Ալան Ձագոև: ռուս ֆուտբոլիստ

Ալան Ելիզբարովիչ Ձագոև (օսերեն՝ Зæгъойты Елизбары фырт Алан; հունիսի 17, 1990(1990-06-17), Բեսլան, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ),  ռուս ֆուտբոլիստ, խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս ԲԿՄԱ ակումբում, շատ հաճախ հրավիրվում է մասնակցելու Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին։

Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ
Ալան Ձագոև
ռուս.՝ Алан Дзагоев
Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալան Ելիզբարովիչ Ձագոև
Քաղաքացիությունը Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 17, 1990(1990-06-17) (33 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Բեսլան
Հասակ 179
Քաշ 75
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Համար 10
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՊԵՖԴ №4 (Բեսլան)
1999-2005 Ռուսաստան ՊԵՖԴ
2005-2006 Ռուսաստան Կոնոպլյովի անվան ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Ռուսաստան Կռիլյա Սովետով 37 (6)
2008-մ.հ. Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 203 (47)
Ազգային հավաքական
2006-2008 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 6 (4)
2009-2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 3 (1)
2008-մ.հ. Ռուսաստան Ռուսաստան 50 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուսաստանի եռակի չեմպիոն է, Ռուսաստանի գավաթի քառակի դափնեկիր, Ռուսաստանի սուպերգավաթի եռակի չեմպիոն։ Ալանը 5 անգամ ընդգրկվել է Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։

Կարիերան սկսել է «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբում, որտեղ երկու մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է ԲԿՄԱ։ Ակումբում անցկացրել է 250 խաղ՝ դառնալով 60-ից ավելի գոլի հեղինակ։

2008 թվականին սկսել է հանդես գալ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Թիմի հետ միասին մասնակցել է 2012 թվականի Եվրոպայի և 2014 թվականի աշխարհի առաջնություններին։

Կարիերա

Վաղ տարիներ

Ալանը ծնվել է Բեսլանում։ Հայրը եղել է մանր գործարար, իսկ մայրը պատանեկան տարիքում զբաղվել է ֆուտբոլով։ Ալանը փոքրուց հետաքրքրված է եղել ֆուտբոլով, նա ամեն օր դուրս է գալիս իրենց տան կողքին գտնվող դաշտ և հասակակիցների հետ խաղում ֆուտբոլ։ Սովորել է տեղի № 4 դպրոցում, մանկուց հաճախել է ֆուտբոլի պարապմունքների, իսկ 2000 թվականից սկսել է հանդես գալ Վլադիկավկազի «Ավտոդոր-Պատանիներ» ֆուտբոլային ակումբում։ Ընտանիքի նյութական վիճակը այդքան էլ բարվոք չէր։ 2005 թվականին «Կաշվե գնդակ» մրցույթում Ալանին նկատել է Իգոր Օսինկինը, որից հետո Ձագոևին հրավիրեցին Տոլյատիի ֆուտբոլիստների պատրաստման կենտրոն՝ Կոնոպլյովի անվան ակադեմիա։

Կռիլյա Սովետով

Կոնոպլյովի անվան ակադեմիան ավարտելուց հետո Ալանը տեղափոխվեց «Կռիլյա Սովետով» ակումբ։ 2006 թվականի ապրիլի 29-ին, «Տյումեն» ակումբի դեմ խաղում Ձագոևը նշեց իր նորամուտը, իսկ պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը հեղինակեց 2006 թվականի մայիսի 14-ին «Նեֆտեխիմիկ» ակումբի դեմ խաղում։ 2006 թվականի մրցաշրջանում անցկացնելով 12 խաղ՝ Ձագոևը կարողացավ դառնալ ընդամենը 1 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանը Ալանի համար բարեհաջող ընթացք ունեցավ, նա կարողացավ 25 խաղերում դառնալ 5 գոլի հեղինակ, որոնցից երկուսը խփել է «Լադա» ակումբի դեմ խաղում։

ԲԿՄԱ

Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ 
Ձագոևը Եվգենի Գիների հետ 2008 թվականին

