Ճարտարագետ Մարկ Գրիգորյան

Մարգար Գրիգորյան (նաև՝ Մարկ Գրիգորյան) (ծնվել է 1940 թվականին Թեհրանում), հայ կառուցվածքային ճարտարագետ, և Իրանի Շարիֆ համալսարանի կառուցվածքային ինստիտուտի (ֆակուլտետի) հիմնադիրներից է, ով առաջին երկու շրջանում ծառայել է որպես ինստիտուրի տնօրեն։ Դասախոսել է նույն ինստիտուտում, ապա ԱՄՆ տեղափոխվել և աշխատել որպես լիցենզավորված կառուցվածքային ճարտարագետ և ՄԳԱ Սթրաքչրալ Էնջինիրինգ ընկերության հիմնադիր տնօրեն։ ՀԱՀ-ի Փարամազ Ավետիսյան շենքի կառուցվածքային ճարտարագետն է։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարկ Գրիգորյան
Ի ծնեՄարգար Գրիգորեան
Ծնվել է1940
ԾննդավայրԹեհրան Իրան Իրան
Ազգությունհայ
ԳործունեությունԿառուցվածքային ճարտարագետ, Շարիֆ համալսարանի կառուցվածքային ինստիտուրի հիմնադիր տնօրեն, դասախոս
Գործունեության տարիներ1967-ից

Շարունակում է ծառայել որպես խորհրդատու դասախոս աշխարհի տարբեր համալսարանների ասպիրանտուրայի ուսանողներին։

Իրանական հաշվարկող ճարտարագետների միության հիմնադիր խորհրդի անդամ է։

Կենսագրություն

Մարգար Գրիգորյանը ծնվել է 1940 թվականին Թեհրանում, հայ ընտանիքում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Քուշեշ դպրոցում, և ապա մեկնել Անգլիա՝ կրթությունը շարունակելու։ Կառուցվածքային ճարտարագիտության մեջ բակալավրիատի և մագիստրատուրայի աստիճանն ավարտել է 1964 թվականին Մանեչեսթերի համալսարանում և ապա կրթությունը շարունակել Աքսֆորդի համալսարանում, որտեղ ասպիրանտուրան վաստակել է 1967-ին և ապա շարունակել մինչ հետ-ասպիրանտուրա (postdoc):

Ճարտարագիտական գործունեություն

Ճարտարագետ Մարկ Գրիգորյան 
Շարիֆ համալսարանի սկզբնական տարիների գիտական խորհուրդը. Մարկ Գրիգորյանը դիմացի շարքի ձախից երրորդն է:

1967 թվականին համալսարանական կրթությունն ավարտելուց հետո, երբ Թեհրանում հիմնադրվում էր Արիամեհրի տեխնոլոգիական համալսարանը (այժմ՝ Շարիֆ), Դոկտոր Մոհամմադ Ալի Մոջթահեդի Գիլանիի առաջարկով՝ վերադառնում է Իրան, որպեսզի Շարիֆ տեխնիկական համալսարանի համար կառուցվածքային ինստիտուտ հիմնեն։ Սկզբից դասավանդում է մեխանիկայի ֆակուլտետում, մինչ 1971 թվականին Դոկտ. Բիժան Էլամի, Ճարտարագետ Քամբիզ Փայվարի, Ճարտարագետ Բարիս Պետրոսյանի, Դոկտ. Փարվիզ Չահանիի, Դոկտ. Մոսթաֆա Թուսիի, Դոկտ. Մեհրդադ ՄարԱյինի, և Դոկտ. Սայիդ Յաղմայիի հետ հիմնադրում են Կառուցվածքային ինստիտուտը։ Մարկ Գրիգորյանը դառնում է ինստիտուտի առաջին տօներնը և երկու շրջան՝ 1971-75 տնօրինում այն, ինչպես նաև դասավանդում ինստիտուտում։

Իրանի 1979 թվականի հեղափոխությունից մի քանի տարի հետո տեղափոխվում է ԱՄՆ, և Կալիֆոռնիայում հիմնում «Մարկ Գրիգորյան էնդ ըսոշիեյթս (ՄԳԱ) Սթրաքչրալ Էնջինիրս» կառուցվածքային ճարտարագիտության ընկերությունը 1983 թվականին։

