Նունե

Նունե (հայտնի է նաև որպես սուրբ Նունե կույս, վրացական աղբյուրներում՝ սուրբ Նինո (წმინდა ნინო), մոտ 296 – մոտ 340, Վիրք), III դարի վերջի – IV դարի 1-ին կեսի ճգնավոր, տոնելի սրբուհի, Հայաստանում և Վրաստանում քրիստոնեություն քարոզիչ։ Ըստ ավանդության, նրա քարոզչությամբ և Հիսուս Քրիստոսի անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ քրիստոնեություն է ընդունել վրաց թագավոր Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Ըստ հայկական աղբյուրների, Նունեն եղել է ս.

Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ։ Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։

Նունե
Նունե
Ծնունդ296
ԾննդավայրԿապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
Վախճանհունվարի 27, 335(0335-01-27)
Վախճան վայրԲադբիի վանք
Եկեղեցիուղղափառություն
Սրբացված կարգսքանչելագործ և equal-to-apostles?
Հիշատակության օրՀունվարի 14, Դեկտեմբերի 15, կաթոլիկություն, ուղղափառություն և Հունվարի 27
Աշխատանքմիսիոներուհի
Պաշտոնառաքյալ

Դրանից քիչ անց, Միհրանը, մի անգամ որսորդության գնալիս, հանկարծակի շրջափակվել է մութ մառախուղով։ Որոշել է աղոթք հղել Նունեի քարոզած Աստծուն, ինչից հետո խավարը փարատվել է։ Վերադառնալով պալատ՝ թագավորը հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Բարձրյալ Աստծո Որդու, իսկ Նունեին՝ որպես առաքելուհու։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տվել Կուր (Քուռ) գետի ափին՝ բլրի վրա կանգնեցված Արամազդի (Արմազի) արձանը և փոխարենը կանգնեցրել Քրիստոսի խաչի նշանը։

Նունեի խորհրդով Վրաց թագավորը պատգամավորներ է ուղարկել Կոստանդիանոս կայսրին (ըստ վրաց վկայաբանության) կամ Գրիգոր Ա Լուսավորչին (ըստ հայկական վկայաբանության), որպեսզի հոգևորականներ առաքվեն Վիրք։ Կուր գետում տեղի է ունեցել ժողովրդի մկրտություն, ապա Մցխեթում կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին։ Սուրբ Նունեն նաև շրջել է Վիրքի մյուս գավառներում՝ քարոզելով քրիստոնեական հավատը։

Վախճանվել է խաղաղությամբ՝ բնական մահով։ Գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն ուխտավայր է դարձել։

Ըստ վրացական աղբյուրների՝ սուրբ Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ։ Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն։ Վրաստանում սուրբ Նունեի հիշատակի տոնը տոնվում է հունվարի 14-ին։ Հայ եկեղեցին ներկայումս այն նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը՝ Սուրբ Մանե կույսի հիշատակի հետ միասին։

Ծանոթագրություններ

Նունե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունե» հոդվածին։

Tags:

340Հին ՀռոմՀիսուս ՔրիստոսՄցխեթՎիրք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շառլ Ազնավուրի ֆիլմագրությունՈւկրաինաԳլխուղեղի ուռուցքԱֆղանստանՆախադասությունՄայրցամաքԱրմավիրՄոլորակՀամախառն ներքին արդյունքԷկզեմաՄուսա լեռան քառասուն օրըՀայկական դիցաբանությունՀատկացուցիչՇառլ ԱզնավուրԱրտաշեսյանների թագավորությունՍիլվա ԿապուտիկյանԿռունկներՎանա լիճՃապոնիաԱրամ ԱսատրյանԿոկորդաբորբԲյուրականի աստղադիտարանԳաստրիտԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱվետիք ԻսահակյանԱլբերտ ԱզարյանԿալցիումի օքսիդԱպրիլի 25Մերկուրի (մոլորակ)ՊեպոԻսրայելՎաղարշապատՈսկեպարԵս և նաՇնչառությունՄարգինալացումԿապույտ հազՍրտամկանի ինֆարկտՎիտամին DՔարՀայաստանի զինված ուժերԲացատրական բառարանՊետրոս ԴուրյանԱրարատի մարզԱլեքսանդր ՄակեդոնացիՄարի ԱնտուանետԱնտառԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԱծական անունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱրյան ընդհանուր հետազոտությունԹոմաս ԷդիսոնԱրծիվներՔանդակագործությունԲյուզանդական կայսրությունԱրեգակնային համակարգՋրծաղիկՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱրմավիրի մարզԵրկրորդ համաշխարհային պատերազմՀղիություն (մարդ)ՄանուշակԵռանկյունԲրոնխաբորբՌոբերտ ՔոչարյանՀայաստանի դրոշԱլեքսանդր ՇիրվանզադեՏաթևի վանքՂըզըլհաջըլիՀայաստանի անկախության հռչակագիրԱռյուծՄայրիկ (ֆիլմ)Մարդու առնանդամԿիստաԿրծքագեղձի քաղցկեղԱրագածոտնի մարզՀայ-վրացական պատերազմՉարլզ Դարվին🡆 More