2007 թվականի նոյեմբերին Ալանը իր թիմակիցներ Անտոն Վալասի և Դմիտրի Ռիժովի հետ միասին տեղափոխվեց մոսկովյան ԲԿՄԱ ակումբ։ Այդ երեք ֆուտբոլիստների համար թիմը ստիպված եղավ վճարել 360 հազար դոլար։ Նորամուտը ԲԿՄԱ ակումբ Ալանը նշեց 2008 թվականի հունվարի 27-ին Առաջին ալիքի կողմից կազմակերպված առաջնությունում, «Շախտյոր» ակումբի դեմ խաղում, որտեղ Ալանը 78-րդ րոպեին փոխարինեց Յուրի Ժիրկովին։ 2008 թվականի ապրիլի 26-ին «Լուչա Էներգի» ակումբի դեմ կայացած խաղը Ալանի համար առաջին պաշտոնական խաղն էր։ Մայիսի 11-ին, «Խիմկի» ակումբի դեմ խաղում Ալանը հիմնական կազմում էր (առաջին անգամ), որտեղ կարողացավ բացել խաղի հաշիվը և դառնալ 2 գոլային փախանցման հեղինակ։ Ձագոևը այն 16 ֆուտբոլիստներից էր, ում հաջողվեց 17 տարեկանում մուտք գործել Ռուսական բարձրագույն լիգա։ Ալանի աշխատանքով հետաքրքրված էր նաև Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տնօրինությունը։ Մեկ շաբաթ անց՝ 2007/08 մրցաշրջանում, Ձագոևը առաջին անգամ խաղաց Ռուսաստանի Գավաթի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով 61-րդ րոպեին, բայց իր թիմը արդեն պարտվում էր 0:1 հաշվով։ ԲԿՄԱ-ն կարողացավ խաղը ավարտել 1:1 հաշվով և 11 մետրանոց հարվածաշարում հաղթող դուրս գալ։ Ռուսաստանի գավաթի առաջնությունում հաղթելը Ալանի համար ամենալուրջ տիտղոսն էր, որ երբևէ ձեռք էր բերել։ 2008 թվականի հուլիսի 12-ին, 13-րդ տուրում, «Սպարտակ» ակումբի դեմ խաղում (1:5) Ալանը կարողացավ դառնալ 3 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղից հետո ԲԿՄԱ ակումբի գլխավոր տնօրենը փաստեց ֆուտբոլիստի առաջադիմության մասին։ Հուլիսի 30-ին «Զենիթ» ակումբի դեմ խաղում, երկու դեղին քարտ ստանալու պատճառով Ալանը լքեց խաղը, բայց արդեն սեպտեմբերի 21-ին նույն ակումբի դեմ խաղում Ալանը ձևակերպեց իր առաջին դուբլը՝ թիմին բերելով 3:1 հաշվով հաղթանակ։ Այդ իրադարձությունից երեք օր առաջ Ձագոևը դեբյուտել էր Եվրոգավաթ (ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնություն)՝ խաղալով «Սլավեն Բելպո» ակումբի դեմ։ Առջևում «Դեպորտիվո» ակումբի դեմ խաղն էր, որտեղ Ալանը բացեց խաղի հաշիվը, ապա իր հաշվին գրանցելով ևս մեկ գոլ՝ կարողացավ ձևակերպել նոր դուբլ։ Խաղից հետո «Մադրիդի Ռեալ»ը հայտարարեց, որ հետաքրքրված է ֆուտբոլիստով և պատրաստ է գնել նրան, բայց դա այդպես չեղավ. Ալանը մնաց ԲԿՄԱ ակումբում։ Ամբողջ 2008 մրցաշրջանում Ալանը անցկացրեց 29 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ, նաև կարողացավ տեղ գրավել Ռուսաստանի Թոփ 33 լավագույն ֆուտբոլիսնտերի ցանկում։

