Ալեքսանդր Դվորնիկով

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Դվորնիկով (ռուս.՝ Дворников Александр Владимирович), օգոստոսի 22, 1961(1961-08-22), Ussuriysk, ԽՍՀՄ), ռուս ռազմական հրամանատար, 2016 թվականի սեպտեմբերի 20-ից Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ (2014 թ.), Ռուսաստանի Դաշնության հերոս (2016 թ․)։

Ալեքսանդր Դվորնիկով
ռուս.՝ Александр Владимирович Дворников
Ալեքսանդր Դվորնիկով
օգոստոսի 22, 1961(1961-08-22) (62 տարեկան) -
ԾննդավայրԽՍՀՄ, ՌԽՖՍՀ, Պրիմորիեի երկրամաս, Ուսսուրինսկ
ՔաղաքացիությունՌուսաստան
Զորատեսակմոտոհրաձգային զորքեր
Ծառայության տարիներ1979 - մեր օրեր
Կոչումոչ մի բանակի-գեներալ
Հրամանատարն էր5-րդ համազորային կարմիր դրոշի շքանշանակիր բանակ;
Կենտրոնական ռազմական շրջան;
Սիրիայում գործող ՌԴ ԶՈւ խմբավորում;
Հյուսիսային ռազմական շրջան
ՊաշտոնՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ

Կենսագրություն

Ալեքսանդր Վլադմիրի Դվորնիկովը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 22-ին Պրիմորիեի երկրամասի Ուսսուրինսկ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Ուսսուրիյսկի սուվորովյան ռազմական ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան։ Ավարտելով այն 1982 թվականին ծառայության է անցել Արևելյան ռազմական շրջանում դասակի հրամանատարի, այնուհետև վաշտի հրամանատարի, իսկ հետո գումարտակի շտաբի պետի պաշտոններում։

1991 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, ինչից հետո ծառայության է անցել Գերմանիայում խորհրդային զորախմբի (ԳԽԶԽ, ГСВГ - ru:Группа советских войск в Германии) զորամասերից մեկում որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։

1992 թվականից մինչև 1994 թվականը եղել է 154-րդ հատուկ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարը։

1995 թ.-ից մինչև 2000 թվականները եղել է գնդի շտաբի պետ, այնուհետև Մոսկվայի ռազմական շրջանի (ՄՌՇ) մոտոհրաձգային գնդի հրամանատար։

2000 թ.-ից մինչև 2003 թվականները ծառայել է Հյուսիսկովկասյան ռազմական շրջանում շտաբի պետի, իսկ հետո մոտոհրաձգային դվիզիայի հրամանատարի պաշտոններում։

2005 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան և նշանակվել Սիբիրյան ռազմական շրջանում 36-րդ բանակի շտաբի պետ։

2008-2010 թվականներին եղել է Հեռավորարևելյան ռազմական շրջանում 5-րդ բանակի հրամանատարը։

2011 թվականի հունվարից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է Արևելյան ռազմական շրջանի (ԱՌՇ) զորքերի հրամանատարի տեղակալ։

2012 թվականի ապրիլից Կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՇ) զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։ 2012 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 24-ը ժամանակավոր կատարել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պարտավորությունները։ 2012 թվականի դեկտեմբերի 24-ից Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարիի առաջին տեղակալ, շտաբի պետ։

Սկսած 2015 թվականի աշնանը դարձել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հրամանատարը։

2016 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովին շնորհել է Ռուսաստանի Դաշնության հերոսի շքանշան։

Ալեքսանդր Դվորնիկով 
Ալեքսանդր Դվորնիկով 
Ալեքսանդր Դվորնիկով 
Ալեքսանդր Դվորնիկով 
41-րդ բանակ ԿՌՇ
2013 թվականի հոկտեմբերի 10
Դվորնիկովը (ձախից երկրորդը) ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Սիրիա, 2016 թվական Դվորնիկովը մարտական դրոշի հանձնման արարողությանը, 2014 թվականի սեպտեմբերի 8 Ռուսաստանի հերոսի Ոսկե աստղի հանձնման արարողությանը։ Մոսկվա, Կրեմլ, 2016 թվականի մարտի 17

2016 թվականի հունիսից կատարում է Հարավային ռազմական շրջանի հրամանատարի պարտականությունները։ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին նշանակվել է Հարավային ռազմական շրջանի հրամանատար։

Շքանշաններ

Ալեքսանդր Դվորնիկով 
Դվոննիկովը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, 2019 թ. Փետրվարի 9-ին:
  • Ռուսաստանի Դաշնության հերոս (2016)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի մեդալ
  • Արիության շքանշան
  • Զինվորական վաստակի համար շքանշան
  • ՌԴ և ԽՍՀՄ մեդալներ (պետական ու գերատեսչական)։

Տես նաև

Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ալեքսանդր Դվորնիկով ԿենսագրությունԱլեքսանդր Դվորնիկով ՇքանշաններԱլեքսանդր Դվորնիկով Տես նաևԱլեքսանդր Դվորնիկով ԾանոթագրություններԱլեքսանդր Դվորնիկով Արտաքին հղումներԱլեքսանդր Դվորնիկով1961d:Q196934Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՌուսերենՕգոստոսի 22

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻնդոնեզիաՀայոց ցեղասպանությունՀաշվապահական հաշվեկշիռՄհեր ՄկրտչյանՁկներԲարդ նախադասությունՔրիստափոր ԿոլումբոսՔինգսման։ Գաղտնի ծառայությունՇունՀայաստանի պատմական մայրաքաղաքներՌուսաստանՇնչառությունՂանձիլԿենդանիներՀովհաննավանքՄաշկաբորբԱրտաշես ԱԱրյան ընդհանուր հետազոտությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՉինական մեծ պարիսպԵրիկամային անբավարարությունԹրոմբոցիտՀրայր ԴժոխքԱրգենտինաՄակդիրԹթուներՏեղեկատվական տեխնոլոգիաներԹոքաբորբՀեմոգլոբինՄարո ՄարգարյանԹռչուններՄելանոմաԼյուդվիգ վան ԲեթհովենԱրմավիրՍիլվա ԿապուտիկյանԱլեքսանդր ԹամազովՀրանտ-Լեոն ՌանոսՊարույր ՍևակՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՔառօրյա պատերազմՀայկական ճարտարապետությունՊահպանակSaudi AramcoԻմպրեսիոնիզմՈւսուցման մեթոդներՄատենադարանԳենետիկաԿույր աղիքՍտատուտ (այլ կիրառումներ)ՀամասեռականությունԲրայան ԻնոԴաշտանՀաղարծնի վանքՄիավորված ազգերի կազմակերպությունԱնգլիաԵնթակաՄադամ ԲատերֆլայԱրտարգանդային հղիությունԳևորգ ՉաուշԹութակներ (ընտանիք)Անկախ պետությունների դրոշներSourՌուսական կայսրությունԱրաբոԵգիպտոսՊարզ նախադասությունԳուրգեն ՄահարիՊահքՄխիթար ԳոշԱշտարակ (քաղաք)Վիտամին B12 անբավարարությունՀայաստանի ՍահմանադրությունԵրևանի պատմությունԱրյուն🡆 More