանապարհով՝ վատն է այն թե լավը։
  • Մի՛ վախեցեք մահից. վախեցե'ք նրանից, թե ինչ կխոսեն հետո ձեր մասին։
  • Այս պատերազմը ավելի ահավոր է 17 թվականի պատերազմից, որովհետև յուրայինների հետ ենք կռվում։
  • Մենք ազատության համար պայքարում ենք արյունով, իսկ ինչ-որ մեկն այն գնում է փողով։

Ծանոթագրություններ

Tags:

Ալեքսանդր Զախարչենկո ԿենսագրությունԱլեքսանդր Զախարչենկո ԿոչումներԱլեքսանդր Զախարչենկո ԸնտանիքԱլեքսանդր Զախարչենկո Զախարչենկոյի խոհերիցԱլեքսանդր Զախարչենկո ԾանոթագրություններԱլեքսանդր Զախարչենկո1976201420182018 թվականd:Q4099063ԴոնեցկԴոնեցկի Ժողովրդական ՀանրապետությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀունիսի 26Նոյեմբերի 4ՈւկրաինաՈւկրաինական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՕգոստոսի 31Օգոստոսի 7

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մաշկի սնկային հիվանդություններԵրկրորդ համաշխարհային պատերազմԱմոքսիցիլինԳետային խեցգետիններՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀովհաննես ԱյվազովսկիՀղիություն (մարդ)Երաժշտական գործիքներՎանաձորՀայաստանի Ազգային ժողովՔաղցկեղՀայկական մշակույթԻլհամ ԱլիևՄարդու աչքԽորանարդՍինգապուրԷյֆելյան աշտարակՁիՎիտամինԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԽուստուփԱֆրիկաԱնտարկտիդաՊարույր ՍևակԼյարդի հիվանդություններՆապաստակներՍոս ՍարգսյանՄարի ԱնտուանետԾիծեռնակներՄինչամուսնական սեքսԱրցախյան ազատամարտՌուսաստանԱրաքսԷկոհամակարգՀայկական մանրանկարչությունԲացականչական նշանՓոքրիկ իշխանըԽատուտիկ սովորականԽոր ՎիրապԲջիջԱպրիլի 26Մարտիրոս ՍարյանՋուրՀայերՌոբոտՓսորիազՀունաստանԻնդոնեզիաԱրքիմեդեսԳագիկ ԱԱրևածաղիկԺենգյալով հացՎլադիլեն ԲալյանԹրաֆիքինգՏորք ԱնգեղԿտավատՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀայաստանի առաջին հանրապետությունՀավերժության հայկական նշանԿարտոֆիլԱմոքսիցիլին/կլավուլանաթթուtgpa2ՀիսուսՍողոմոնի երգերըԴպրությունԼեյկոցիտՍատուրն (մոլորակ)ԱլյումինՀայաստանի գետերի ցանկԵրիցուկՀեմոգլոբինՆոյյան տապանԱծանցԲրուցելոզԻսրայել Օրի🡆 More