2008 թվականին ակումբից հեռացավ գլխավոր մարզիչը՝ Վալերի Գազաևը, իսկ նրա փոխարեն եկավ Զիկոն։ Նոր մարզչի շնորհիվ Ալանը երիտասարդական ակումբի հետ կարողացավ մասնակցել մի շարք առաջնությունների։ Զիկոն Ալանին հաճախ էր ընդգրկում հիմնական կազմ, և 2009 թվականի հունիսին լուրեր տարածվեցին, որ Ալանը ուզում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։ Բայց, դեռ պարզ չէր դարձել Ալանի որոշումը (պայմանագրի երկարաձգումը), մի շարք ամսագրեր հրապարակում էին, թե Ալանը հետաքրքրված է Անգլիական ակումբներով՝ «Չելսիով», «Լիվերպուլով» և «Տոտենհեմով»։ Ակումբում քիչ անարդյունավետ խաղի պատճառով Ալանը կորցրեց տեղը հիմնական կազմում. ասվում էր, որ Զիկոն չէր «օգտագործում» Ալանին «100%-ով»։ Բայց կիսապաշտպանը, միևնույն է, մնաց ԲԿՄԱ-ում։ Շուտով բրազիլացի մասնագետը լքեց ակումբը, և նորանշանակ մարզիչը Ալանին ավելի շատ ժամանակ էր տրամադրում խաղադաշտում։ Սեպտեմբերի 15-ին, Չեմպիոնների Լիգայում Ձագոևը տոնեց իր առաջին գոլը՝ գրավելով «Վոլսբուրգի» դարպասը, բայց այդ գոլը չօգնեց ԲԿՄԱ-ին հաղթող դուրս գալ պայքարում, խաղն ավարտվեց 3:1 հաշվով։ Նոյեմբերի 3-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, Ձագոևը կարողացավ դառնալ գոլի և գոլային փոխանցում հեղինակ, այսպիսով ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Ամբողջ մրցաշրջանում նա կարողացավ խաղալ 40 խաղ՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ 
Ձագոևը ԲԿՄԱ ակումբի մարզաշապիկով

2010 թվականի Ռուսաստանի առաջնության խաղերում Ալանը հիմնական կազմում էր։ 2010/11 թվականի Եվրոպայի լիգայում նա կարողացավ 8 խաղերում դառնալ 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 2011/12 մրցաշրջանում Ձագոևը կրկին ընդգրկված էր հիմնական կազմում։ 2011 թվականի մայիսի 26-ին փոխվեց ակումբի գլխավոր մարզիչը, և նոր մարզիչ նշանակվեց Լեոնիդ Սլուցկինը։ Մարզիչի հասցեին «ոչ կոռեկտ» արտահայտությունների պատճառով Ալանը «վռնդվեց» հիմնական կազմից։ Լեոնիդը տրամադրվել էր նույնիսկ վաճառել նրան։ Ալանի ծառայություններով հետաքրքրված էր Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը պատրաստ էր ֆուտբոլիստի համար վճարել 7 միլիոն եվրո։ Սակայն Ձագոևը, հասկանալով իր մեղքը, ներողություն խնդրեց մարզչից, խնդրեց մնալ թիմում և շարունակել կարիերան ԲԿՄԱ-յում։ Առաջին գոլը 2011/12 մրցաշրջանում, 13-րդ տուրում, տոնեց «Անժի» ակումի դեմ խաղում։ «Ռուբին» ակումբի դեմ խաղում Ալանը դարձավ խաղի «հերոս»՝ հանդիպման վերջին վայրկյաններին դառնալով գոլի հեղինակ և փրկելով ակումբին պարտությունից։ 29-րդ տուրում՝ «Սպարտակի» դեմ խաղում, Ալանը կարողացավ 3 գոլային փոխանցում կատարել դեպի Սեյդ Դումբյա։ 2012 թվականի մարտի 3-ին, «Զենիթի» դեմ խաղում (2:2), Ալանը տոնեց իր 100-րդ գոլը։ 36-րդ տուրում՝ «Լոկոմոտիվի» դեմ խաղում, ԲԿՄԱ-ն պարտություն կրեց, այդ խաղում Ալան ստացավ ոտքի ճկույթ մատի կոտրվածք։

Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ 
Ձագոևը «Անջիի» դեմ խաղում (2015 թվականի օգոստոսի 2)

