Ստեփանոս Ներսիսյան Մեսրոպ Մաշտոցի Դիմանկար

Մեսրոպ Մաշտոցի դիմանկար, Ստեփանոս Ներսիսյանի 1882 թվականին ստեղծած կտավն է, որտեղ պատկերված է հայկական գրի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը հոգեկան ընդվզման ամենալարված պահին՝ առաջին տառերն ուրվագծելիս։

Ստեփանոս Ներսիսյան Մեսրոպ Մաշտոցի Դիմանկար
Մեսրոպ Մաշտոցի դիմանկար
Ստեփանոս Ներսիսյան Մեսրոպ Մաշտոցի Դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՍտեփանոս Ներսիսյան
տարի1882
բարձրություն106 սանտիմետր
լայնություն88 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութՅուղաներկ կտավի վրա
գտնվում էԷջմիածնի Մայր Տաճար
Ծանոթագրություններ

Ստեղծման պատմություն

Ստեփանոս Ներսիսյանն իր ստեղծագործություններում հաճախ է անդրադարձել ժամանակի լուսավորության ու հասարակական մտքի զարգացմանը նվիրված անձանց։ Մաշտոցի դիմանկարը Ստեփանոս Ներսիսյանը ստեղ­ծել է կյանքի վերջին տարիներին՝ 1882 թվականին։ Նույն ժամանակ ստեղծել է նաև հայոց գրերի ստեղծման գործում Մաշտոցին սատարող, կաթողիկոս Սահակ Պարթևի դիմանկարը։ Երկու նկարն էլ լայն տարածում են գտել և ժողովրդականություն են վայելել։

Աշխատանքը կատարվել է գանձակեցի մեծահարուստ Տեր-Ներսիսյանի պատվերով, որոշ ժամանակ պահպանվել է նրա տան դահլիճներից մեկում, ապա՝ Թարգմանչաց եկեղեցում։ Նկարի տարբերակը եղել է Թիֆլիսի Վանքի եկեղեցում, իսկ այժմ պահպանվում է Էջմիածնի Մայր Տաճարում։

Նկարի սյուժե

Նկարը միաֆիգուր կոմպոզիցիա է։ Մեսրոպ Մաշտոցը նկարում պատկերված է ոգեշնչման պահին, մոխրաշականակագույն զգեստով, լեռան լանջին նստած։ Նա կիսով չափ թեքված է, գլուխը բարձրացրած։ Հայացքն ուղղել է դեպի երկինք, ձեռքը դրել է կրծքին։ Երկնքի ֆոնին հստակ ընդգծված է Մաշտոցի մարմինը։ Այն տիրապետող է կոմպոզիցիայում։ Ստեղծագործական երկունքի պահն է և նա ծնկին դրած մատյանում գրի է առնում հայերեն տառերը։ Բնության տեսարանը երկնքի պատկերը, այստեղ կատարում է լրացուցիչ դեր կերպարի լրիվ բացահայտման համար։ Հորիզոնում երևացող վաղորդյան արշա­լույսի ցոլքերը լուսավորել են Մեսրոպի դեմքը։ Նկարի վերին ձախ անկյունում, առկայծվող լույսի մեջ պատկերված է թևատարած փոքրիկ աղավնի նշանագրերով փոքր տախտակը կտցին։

Սյուժեի հիմք

Սյուժեի հիմքում դարերի ընթաց­քում, ժողովրդի մեջ արմատավորված պատկերացումն է, թե հայերեն տառերը հորինելիս Մեսրոպը ներշնչվել է վերուստ՝ երկնքից իջած տեսիլքի ձևով։ Դրան հիմք է ծա­ռայել պատմահայր Մովսես Խորենացու գրած առասպելը։ Իր «Պատմություն հայոց» գրքում Մովսես Խորենացին գրել է, որ Մեսրոպ Մաշտոցը հայ տառերը հորինել է «երկնային շնորհով»։

