Ֆրանսիական Լաոս, հանդիսանում է Ֆրանսիական գաղութային կայսրության մաս հարավարևելյան Ասիայում։ Այն բաղկացած նախկին թագավորության մեծ մասից և 1893 թվականից մաս է կազմել ֆրանսիական Հնդկաչինի։ Նրան 1946 թվականին շնորհվել է ինքնավարություն Ֆրանսիական միության մեջ։ Ֆրանս-լաոսական 1853 թվականի պայմանագրով Լաոսը դարձել է Ֆրանսիական Միության անկախ անդամ։ Ջենովայի կոնֆերանսում Ֆրանսիայի՝ Հնդկաչինից դուրս գալուց հետո (Հնդկաչինի Առաջին պատերազմ) Լաոսը 1954 թվականին ստացել է անկախություն։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ֆրանսիական Լաոս | |||||
| |||||
Հիմնադրված է | 1893 թ. | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Կամբոջան ձեռք բերելուց հետո ֆրանսիացի հետազոտողները Էռնեստ Դուդարտա դե Լագրիի գլխավորությամբ մի քանի արշավանքներ են կատարում Մեկոնգ գետի երկայնքով, որպեսզի գտնեն հնարավոր առևտրական հարաբերությունները Ֆրանսիական Կամբոջայի և Կոչինչինի (այժմյան Հարավային Վիետնամ) տարածաշրջանի համար։ Լուանգ Պրաբանգում ստեղծվել է ֆրանսիական հյուպատոսություն, որը Վիենտյանի թագավորական նահանգների հետ մեկտեղ եղել է կախյալ թագավորությւն Սիամում (այժմյան Թաիլանդ)։ Սիամը Չուլալոնգկորն թագավորի գլխավորությամբ շուտով վախենալով, որ Ֆրանսիան ծրագրում է անեքսիայի ենթարկել Լուանգ Պրաբանգը, պայմանագիր է ստորագրում ֆրանսիացիների հետ 1886 թվականի մայիսի 7-ին, որում ճանաչվում է Սիամի ինքնավարությունը Լաոսի թագավորության ներքո։
1886 թվականին Օգյուստ Պավին նշանակվում է փոխհյուպատոս Լուանգ Պրաբանգում և դառնում պատասխանատու Լաոսի տարածք ուղարկվող արշավախմբի համար, որը հնարավորության դեպքում Լաոսը պետք է դարձներ ֆրանսիական տարածք։ 1888 թվականին չինական ուժերը՝ հայտնի «սև դրոշներ» անունով, պատերազմ են հայտարարում Սիամին և նրա վասալԼուանգ Պրաբանգի նահանգին՝ ազատելով քաղաքը։ Հետո Պավին և ֆրանսիական զորքերը միջամտում են և թագավորական ընտանիքը տեղափոխում ապահով վայր։ Ֆրանսիական լրացուցիչ ուժերը Հանոյից ժամանում են ավելի ուշ, որպեսզի «սև դրոշներին» հեռացնեն Լուանգ Պրաբանգից։ Քաղաք վերադառնալուց հետո թագավոր Ոուն Քամը խնդրում է ֆրանսիացիների հովանավորությունը։ Ոուն Քամը իր խնդրանքն ուղարկում է Ֆրանսիական կառավարությանը (Փարիզ)։ 1889 թվականի մարտի 27-ին երկու երկրների միջև համաձայնություն է կայացվում՝ չնայած սիամական բողոքին։ 1893 թվականին պատերազմ է սկսվում երկու երկրների միջև, որի բարձրակետը դառնում է այն, որ Ֆրանսիան չնայած Մեծ Բրիտանիային տված խոստմանը, Բանգկոկ է մտնում ռազմանավերով։ Թագավորությունը ստիպված էր ճանաչել ֆրանսիական վերահսկողությունը Մեկոնգ գետի արևելյան մասում։ Պավին շարունակում էր աջակցել ֆրանսիական արշավախմբին լաոսական տարածքում և տարածքին տալիս է Լաոս անունը։ Սիամական համաձայնությունը վերջնագրին՝ զիջելու կղզիները Մեկոնգի արևելքում, Լաոսի պրոտեկտորատը պաշտոնապես հաստատվում է և վարչական կենտրոնը Լուանգ Պրաբանգից տեղափոխվում է Վիենտիան։ Սակայն Լուանգ Պրաբանգը մնում է թագավորական ընտանիքի նստավայրը, ում իշխանությունը փոխանցվում է ֆրանսիացի պաշտոնյաներին՝ ներառյալ փոխհյուպատոսությունը և և ռեզիդենտ-գեներալը։ 1896 թվականի հունվարին Ֆրանսիան և Միացյալ թագավորությունը համաձայնության են գալիս ճաանաչելու Ֆրանսիական և Լաոսի և Բրիտանական Բուրմայի սահմանները։