Արդեն երկրորդ տուրում՝ 2012/13 մրցաշրջանում, հուլիսի 28-ին Ձագոևը «Ամկար» ակումբի դեմ խաղում կոպիտ վարքի համար ստացավ կարմիր քարտ, որի պատճառով նա ստիպված եղավ բաց թողնել 2 խաղ։ Սեպտեմբերի 22-ին «Վոլգա» ակումբի դեմ խաղում ԲԿՄԱ-ն կարողացավ հաղթել 3:2 հաշվով, որտեղ Ալանը դարձավ դուբլի հեղինակ։ Այդ երկու գոլերից մեկը Ալանը խփել է «մկրատ» ոճով, որը օգնել է նրան դառնալու մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Բացի դրանց, այդ գոլը ակումբի համար հոբելյանական էր՝ 1000-րդը։ Արդեն հաջորդ տուրում՝ «Դինամո» ակումբի դեմ խաղում, Ձոգաևը կրկին աչքի ընկավ կոպիտ վարքով՝ հարավածելով հակառակորդ թիմի պաշտպանի դեմքին, որի պատճառով հեռացվեց խաղադաշտից։ Դա նրա 13-րդ որակազրկումն էր։ Առաջնության գարնանային հատվածում Ալանը դարձավ մի քանի գոլի հեղինակ, որոնց թվում էր այն փառահեղ գոլը, որն ակումբին օգնեց ոչ-ոքի խաղալ Ռուսաստանի լավագույն ակումբ «Սպարտակի» դեմ։ Մրցաշրջանի ավարտին պարզ դարձավ, որ ԲԿՄԱ-ն մրցաշարային աղյուսակում առաջինն է, իսկ Ձագոևը առաջինն էր ակումբում, ում ընդգրկել էին Ռուսաստանի թոփ 33 ֆուտբոլիստների ցուցակ։ Ֆիլիպ Պալենկովը արտահայտվել է Ալանի մասին՝ անվանելով նրան ակումբի «սիրտ», Իսկ ESPN ամսագրի խմբագիր Ջոն Բրեդլին ասել է, որ նա ֆուտբոլային աստղ է դառնալու։ 2013 թվականի սեպտեմբերի 14-ին, առաջնության 8-րդ տուրում, ԲԿՄԱ-ն հանդիպեց «Ռոստով» ակումբին, որտեղ Ալանը վնասվածք ստացավ և միայն 2013 թվականի դեկտեմբերին կարողացավ վերադառնալ ակումբ։ Մարտի 31-ին Ձագոևը «Վոլգա» ակումբի դեմ խաղում աչքի ընկավ իր գոլով, բայց մի քանի րոպե անց ստացավ կարմիր քարտ և լքեց խաղադաշտը։ Բաց թողնելով 1 խաղ՝ Ալանը վերադարձավ ակումբ, որտեղ նրանք պետք է մրցեին «Ռուբին» ակումբի դեմ։ Այդ խաղում ԲԿՄԱ-ն կարողացավ հաղթել 2:1 հաշվով։ ԲԿՄԱ-ցիները Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում զբաղեցներցին առաջին տեղը, իսկ Ձոգաևը 23 խաղերում կարողացավ խփել 3 գոլ։

Կրունկի կոտրվածքի պատճառով Ալանը բաց թողեց 2014/15 մրցաշրջանը, և միայն 2014 թվականի օգոստոսի 14-ին կարողացավ անցկացնել իր առաջին խաղը առաջնությունում։ Առաջին գոլը հեղինակեց սեպտեմբերի 27-ին՝ «Ուրալ» ակումբի դեմ խաղում, այդ նույն խաղում կատարեց նաև 2 գոլային փոխանցում, իսկ ԲԿՄԱ-ն կարողացավ հաղթել 4:3 հաշվով։ 2015 թվականի մարտին կիսապաշտպանը կրկին վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց ևս 4 խաղ։ Բայց առաջնության գարնանային շրջանում Ալանը աչքի ընկավ 4 գոլով և 3 գոլային փոխանցմամբ։ Ըստ Սերգեյ Յարեմենկոյի՝ այս մրցաշրջանը ֆուտբոլիստի համար լավագույնն էր, չնայած այդքան որակազրկումների։ Ալանը մրցաշրջանում անցկացրած 43 խաղերում կարողացել է դառնալ 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ 30-րդ տուրում՝ 2015/2016 մրցաշրջանում, «Ռուբին» ակումբի դեմ խաղում, Ալանը ևս մեկ գոլ է գումարում իր հաշվին, որը ԲԿՄԱ-ին հաղթանակ է բերում։ Այդ նույն խաղում Ձագոևը ստացավ լուրջ վնասվածք, որի պատճառով ստիպված եղավ բաց թողնել 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը։

