Տորոն

Տորոն (լատին․՝ Rúbia), գունարմատ, տորոնազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։

Տորոն
Տորոն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Տորոն (Rubia)
L., 1753

Կենսաբանական նկարագիր

Ցողունը քառանիստ է, հիմնականում՝ մագլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրանում է՝ 30-200 սմ։ Տերևները նշտարաձևից էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման ծաղկաբույլեր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։

    Պտուղը

Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ։ Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինեթթուներ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային նյութեր և այլն)։

Տարածում

Տարածված է Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին։ Տորոնի դասը ընդգրկում է 30 տեսակ, այլ տվյալներով ավելի քան 230, աճում է Հարավային Եվրոպայում, ինչպես նաև արևադարձային երկրներ՝ Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։

Տեսակներ

Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Տորոն ներկատու (R. tinctorum), Տորոն կոշտատերեվ (R. rigidifolia)։

  • Rubia alaica Pachom.
  • Rubia angustifolia L.
  • Rubia chinensis Regel & Maack
  • Rubia chitralensis Ehrend.
  • Rubia cordata Thunb
  • Rubia cretacea Pojark.
  • Rubia deserticola Pojark.
  • Rubia dolichophylla Schrenk
  • Rubia jesoensis (Miq.) Miyabe & Miyake
  • Rubia komarovii Pojark.
  • Rubia krascheninnikovii Pojark.
  • Rubia laevissima Tscherneva
  • Rubia lanceolata Hayata
  • Rubia laxiflora Gontsch.
  • Rubia leiocaulis Diels
  • Rubia linii Chao
  • Rubia margaritifera Reiche
  • Rubia membranacea Diels
  • Rubia pavlovii Bajtenov & Myrz.
  • Rubia podantha Diels
  • Rubia polyphlebia Lo.
  • Rubia pterygocaulis Lo.
  • Rubia rechingeri Ehrend.
  • Rubia regelii Pojark.
  • Rubia rezniczenkoana Litv.
  • Rubia rigidifolia Pojark.
  • Rubia salicifolia Lo.
  • Rubia schugnanica B.Fedtsch. ex Pojark.
  • Rubia syrticola Miq.
  • Rubia tatarica (Trevir.) F.Schmidt
  • Rubia tibetica Hook.f.
  • Rubia transcaucasica Grossh.
  • Rubia yunnanensis (Franch. ex Diels) Diels

Կիրառում և նշանակություն

Պատրաստուկներն (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ։ Ներկատու Տորոնից ստանում են տորոնաներկ, որի հիմնական գունավոր բաղադրիչ մասն ալիզարինն է։ Բուրդը, զործաթելը, գործվածքն և մանրաթելը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից (որտեղից նաև արտահանվել է)։ Ըստ հայկական աղբյուրների՝ լավագույն տորոնաներկ պատրաստում են 3-4 տարեկան բույսի արմատներից։ Կախված ներկման պայմաններից և օգտագորվող ժանտանյութի (օրինակ՝ ճարպաթթուներ, աղաղանյութեր, մետաղների աղեր և այլն) տեսակից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով։ Սինթետիկ ալիզարինի ստացումը սահմանափակեց տորոնաներկի կիրառությունը։

Պատմություն

1736 թվականին Հովհաննես Ալթունյանը Տորոնի սերմերը գաղտնի տեղափոխել է Ֆրանսիա, որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը և խոշոր պլանտացիաներ հիմնել։ Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները Նոտր-Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե արձանը (1846

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Տորոն 
Տորոն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորոն» հոդվածին։
Տորոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորոն» հոդվածին։

Tags:

Տորոն Կենսաբանական նկարագիրՏորոն ՏարածումՏորոն ՏեսակներՏորոն Կիրառում և նշանակությունՏորոն ՊատմությունՏորոն ԾանոթագրություններՏորոն Արտաքին հղումներՏորոնԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պոլ ՄորֆիՄեր հայրենիքՌոբերտ ՖիշերԱրտույտների ագարակըԵրվանդ ՔոչարՍտեփանավանի դենդրոպարկԼևոն ՇանթՎիտամին DԱրյան շրջանառությունԱրցախյան շարժումՄարգինալացումՀաղթանակի օրՎինի ԹուխՉակերտներՄարս (մոլորակ)Սևանա լիճՀայկական ազգային հագուստ (տարազ)Հակոբ ԿոջոյանՀովհաննես ՇիրազՀարավաֆրիկյան ՀանրապետությունՀանգՄամփրե արքանԿենդանակերպԱրյան ճնշումՕձունի տաճարԳևորգ Մարզպետունի (վեպ)Կրծքագեղձի քաղցկեղԱծխաջուրՀայերենի այբուբենԻբուպրոֆենԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԵվրասիական տնտեսական միությունԱղերBooking.comՀնդկաստանԱրքիմեդեսԵրաժշտությունԲնական թիվՏիգրան ՄեծՎլադիմիր ԼենինՄայրիկ (ֆիլմ)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԿատուներՁվարանի կիստաՆապաստակներՀնդկաստանի մշակույթՍողոմոնի երգերըՃապոնիաՀունաստանԱդրբեջանՍրտամկանի ինֆարկտԿիպրոսՄետաղՀեմոգլոբինՎարդգես ՍուրենյանցՄեծ ՄհերՀարկԷպիլեպսիաԹորոս ՌոսլինՈրդան կարմիրՊարագաներԿալցիումի օքսիդՎայոց ձորի մարզԳրիգոր ԶոհրապԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայ-վրացական պատերազմՀայոց պատմությունՍակրավորՎիկտոր ՀամբարձումյանՎաղարշապատՎանա լիճԿալցիումԽուստուփԱրևմտյան ՀայաստանԿրիաներՄեծապատիվ մուրացկաններ🡆 More