Ռուսական Այբուբեն

Ռուսական այբուբեն, ռուսերենի գրային համակարգը, որն ստեղծվել է սլավոնական գրի (կիրիլիցա) հիման վրա։ Ժամանակակից Ռուսական այբուբենը բաղկացած է 33 տառից, որոնցից քսանը նշանագրում են բաղաձայն, 10-ը՝ ձայնավոր հնչյուններ․ սրանցից я, ю, ё, е (վերջինը միայն որոշակի դիրքում) երկհնչյուններ են։ Й տառը վանկարար չէ․ ъ (կոշտության նշան) և ь (փափկության նշան) տառերն ինքնուրույն հնչյուններ չեն նշանագրում.

ь ցույց է տալիս նախորդ բաղաձայնի փափկությունը և երբեմն իմաստատարբերիչ դեր է կատարում (кров «կտուր, օթևան, տուն», кровь «արյուն»), իսկ ъ օգտագործվում է որպես, այսպես կոչված, անջատիչ նշան (արտասանությամբ անջատվում են երկու հարևան վանկերը «суб-ъект»)։ Կիրիլիցայի առաջին բարեփոխումը կատարվել է 1710-ին, Պետրոս Մեծի հրամանով, իսկ երկրորդը՝ 1917-ի դեկտ․ 23-ին, լուսավորության ժող․ կոմիսարիատի դեկրետով։ ժամանակի ընթացքում Ռուսական այբուբենը համալրվել է նոր տառերով, իսկ որոշ տառեր հանվել են գործածությունից։ Ռուսական այբուբենը ընկած է նախկին ԽՍՀՄ շատ լեզուների, ինչպես նաև Բուլղարիայի, նախկին Հարասլավիայի, նախկինում Մոնղոլիայի այբուբենների հիմքում։

Ժամանակակից ռուսական այբուբենը Տառերի անունները Ժամանակակից ռուսական այբուբենը Տառերի անունները
А а ա Р р էր
Б б բե С с էս
В в վե Т т տե
Г г գե У у ու
Д д դե Ф ф էֆ
Е е ե Х х խա
Ё ё յո Ц ц ցե
Ж ж ժե Ч ч չե
З з զե Ш ш շա
И и ի Щ щ շչա
Й й ի կիսաձայն Ъ կոշտության նշան
К к կա Ы ըի
Л л էլ Ь փափկության նշան
М м էմ
Н н էն Э э է շրջուն
О о օ Ю ю յու
П п պե Я я յա

Ռուսական ստեղնաշար

Ռուսական Այբուբեն 

Ռուսական Այբուբեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսական այբուբեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 34 Ռուսական Այբուբեն 

Tags:

Պետրոս ՄեծՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երևանի պետական համալսարանՄարդու պապիլոմավիրուսՀայկական հարցԽատուտիկՓղերՀանրապետության հրապարակ (Երևան)Ֆրանսուա Անդրե ՖիլիդորՀայոց պատմությունՓշատենիՄեսրոպ ՄաշտոցԶինվորական կոչումներՀայկական առածներ և ասացվածքներՏրական հոլովՄեծապատիվ մուրացկաններԳոյական անունԱրծվաշենԾիծեռնակաբերդի բլուրԴՆԹԱռաքյալներԱրագածոտնի մարզՍրտի կծկումների հաճախականությունՈւթոտանիներԳլաուկոմաՆԱՏՕՍիամանթոՄուսա լեռան հերոսամարտՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱրտաշեսյանների թագավորությունԽոնարհումԱրցախի պատմությունԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներՁորի Միրոն (ֆիլմ)Տավուշի մարզԱնիԵգիպտոսՆիկոլ ՓաշինյանՄեջքի ցավՀարավային ԿորեաԽտությունՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Արյան ընդհանուր հետազոտությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկԳլխավոր էջԾխախոտՇոկոլադԴարձվածքԱմերիկայի Միացյալ ՆահանգներՊետությունՔրիստոնեությունՏոտոԳեյմինգՄեքսիկաՄեր հայրենիքԱրևմտյան Հայաստանի քաղաքներՀաստատուն բաղադրության օրենքԱնտառՌոբերտ ԱբաջյանՔութեշԷնդոմետրիոզԱրցախյան շարժումՄարդու կմախքՊյութագորասի թեորեմԱնմոռուկ (խորհրդանիշ)Գլխուղեղի ուռուցքԵրաժշտությունԳագիկ ԱՄակբայԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՀովհաննավանքՀապավումԳրիգոր ԼուսավորիչԿաթնասուններՌուբեն Վարդանյան (գործարար)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀաշվապահական հաշվառումԳարեգին Ա ՔեսաբցիՀրանտ ԴինքԵրկրաշարժ🡆 More