Ելույթներ Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում

Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ 
Ձագոևը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում

Որոշ ժամանակ Ալանը հանդես է եկել «Կռիլյա Սովետով» ակումբում, որից հետո ստացել է Ռուսաստանի՝ մինչև 17 տարեկանների հավաքականում հանդես գալու հրավեր (Ռուսաստանի պատանեկան հավաքական) և իր նորամուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 13-ին, Վրաստանի պատանեկան հավաքականի դեմ խաղում։ Ալանի հաջորդ խաղը կայացավ հոկտեմբերի 15-ին, որտեղ նա կարողացավ դուբլ ձևակերպել և իր հաշվին ևս 2 գոլ գումարել։ Հաջորդ մրցաշրջանում՝ Եվրոպայի առաջնությունում, Ալանը խաղաց 3 խաղ, և կարողացավ դառնալ 2 գոլի հեղինակ։ Բայց թիմը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, իսկ Ալանը, դառնալով 18 տարեկան, դուրս է գալիս ակումբից և տեղափոխվում երիտասարդական հավաքական։

2009 թվականին Ձագոևը Ռուսաստանի Երիտասարդական հավաքականում էր։ Դեբյուտային խաղը կայացել է Ֆարերսկիխ կղզիների հավաքականի դեմ, որտեղ Ռուսաստանի հավաքականը պարտություն է կրել։ Դրանից հետո Ձագոևը հրաժարվեց ակումբում հանդես գալ, 4 տարի չխաղաց այնտեղ, նա ուզում էր միանգամից տեղափոխվել ազգային հավաքական։ Բայց 2013 թվականին Ալանը չկարողացավ մերժել Երիտասարդական հավաքականի հրավերը, և թիմի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը։ Առաջին խաղը Իսպանիայի հավաքականի դեմ էր, որտեղ Ռուսաստանի հավաքականը 0:1 հաշվով մարտություն կրեց։ Հունիսի 9-ին կայացավ 2-րդ տուրի հանդիպումը, որտեղ նրանք պետք է մրցեին Հոլանդիայի հավաքականի դեմ։ Այդ խաղին Ալանը հիմնական կազմում էր, բայց չկարողացավ փոխել խաղի ընթացքը, իսկ թիմը, իր դարպասը ընդունելով 5 գոլ, պարտություն է կրում։ Հաջորդը Գերամանիայի հավաքականն էր, որտեղ Ալանն աչքի ընկավ իր գոլով, բայց Ռուսաստանի հավաքականը պարտվեց 2:1 հաշվով։ Լրագրողները ասել էին, որ Ալանը թիմի միակ խաղացողն է, ով կարողանում էր ճիշտ տիրապետել գնդակին։

Ելույթներ Ռուսաստանի ազգային հավաքականում

2008 թվականի սեպտեմբերի 29-ին Ալան Ձագոևը Գուս Հիդինկի կողմից հրավեր ստացավ տեղափոխվելու Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։ Դեբյուտային խաղը կայացել է հոկտեմբերի 11-ին, Գերմանիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ Ալանը փոխարինման դուրս եկավ Ռենատ Յանբաևային փոխարեն, որտեղ կարողացավ դառնալ գոլի հեղինակ, գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը դարպասապահի ոտքերի միջով։ Խաղի ընթացքում Ալան շանս ունեցավ դառնալու դուբլի հեղինակ, բայց գնդակը դիպավ դարպասաձողին, Ռուսաստանը պարտվեց 2:1 հաշվով։ Ինքը՝ ֆուտբոլիստը, գոհ չմնաց թիմի և իր արդյունքներից։ Հաջորդ խաղը Ֆինլանդիայի ընտրանու դեմ էր, որտեղ Ալանը փոխարինեց Անդրեյ Արշավինին, 92-րդ րոպեին։ Այդ խաղը Ալանի կարիերայի մեջ ամենակարճն էր, քանի որ նա խաղադաշտում անցկացրեց ընդամենը 10 րոպե։ 2009 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի դեմ խաղում Ալանը հիմնական կազմում էր։ Նա խաղը սկսեց հարձակվողի դիրքում, Արշավինի հետ միասին։ Առաջին խաղակեսին ադրբեջանցիները կարողացան բացել հաշիվը, բայց երկրորդ խաղակեսին Ալանի վաստակած 11 մետրանոցով ռուսները կարողացան խաղն ավարտել 1:1 հաշվով, իսկ լրագրողները, խոսելով Ալանի մասին, նշեցին, որ նա խաղի լավագույն ֆուտբոլիստներից էր։ Աշխարհի առաջնությունում նա չխաղաց, իսկ Ռուսաստանի ընտրանին չկարողացավ դուրս գալ նախընտրական փուլից։

Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ 
Ձագոևը Մոլդովայի դեմ հանդիպման ժամանակ (2014 թվականի հոկտեմբերի 15)

2010 թվականին, երբ թիմը աշխարհի առաջնությունում չկարողացավ դուրս գալ նախընտրական փուլից, մարզիչ Գուս Հիդինկը փոխարինվեց. թիմի մարզիչ դարձավ Դիկ Ադվակատը, ով շատ էր վստահում և շատ ժամանակ էր տրամադրում Ալանին։ 2010 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի առաջնությունում, Իռլանդիայի դեմ խաղում, Ալանը կարողացավ դառնալ գոլի հեղինակ և 3:2 հաշվով հաղթանակ պարգևել թիմին։ Ուղիղ 1 տարի անց Սլովակիայի դեմ խաղում, Ալանը կրկին աչքի ընկավ իր հաղթական գոլով, իսկ Անդորայի դեմ խաղում դուբլ ձևակերպել։ Ամբողջ առաջնությունում կիսապաշտպանը անցկացրեց 8 խաղ՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Ալանը ստացել էր 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում մասնակցելու հրավեր, որին, իհարկե, համաձայնում է։ Առաջին խաղը Չեխիայի ընտրանու դեմ էր, որտեղ Ալանը հիմնական կազմում էր։ Դուրս գալով խաղադաշտ 15-րդ րոպեին՝ նա կարողացավ բացել հանդիպման հաշիվը։ 79-րդ րոպեին Ալանը ձևակերպեց իր դուբլը և առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիսնտերի ցանկում զբաղեցրեց 2-րդ տեղը, առաջին տեղում անգլիացի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին էր։ Խաղն ավարտվեց 4:1 հաշվով։ Հունիսի 12-ին լեհերի դեմ խաղում, 37-րդ րոպեին Ալանը կարողացավ բացել հանդիպան հաշիվը՝ Եվրո-2012-ում տոնելով իր 3-րդ գոլը, սակայն ռուսները չկարողացան հաղթել (խաղն ավարտվեց 1:1)։ Վրացիների դեմ խաղը ռուսների համար ամենավճռորոշն էր (պարտվելու դեպքում դուրս կմնային առաջնությունից)։ Խաղն ավարտվեց 0:1 հաշվով, ի օգուտ վրացիների, իսկ ռուսները չկարողացան դուրս գալ նախընտրական խմբից։ Ակումբի անհաջողություններին զուգահեռ Ալան կարողացավ գրանցել ընդհակառակը՝ իր հեղինակած 3 գոլով նա կարողացավ դառնալ առաջնության լավագույն ռմբարկու։

2012 թվականի ամռանը ազգային հավաքականի մարզիչ նշանակվեց Ֆաբիո Կապելիոն։ Նորընտիր մարզչի գլխավորությամբ Ալանը կարողացավ հենց առաջին իսկ խաղում դառնալ գոլի հեղինակ։ 2014 թվականի աշխարհի առաջնությունում վնասվածքի պատճառով Ալանն անցկացրեց ընդամենը 4 խաղ։

Անձնական կյանք

Ալան Ձագոևը ազգությամբ օսեթ է։ Նրա մեծ եղբայրը նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իսկ հիմա աշխատում է որպես մարզիչ։ 2012 թվականի հուլիսի 7-ին Ալանը ամուսնացել է Մոսկովյան «Ալանիյա» անսամբլի արտիստ Զարեմա Աբաևայի հետ։ 2013 թվականի հուլիսի 21-ից Ալանը ունեցել է իր առաջնեկին՝ աղջկան, որին կոչել են Էլանա, իսկ 2016 թվականի ապրիլի 21-ին ծնվել է նրանց որդին՝ Հետագը։

