Ֆեստուս Ռուփուս: հռոմեացի պատմիչ

Ֆեստուս Ռուփուս (լատին․՝ Féstus Rufus, անհայտ, Volsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա - հունվար 380, Եփեսոս, Ասիա, Հռոմեական կայսրություն), հին հռոմեացի պատմիչ, մատենագիր։

Ֆեստուս Ռուփուս
Ծնվել էանհայտ
ԾննդավայրVolsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա
Մահացել էհունվար 380
Մահվան վայրԵփեսոս, Ասիա, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերԲրեվարիում
Մասնագիտությունպատմաբան
Ծնողներհայր՝ անհայտ

Կենսագրություն

Ֆեստուսի կյանքի հստակ ժամանակը անհայտ է։ Նրա ժամանակակից պատմական աղբյուրներից պարզ է դառնում, որ նրա ծնվելու վայրը եղել է Հռոմեական Ռեցիա պրովինցիայի Տրիդենտ քաղաքը ու ապագա պատմիչը եղել է տեղի գավառական անհայտ շերտերից.

Հետագայում Ֆեստուսը հայտնվում է Մաքսիմինուսի անիջական շրջապատում, վերջինս, ապագայում՝ 371-376 թվականներին դառնում է Գալիայի պրետորիական պրեֆեկտուրայի պրեֆեկտ, որն էլ թույլ է տալիս Ֆեստուսին կատարել պետական պաշտոնյայի ծառայություն։

365 (կամ 368) թվականին Ֆեստուսը նշանակվում է Սիրիայի կոնսուլյար։ Շուտով՝ մոտ 369 թվականին նա Հռոմի կայսր Վաղեսի (364-378) օրոք ստանում է քարտուղարի պաշտոն (magister memoriae):

372 թվականին Ֆեստուսը նշանակվում է Ասիայի պրոկոնսուլ, որը ամենայն հավանականությամբ, զբաղեցնում է մինչև 378 թվականը։

378 թվականին, Ադրիանապոլսի ճակատամարտում Վաղեսի սպանվելուց հետո, Ֆեստուսը հեռացվում է իր պաշտոնից, ապա նրա դեմ մեղադրանք է առաջադրվում, բայց, ըստ երևույթին Ֆեստուսի և նոր կայսեր՝ Թեոդոսիոս Ա Մեծի (379-395) հանդիպման արդյունքում, նախկին պրոկոնսուլի դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները հանվում են։ Դրանից հետո նա վերադառնում է Ասիայի իր նստավայր Եփեսոս, որտեղ շուտով (հավանաբար՝ 380 թվականի հունվարին) մահանում է Նեմեսիսի տաճարում աստիճաններից սայթաքելու և մարմնական վնասվածք ստանալու պատճառով։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Tags:

380d:Q1398480Ասիա (հռոմեական պրովինցիա)ԲոլսենաԵփեսոսԻտալիաԼատիներենԼացիոՀունվարՀռոմեական կայսրությունՎիտերբո (գավառ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բուրգ (երկրաչափություն)Ստեփանավանի դենդրոպարկԱրցախյան ազատամարտԱվշային հանգույցների բորբոքումԽոյ (կենդանակերպի նշան)Երիկամաքարային հիվանդությունՊատմություն Հայոց (Խորենացի)ՄայրցամաքՀաստ աղիքների բորբոքումԱնտանտՄեր հայրենիքՀնդկաստանՎիտամին B12 անբավարարությունՏաշիրԱլգորիթմԱրկադի Տեր-ԹադևոսյանՍեռական հերպեսԱննա ՎարդապետյանՈւիլյամ ՇեքսպիրՎարդավառԳարեգին ՆժդեհՍտեփան Զորյան (գրող)Սպիտակ (քաղաք)ԹուրքիաԱրցախի ՀանրապետությունԹրաֆիքինգԷլենի օրագիրըԹմրամիջոցԱռնո ԲաբաջանյանԸղձական եղանակԹթվածինԱնուղղակի խնդիրՀայաստանի անկախության հռչակագիրՀայրենական մեծ պատերազմՄիքելանջելոԼենկթեմուրՀայկական ճարտարապետությունԷկոլոգիական գործոններԱրտաշեսյանների թագավորությունՍարդարապատի հերոսամարտՍերգեյ ՓարաջանովԻսպանիաԵղջերուՀոգեբանությունՉակերտներԳագիկ ԲՔիմիական ռեակցիաներՀայաստանի դրոշՏաթևի վանքԱլմա-Աթայի հռչակագիրԿանադաԳեղարքունիքի մարզԼիտրԲնությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՍիրիաԷպիլեպսիաՀակոբ ՊարոնյանԱրվեստԲաժանարարների աղյուսակԱստղադիտակՁայնարկություն (խոսքի մաս)Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՄիրհավ (պատմվածք)Մայիսյան հերոսամարտերՄեղուներՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՁիՍահակ Ա ՊարթևՄարս (մոլորակ)ՆեպտունԳարեգին Ա ՔեսաբցիՊետությունԱրգանդԳործադիր իշխանությունՏուֆԴարձվածքՀայաստանի ազգային հերոսԱրագած🡆 More