1898 թվականին Լաոսը Ֆրանսիական Հնդկաչինին ամբողջովին միավորվում է։ Միավորում, որն ստեղծվել էր 1887 թվականին Կամբոջայում և Վիետնամում ֆրանսիական իշխանության կողմից։ Ավելի ուշ գաղութային կառավարությունը Վիետնամում և Լաոսում կազմավորվում է տասը շրջաններից երկուսում։ Լուանգ Պրաբանգի արքայական նստավայրը դեռևս համարվում է Լուանգ Պրաբանգ նահանգը։ Պաշտոնական կառավարիչը և թագավորական դատարանը դեռևս մնում էին, բայց հետագայում պետք է կազմված լինեին ֆրանսիացի պաշտոնյաներից։ Մնացած ինը շրջանները ուղղակիորեն կառավարվում էին Վիենտիանի ֆրանսիական կառավարության կողմից։ Յուրաքանչյուր մարզն ուներ ռեզիդենտ-մարզպետ և ռազմական պաշտոնյա։ Կառավարությանը ֆինանսավորելու համար հարկեր են ներկայացվում և պարտաադրվում բնակչությանը։ 1902 թվականի Սիամի հետ պայմանագիրը կառավարությանը ստիպում է հանձնել նաև Մեկոնգ գետի արևմտյան մասի հողերը։ Այդ հողերն այժմ կազմում են Սենիբուլի նահանգը և Չամպասակ նահանգի արևմտյան մասը ։
Լաոսի և Կամբոջայի ներկա սահմանը կազմավորվում է այն ժամանակ(1904 թվականի), երբ Սիամը Մելուպրեյը (Պրեյ Վիխերի նահանգը) և Չամպասակի տարածքները զիջում է Ֆրանսիային։ Լաոսի տարածքն ընդլայնելու Ֆրանսիական ծրագրերը ավարտվում են 1907 թվականին, երբ Սիամը սկսում է համագործակցել բրիտանացիների հետ` վերահսկելու Հնդկաչինում Ֆրանսիայի ընդարձակմանը, որը, Բրիտանական կայսրության կարծիքով, ի վերջո հանգեցնելու էր Սիամի միացմանը ֆրանսիային՝ խախտելով ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Ֆրանսիական վարչակազմի շրջանակներում 1904 թվականին (չնայած Կամբոջայի պատմական պահանջին), Լաոսը Շունգ Թրենգ գավառը տրամադրում է Չամպասայի թագավորական մայրաքաղաքի փոխարեն, որը ժամանակավորապես գտնվում էր Կամբոջայի վարչական կառույցում։ Բացի այդ, նախքան Սուրբ Մարդու ապստամբությունը, Կոնտումի պրովինցիան և Պլեիկուն տեղադրվում են Անամի պրոտեկտորատում ֆրանսիական հովանու ներքո։
Անհաջողություն կրելով իր մեծ՝ Սիամը և Լաոսը անեքսիայի ենթարկելու ծրագրի համար՝ ֆրանսիացիները կորցնում են իրենց մեծ հետաքրքրությունը Լաոսում և հաջորդ հիսուն տարում այն փակ է մնում ֆրանսիական կայսրության համար։ Պաշտոնական կերպով Լուանգ Պրաբանգի թագավորությունը մնում է ներքին ինքնավարությունը պաշտպանող, սակայն գործնականում այն վերահսկվում է ֆրանսիացիների կողմից, իսկ Լաոսը կառավարվում է որպես գաղութ։ Սիսավանգ Վոնգ թագավորը, որը 1904 թվականինին դառնում է Պրաբանգի թագավորը, 55-ամյա թագավորության ընթացքում չափազանց հավատարիմ է մնում ֆրանսիացիներին։
Տնտեսապես ֆրանսիացիները Լաոսը չեն զարգացրել այնպիսի մասշտաբով, ինչպես որ այն զարգացել է Վիետնամում։ Շատ վիետնամցիներ են հավաքագրվում աշխատելու Լաոսի կառավարությունում լաոսյան ժողովրդի փոխարեն, ինչի արդյունքում տեղացիների և կառավարության միջև որոշակի հակասություններ են առաջանում։ Տնտեսական զարգացումը Լաոսում շատ դանդաղ է տեղի ունենում։ Նախապես հիմնականում առաջ է մղվում բրնձի մշակման և բրնձի ալկոհոլի արտադրությունը։ Այնուամենայնիվ, ֆրանսիացիները չեն ծրագրում ընդլայնել լաոսյան տնտեսությունը և թողնել, որ բնակչությունը չզբաղվի առևտրային գործունեությամբ։ Աշխարհագրական մեկուսացումը հանգեցնում է նրան, որ Լաոսը Ֆրանսիայից ավելի քիչ կախում է ունենում Ֆրանսիայի մյուս գաղութների համեմատությամբ։ 1937 թվականի գնահատմամբ Լաոսում ապրում էին միայն 574 ֆրանսիացի և ավելի քիչ թվով կառավարական աշխատողներ, որոնք զգալիորեն ավելի փոքր թիվ էին կազմում, քան Վիետնամում և Կամբոջայում։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ֆրանսիական Լաոս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.