2012 թվականին Ձագոևը Տոլյատիի պետական համալսարանում պաշտպանել է իր՝ «Բարձրագույն Լիգայի թիմերի ֆուտբոլիստների մարզական և մրցակցային գործունեության հարաբերությունների օպտիմալացումը» թեմայով դիպլոմային աշխատանքը։ 2012 թվականի օգոստոսին Բեսլանի իշխանությունները Ձագոևին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեցին։ Ալան Ձագոևի եղբայրը՝ Գելան, ասում է, որ ի հակադրություն Ալանի բռնկուն բնավորության մասին համընդհանուր կարծիքի՝նա բավականին հանգիստ մարդ է և միշտ ականջալուր է հարազատների և մտերիմների կարծիքներին։

Ալանը ունի նաև իր սեփական կայքը՝ www.alan-dzagoev.com:

Վիրավորական արտահայտություններ «Զենիթի» հասցեին

2013 թվականի մայիսի 18-ին հասունացավ մեծ սկանդալ. ԲԿՄԱ-Կուբան հանդիպումից հետո, որտեղ բանակայինները կարողացան նվաճել չեմպիոնի տիտղոսը, Ձագոևը սկսեց իր վիրավորական խոսք է ասել «Զենիթ» ակումբի հասցեին։ Միջադեպը մեծ արձագանք ունեցավ ֆուտբոլային հասարակության կողմից։ Ալանը իր խոսքերի համար որակազրկվեց 4 խաղով։ Հետագայում ֆուտբոլիստը ներողություն խնդրեց իր վարքագծի համար։

Խաղային ոճ

Sportbox.ru կայքի խմբագիր Յուրի Իվանովը ասել է, որ Ալանը կարող է խաղալ յուրաքանչյուր դիրքում, կարող է նպաստել և թիմի հարձակմանը, և պաշտպանությանը։ Ալանը իր կարիերան սկսել է որպես հարձակվող կիսապաշտպան, բայց ավելի ուշ մարզիչների խորհրդով սկսել է հանդես գալ եզրային կիսապաշտպանի դիրքում։ Հաճախ նա կատարում է նաև ձախ կիսապաշտպանի պարտականությւնները։ Նրա ուժեղ հատկանիշը կայանում էր խաղադաշտը տեսնելու, հրաշալի փոխանցումներ կատարելու և գնդակի հետ վարվելու ունակությունից։ Կարիերայի սկզբում Ալանը շատ հաճախ տարվում էր անհատական խաղով, փորձում շրջանցել հակառակորդի մի քանի ֆուտբոլիստների, բայց վերջին տարիներին սկսել է կատարել ճշգրիտ ու արդյունավետ փոխանցումներ։

Վիճակագրություն

Վիճակագրական տվյալները ըստ sportbox.ru կայքի

Ակումբային

    2016 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կռիլյա Սովետով 2006 12 1 1 0 0 0 0 0 13 1
2007 25 5 1 0 0 0 0 0 26 5
Ընդհանուր 37 6 2 0 0 0 0 0 39 6
ԲԿՄԱ 2008 20 8 3 2 0 0 6 3 29 13
2009 27 7 2 0 1 0 10 3 40 10
2010 24 6 1 0 1 0 10 2 36 8
2011/12 31 5 5 0 1 0 11 1 48 6
2012/13 24 7 4 0 0 0 2 0 30 7
2013/14 18 3 3 0 1 0 1 0 23 3
2014/15 21 5 4 2 0 0 3 0 28 7
2015/16 29 6 4 1 0 0 10 2 43 9
2016/17 9 0 0 0 0 0 3 2 12 2
Ընդհանուր 203 47 26 5 4 0 56 13 289 65
Բոլորը միասին 240 53 28 5 4 0 56 13 328 71

Ազգային հավաքականում

Տվյալները 2016 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ

Վերջում։ 50 խաղ/ 9 գոլ; 28 հաղթանակ, 13 ոչ-ոքի, 9 պարտություն.

