Տալաս (անգլերէն՝ Dallas), քաղաք ԱՄՆ Թեքսաս նահանգի մէջ։ Կը գտնոււի Թրինիթի գետի ափին։ 2018 թուականի տուեալներով բնակչութեան թուաքանակը եղեր է 1,345,047,.
այդ ցուցանիշով քաղաքը կը զբաղեցնէ իններորդ տեղը ԱՄՆ-ի մէջ եւ երրորդ տեղը՝ Տեխաս նահանգի մէջ՝ Հիւսթոնէն ու Սան Անթոնիոյէն յետոյ: : Տալասի մեթրոփոլիսային տարածքին ապրողներու թիւը կը հասնէր 7,5 միլիոնի (2018 թուականի տուեալներով), եւ այդ ցուցանիշով ան չորրորդ տեղն էր ամբողջ ԱՄՆ-ի մէջ: Քաղաքը իր ողջ վիճակագրական տարածքին ապրող 7,846,293 բնակիչներով 2017 թուականին կը համարուէր մեծութեամբ եօթերորդը ԱՄՆ-ում:
Տալաս | |||||
Dallas | |||||
| |||||
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ | ||||
---|---|---|---|---|---|
Mayor of Dallas, Texas? | Eric Johnson?[1] | ||||
Օրէնսդրական մարմին | Dallas City Council? | ||||
Հիմնադրուած է՝ | 1841 թ. | ||||
Տարածութիւն | 996,577625 քմ² քմ² ջրայինը 11,7473 տոկոս | ||||
ԲԾՄ | 131±1 մեթր մ | ||||
Բնակչութիւն | 1 304 379 մարդ (1 Ապրիլ 2020)[2] | ||||
Կը գտնուի ափին | Trinity River? | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 214, 469 եւ 972 | ||||
Փոստային ցուցանիշ | 75201–75398 | ||||
Պարգեւներ | Silver medal of the Masaryk University? | ||||
Մականուն | Big D | ||||
Պաշտօնական կայքէջ | dallascityhall.com | ||||
Տալասը կլոպըլ քաղաք է: Իր բազմաճիւղ տնտեսութեան մեջ էական դեր կը խաղան ռազմական արդիւնաբերութիւնը, ֆինանսական ծառայութիւնները, տեղեկատուական արուեստագիտութեան բնագաւառը, հեռահաղորդակցութեան միջոցներու արտադրութիւնը, փոխադրումներու իրականացումը: Այստեղ իրենց գործունէութիւնը ծաւալած են աշխարհի խոշորագոյն հինգ հարիւր ընկերութիւններէն՝ Fortune 500-էն ինը եւ այնպիսի ընկերութիւններ, ինչպէս՝ American Airlines (Fort Worth)-ը, ExxonMobil (Irving)-ը, J. C. Penney (Plano)-ն: Փոխադրամիջոցներու կարեւորագոյն միջոցներէն է վերջերս շահագործման յանձնուած Dallas/Fort Worth International Airport օդանաւակայանը, որ ուղեւորափոխադրումներու ծաւալով ամենամեծերէն ու ամենաբանուկներէն մէկն է աշխարհի մէջ:
Քաղաքը 1841 թուականին հիմնադրսծ է առեւտրական Ճոն Պրայընը։
Տալասն ունի վեց քոյր քաղաք: Բացի այդ, բարեկամացեր է եւս հինգ քաղաքի հետ:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Տալաս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.