Հայաստանի անկախացումից, և Սպիտակի երկրաշարժից հետո, երբ հիմնադրվում է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ սկզբնական շրջանում շինարարական (կառուցվածքային) ճարտարագիտության մագիստրոսի աստիճանի մատուցմամբ, Գրիգորյանը դասավանդում է այնտեղ։

Ճարտարագետ Մարկ Գրիգորյան 
ՀԱՀ-ի Փարամազ Աւետիսեան շենքը

Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան շենքի կառուցվածքային ճարտարագետն է, ինչպես նաև այլ նախագծեր է իրականացրել Հայաստանում։

Մարկ Գրիգորյանը հեղինակն է ավելի քան 120 գիտական հոդվածի և քանի հատոր գրքի, և կառուցվածքային ճարտարագիտության նոր գիտության ականավոր հետազոտողներից է համարվում, և բազում ուսանողներ է կրթել։

Սպորտային գործունեություն

Մարկ Գրիգորյանը Իրանի հեղափոխության սկզբում և նախքան ԱՄՆ տեղափոխվելը Արարատ մարզավանի թեթև ատլետիկայի թիմի մարզիչն է եղել և կրթել բազում մարզիկներ։

Գիրգորյանը կարատեի յոթերրորդ դանի սև գոտի ունի, և ունի քանի գիրք նաև այդ ուղղությամբ։ Հայաստանում որպես մարզիչ կարատե է պարապել նաև Խուլ ու համրերի կենտրոնում։

Անձնական

Որդին՝ Կառլ Գրիգորյանը նաև կառուցվածքային ճարտագետ է, և Բերքլիի համալսարանի կառուցվածքային ճարտագիտության պրոֆեսոր։

Գրքեր

Ծանոթագրություններ

Tags:

Ճարտարագետ Մարկ Գրիգորյան ԿենսագրությունՃարտարագետ Մարկ Գրիգորյան Ճարտարագիտական գործունեությունՃարտարագետ Մարկ Գրիգորյան Սպորտային գործունեությունՃարտարագետ Մարկ Գրիգորյան ԱնձնականՃարտարագետ Մարկ Գրիգորյան ԾանոթագրություններՃարտարագետ Մարկ Գրիգորյան1940ԹեհրանՀայաստանի ամերիկյան համալսարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՉինաստանԲարդ նախադասությունԱնգլերենՆատրիումի քլորիդԱղտոտումՍակավարյունությունԱռնո ԲաբաջանյանԵղնջացանԿարմիր կիրակիՍրտային անբավարարությունՀովազներՌուսական կայսրությունԵռանկյունԱռաքյալը (Մուրացան)ՎբեթՎիտամինԿոստանդնուպոլիսԿալցիումի օքսիդԴաշտանԲարդիԱուտիզմԲուլինգՍելեկցիաԾիածանՇաքիի ջրվեժԱրշիլ ԳորկիՀայկական բանակ (1918-1920)Շառլ Ազնավուրի ֆիլմագրությունԵրևանի պետական համալսարանԵրիկամաքարային հիվանդությունԴավիթ ԲեկԱրարատԱրամ ԱսատրյանՀայաստանի ձկների ցանկԱծխածինԸնտանիքՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄայրիկ (ֆիլմ)Սանահինի վանական համալիրՄհեր ՄկրտչյանԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՊարբերական աղյուսակԱլմա-Աթայի հռչակագիրԱնլռելի զանգակատունՄիավորված ազգերի կազմակերպությունՍեռական հարաբերությունԾնեբեկՄԻԱՎՀայաստանի Հանրապետության նախագահՈրդան կարմիրԻնդոնեզիաՃապոնիաՀարադրությունԱնմոռուկՀաղորդակցային գործընթացՁկներՀայաստանի գետերի ցանկԷրեբունի ամրոցՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Սասնա ծռերում գործող անձանց անուններԱզգային ժողովրդավարական բևեռԻնքնաթիռԱլգորիթմՍասունՄարգինալացումԱռաջին համաշխարհային պատերազմՄեղուներՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Շուշիի ազատագրումԹութակներ (ընտանիք)ԴվինԿիլիկիաԱվստրալիա🡆 More