Փտախտեր

Փտախտեր, բույսերի միջբջջային օրգանական նյութերի, բջջաթաղանթի և բջջի պարունակության քայքայման և մասնակի հանքայնացման լայնորեն տարածված ախտաբանական պրոցեսներ, որոնց հարուցիչները կիսամակաբույծ սնկերն ու մանրէներն են։ Սրանց արտադրած ֆերմենտների ազդեցությամբ խախտվում է բուսական հյուսվածքների կառուցվածքը, դադարում կամ խախտվում բջիջների հյուսվածքների և օրգանների ֆունկցիան։ Վարակված օրգանը վեր է ածվում ոչ կառուցվածքային, շիլայանման զանգվածի։ Փտախտերը խմբավորում են ըստ բույսի վարակված օրգանների (պտղային, ցողունային, արմատային), բուսական մթերքների (բնափայտ, ալյուր, մանրաթել, խոտ, ծղոտ և այլն), գույնի (սև, մոխրագույն, սպիտակ, վարդագույն և այլն), քայքայված օրգանի բաղադրության՝ թաց, լորձային, չոր։ Առավել տարածված են պտղային փտախտերը (հնդավորների և կորիզավորների), հնդավորների (տանձենի, խնձորենի) հիվանդության հարուցիչը Monilia fructi-gena, սերկևիլենունը՝ Monilia cydoniae, կորիզավորներինը (դեղձենի, կեռասենի, բալենի)՝ Monilia Cinerea սնկերն են։ Վարակված պտուղների վրա առաջանում են գորշ բծավորություններ, որոնք ընդարձակվելով ընդգրկում են պտղի մեծ մասը, ապա դրանց վրա առաջանում են սպորակույտեր։ Հիվանդ պտուղները հետագայում կարծրանում և թափվում են։ Վարակվում են նաև ծաղիկները, ծաղկաշվերը, տերևները (սերկևիլենի)։ Հիվանդությունն առաջանում է նաև պտուղների պահպանման ժամանակ։ Մոխրագույն փտախտերը (խաղողի, ելակի, արևածաղկի, սոխի և տարբեր արմատապտուղների պահպանման ժամանակ, լոլիկինը ջերմատներում և այլ գյուղատնտեսական բույսերի պտուղների, ցողունների), հարուցիչը Botrytis cinerea (սոխինը՝ Bo- trytisallii) սունկն է։ Հիվանդ օրգանները փտում, պատվում են մոխրագույն փաթիլավոր փառով, որոնց մեջ նշմարվում են սև, կարծր, գնդաձև (գնդասեղի գլխիկի մեծության) գոյացումներ։ Սպիտակ փտախտերի հարուցիչը Sclerotinia libertiana սունկն է, վարակվում են արևածաղիկը, ծխախոտը, կանեփը, բանջարանոցային բույսերը (վարունգ, լոլիկ), ծաղկաբույսերը (քրիզանթեմ, աստղածաղիկ և այլն), ինչպես դաշտում, այնպես էլ ջերմատներում, իսկ արմատապտուղները և կաղամբը՝ պահպանման ժամանակ։ Հիվանդ օրգանները պատվում են սպիտակ փաթիլավոր փառով, որի վրա կամ մեջը սուզված առաջանում են սկլերոցիումները՝ սև, գնդաձև կամ այլ ձևի կարծր գոյացումներ։ Կագատային փտախտեր ճակնդեղի արմատապտուղների վտանգավոր հիվանդություն է, առաջանում է պահեստներում՝ կագատներում (կույտերում)։ Արմատապտուղները փափկում, գորշանում, պատվում են մոխրասպիտակավուն փառով և փտում են։ Հարուցիչները մի շարք (Botrytis cinerea, Phoma betae և այլն) սնկեր են։ Պայքարի միջոցառումներ, ֆիտոսանիտարական (վարակված բույսերի հեռացում և ոչնչացում, պաշտպանում մեխանիկական վնասվածքներից, բույսերի պահպանման անհրաժեշտ կանոնների ստեղծում), ագրոտեխնիկայի (ցանքաշրջանառություն, ցանք հիվանդադիմացկուն սորտերով և այլն) և քիմիական (պարարտացում և վարակասպաններ՝ պեստիցիդներ) մեթոդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Փտախտեր

Tags:

ԱգրոտեխնիկաԱլյուրԱստղածաղիկԱրմատԲալենիԲնափայտԲույսԲույսերԲջջաթաղանթԴեղձենիԵլակԼոլիկԽաղողԽնձորԽոտԾաղիկներԿեռասենիԿորիզավորներՀիվանդությունՃակնդեղՄանրէներՄոխրագույնՊտուղՍերկևիլՍոխՍպիտակՍպորՎարունգՏանձՏերևներՑողունՔրիզանթեմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի առաջին հանրապետությունԳլխուղեղի բորբոքումԼիսագորԲջիջՄարտի 27ԹիթեռներԳրիգոր ՆարեկացիՎիլյամ ՍարոյանՍինուսիտԿարճատեսությունԲրոնխիալ ասթմաԴեն ՍյաոպինՏավուշի մարզՀին աշխարհի յոթ հրաշալիքներՈղնաշարԽաչակրաց արշավանքներՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ԳլանՓիլիսոփայությունՀիմնական գույներԱուտիզմԱրգանդի միոմաԲելառուսԿարմրախտԱրցախյան ազատամարտՔաոս (վեպ)ՖեմինիզմԵրկկենցաղներԹակուբոկու ԻսիկավաԱրգանդՀոգեբանությունՀեմոգլոբինԱլբերտ ԱյնշտայնՍևրի պայմանագիրԿորած մոլորվածը ՀայաստանումՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԽաչքարՀավասարասրուն սեղանԿարմրուկԼյարդի հիվանդություններԲաժանարարների աղյուսակՏուբերկուլոզԱռաջավորասիական ընձառյուծԱնի (համայնք, Շիրակի մարզ)Ռուբեն ՄաթևոսյանՀայերենԵրաժշտական գործիքներՈրդանման ելունի բորբոքումՎարդգես ՊետրոսյանԿունիլինգուսԱլբանիաԿոտորակ (մաթեմատիկա)Կրիշտիանու ՌոնալդուԲարդ ստորադասական նախադասությունՍիֆիլիսՉեխիաՄակբայԽալազիոնԳերմանիաՏաղավար տոներԿոկորդաբորբՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍասունցի ԴավիթՎարդան ՄամիկոնյանԿարիճներՎաղարշապատԱրևածաղիկՎբեթԱշխարհի մայրաքաղաքների ցանկՍեռական հերպեսԿիստաԱլեքսանդր ՊուշկինԱվստրալիաՄիքայել ՆալբանդյանԲյուրականի աստղադիտարանՄարդու ատամ🡆 More