Մաշտոցի կերպար

Կերպարի կերտման հիմք է ծառայել Մովսես Խորենացու պատումը։ Խորենացին նշել է, որ Մեսրոպ Մաշտոցը «մարմնով փառահեղ» էր։ Ստեփանոս Ներսիսյանը առաջին պլան է բերել Մեսրոպին, որն էլ ավելի ընդգծել խոշոր մարմնի «փառահեղ» լինելը։ Կերպարի մկանուտ լինելու մասին վկայում է մարմնի բաց մասի՝ վզի հատվածը։ Կերպարն իր ներքին էությամր օժտված է որոշ սրբացման երանգով։ Մեսրոպը պատկերում 40-ն անց առույգ, ամրակազմ, հաղթանդամ տղամարդ է, մի տարիք մարդու համար, երբ նրա ստեղծագործական միտքր հանդես է գալիս իր ողջ կարողությամբ։

Հաստատելու համար Խորենացի պատմահոր «նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք» արտահայտությունը, Ներսիսյանը պատկերել է խելացի հայացքով հայ առնական տղամարդու՝ գեղեցիկ դիմագծերով, սև բեղերով, կարճ մորուքով, երեսը մի փոքր մազակալած։ Ըստ արվեստաբան Ե․ Մարտիկյանի Ստեփանոս Ներսիսյանը «Մեսրոպին պատկերել է մարդկային կոնկրետ, ռեալ նկարագրի հատկանիշներով»։ Ըստ Մանյա Ղազարյանի՝ «նկարիչը հեռացել է մեսրոպյան կերպարի ավանդական պատկերումից. սուրբ, որը հրաշքի զորությամբ տեսնում է հայ նշանագրերը։ Ներսիսյանի համար կարևոր է դարձել ոչ թե միայն երևույթի հրաշքային կողմը, այլև մարդու ստեղծագործական միտքը, նրա ներքին կամքն ու ձգտումը»։

Ծանոթագրություններ

Tags:

Ստեփանոս Ներսիսյան Մեսրոպ Մաշտոցի Դիմանկար Ստեղծման պատմությունՍտեփանոս Ներսիսյան Մեսրոպ Մաշտոցի Դիմանկար Նկարի սյուժեՍտեփանոս Ներսիսյան Մեսրոպ Մաշտոցի Դիմանկար Սյուժեի հիմքՍտեփանոս Ներսիսյան Մեսրոպ Մաշտոցի Դիմանկար Մաշտոցի կերպարՍտեփանոս Ներսիսյան Մեսրոպ Մաշտոցի Դիմանկար ԾանոթագրություններՍտեփանոս Ներսիսյան Մեսրոպ Մաշտոցի Դիմանկար1882Մեսրոպ ՄաշտոցՍտեփանոս Ներսիսյան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Յուպիտեր (մոլորակ)ՁայնավորներՔիշ (կղզի)Անանիա ՇիրակացիԱնլռելի զանգակատունԿարեն ԴեմիրճյանՍասնա ծռերում գործող անձանց անուններԲանաստեղծությունՆատրիումի քլորիդSourՀայկական ազգային հագուստ (տարազ)Հաղպատի վանական համալիրՍրտային անբավարարությունԿիրանց (Տավուշի մարզ)Պյոտր ՉայկովսկիՄշակույթՀայերենի այբուբենՎիտամին DՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԳյումրիՄերկուրի (մոլորակ)Մայրիկ (ֆիլմ)Սևրի պայմանագիրԳենետիկ հիվանդություններԷյֆելյան աշտարակՓոքրիկ իշխանըԼիտրՎիկտոր ՀամբարձումյանՕսմանյան կայսրությունԿալցիումի օքսիդՋրծաղիկՆոր ՆախիջևանԱրմավիրԱվետիք ԻսահակյանՂազախստանԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հայերենի կետադրությունՍպիտակուցներՍպիտակավոր վանքԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՎինի ԹուխՊետրոս ԴուրյանԿապույտ հազԳորշ արջՊտուղՍողոմոն ԹեհլիրյանԵրվանդունիների թագավորությունԹվաբանական պրոգրեսիաԹոնդրակյաններՄոսկվաԷկոհամակարգԶատիկՊյութագորասի թեորեմԴերենիկ ԴեմիրճյանԾիրանի փողըԼևոմեկոլՀրամայական եղանակՄայրցամաքՏերունական աղոթքՀեմոգլոբինԾնեբեկՎիքիպահեստՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՃապոնիաԽաղաղ օվկիանոսՀիսուսԲյուզանդական կայսրությունՎազգեն ՍարգսյանՎանի թագավորությունՀամացանցՄարդու պապիլոմավիրուսԶինվորական կոչումներՓղերՔարերի սիմֆոնիաՈւկրաինա🡆 More