Տարի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն Ֆուտբոլի աշխարհի առաջնություն Ֆուտբոլի աշխարհի առաջնություն Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն Ընկերական հանդիպումներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2008 2 0 0 0 0 0 0 0 0 0 2 0
2009 2 0 0 0 0 0 0 0 1 0 3 0
2010 0 0 0 0 4 1 0 0 2 0 6 1
2011 0 0 0 0 4 3 0 0 2 0 6 3
2012 2 0 0 0 0 0 3 3 5 1 10 4
2013 2 0 0 0 0 0 0 0 0 0 2 0
2014 0 0 3 0 4 0 0 0 6 0 13 0
2015 0 0 0 0 4 1 0 0 2 0 6 1
2016 0 0 0 0 0 0 0 0 2 0 2 0
Ընդհանուր 8 0 3 0 16 5 3 3 20 1 50 9

Ձեռքբերումները

Թիմային

Տեղեկությունները վերցված է ԲԿՄԱ ակումբի պաշտոնական կայքից

    ԲԿՄԱ (Մոսկվա)
  • Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ  Ռուսաստանի եռակի չեմպիոն՝ 2012/13, 2013/14, 2015/16
  • Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ  Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (3 անգամ)՝ 2008, 2010, 2014/15.
  • Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ  Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2011/12.
  • Ռուսաստանի գավաթի քառակի հաղթող՝ 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13.
  • Ռուսաստանի սուպերգավաթի եռակի չեմպիոն՝ 2009, 2013, 2014.
    Ռուսաստանի երիտասարդական հավաքական
  • Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ  Գրանատկինի հիշատակին նվիրված առաջնության հաղթող (2008 թվական)։

Անձնական

  • 2008 թվականին Գրանատկինի հիշատակին նվիրված առաջնության լավագույն կիսապաշտպան։
  • Ռուսաստանի պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (2008)։
  • Ընդգրկվել է Ռուսաստանի Թոփ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (5 անգամ)։ № 1 (2012/13, 2015/2016); № 2 (2009), (2011/12); № 3 (2008).
  • 2012 թվականի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու (Մարիո Գոմեսի, Կրիշտիանու Ռոնալդուի, Մարիո Մանջուկիչի, Մարիո Բալոտելլիի և Ֆեռնանդո Տոռեսի հետ միասին (բոլորն էլ 3-ական գոլեր)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ալան Ձագոև: Կարիերա, Անձնական կյանք, Խաղային ոճ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Ձագոև» հոդվածին։

Tags:

Ալան Ձագոև ԿարիերաԱլան Ձագոև Անձնական կյանքԱլան Ձագոև Խաղային ոճԱլան Ձագոև ՎիճակագրությունԱլան Ձագոև ՁեռքբերումներըԱլան Ձագոև ԾանոթագրություններԱլան Ձագոև Արտաքին հղումներԱլան Ձագոև1990d:Q1816542ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)ԲեսլանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀունիսի 17Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՕսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀինդուիզմԾովՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱրաքսՄանուշակՆոր ԿտակարանԲրյունետ (երգչուհի)Խոր ՎիրապԸնկուզենիԻնքնաթիռՀայաստանի ազգային հերոսՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀեպատիտ CԵղվարդԱնթառամՇվեդիաՓսորիազԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԱրտաշատԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտԱրշակունիներԴաշտանՎիլյամ ՍարոյանԱնորոշ դերբայՍինագոգԿուսակցությունԿոնԹմրամիջոցԱզատի ջրամբարՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՎերք Հայաստանի (վեպ)ԳեղարդԱրհեստական բանականությունԹեհրանի կոնֆերանսՄիջատներՀամաստեղություններԿասկադ համալիրԿատուներԼևոն ՇանթՀույզերՄիջին ականջի բորբոքումՋուրԱվստրալիայի ճարտարապետությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՊապ թեստՀամանուններՓիլիսոփայությունԵրվանդ ԱզատյանՄատյան ողբերգությանԴիֆթերիաԾաղիկՍպիտակ ձին (պատմվածք)Ավագ շաբաթՍուր բրոնխիտՄարս (մոլորակ)Անհանգիստ ոտքերի համախտանիշԽտությունԲաժանարարների աղյուսակՏագնապային խանգարումՄակդիրՍերմնահեղուկՀայկական կինոՀաղորդակցային գործընթացԱրգանդի միոմաՀրազդան (քաղաք)Հայ ֆիդայիներՍպիտակի երկրաշարժՊրոլակտինԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՐաֆֆիՄակբայՖիմոզԿովԲրոնխիալ ասթմաՎահագնԷկզեմաԵռանկյան մակերեսՊակիստան🡆 More