Ղազախա-Մոնղոլական Հարաբերություններ

Ղազախա-մոնղոլական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Ղազախստանի և Մոնղոլիայի միջև։

Ղազախա-մոնղոլական հարաբերություններ
Ղազախստան և Մոնղոլիա
Ղազախա-Մոնղոլական Հարաբերություններ
Ղազախստան
Ղազախա-Մոնղոլական Հարաբերություններ
Մոնղոլիա

Պատմություն

Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 22-ին։ 1992 թվականին Մոնղոլիան դեսպանատուն է բացել Ղազախստանի Ալմաթա քաղաքում։ 1997 թվականի մայիսին բացվել է Ուլան Բատորում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։ 1993 թվականի հոկտեմբերին կայացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ պատմության մեջ առաջին պետական այցը Մոնղոլիա։ 1998 թվականին Մոնղոլիայի նախագահ Նածագին Բաղաբանդին առաջին անգամ պետական այց կատարեց Ղազախստան։ 2006 թվականի դեկտեմբերի 2-ին Նուրսուլթան Նազարբաևը կարգադրել էր Մոնղոլիայում դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակը բարձրացնել մինչև դեսպանության մակարդակ, ինչն իրականացվել էր 2007 թվականի հունվարի 1-ին։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրները ստորագրել են 40-ից ավելի երկկողմ համաձայնագրեր։

2016 թվականի հուլիսին Ղազախստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Քարիմ Մասիմովի գլխավորությամբ, այցելել էր Մոնղոլիա՝ մասնակցելու ԱՍԵՄ-ի գագաթնաժողովին։ 2016 թվականի հուլիսի 14-ին Քարիմ Մասիմովն այցելել է այմակ Բայան-Ուլգիյ, որտեղ բնակչության մեծ մասը էթնիկ ղազախներ են (ավելի քան 90 հազար մարդ)։ Ղազախստանի Հանրապետության կառավարությունը 200 000 ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական օգնություն է տրամադրել 2016 թվականի հուլիսի 10-ին տեղի ունեցած Բայան Ուլգիյի ջրհեղեղից տուժած բնակիչներին։ Այցի ընթացքում վարչապետ Քարիմ Մասիմովը հանդիպումներ է ունեցել նաև Մոնղոլիայի նախագահ Ցախիագի Էլբեգդորժի և վարչապետ Ժարգալթուլգին Էրդենեբատի հետ։

Առևտուր

2017 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 68,2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 5,5 տոկոսով պակաս է 2016 թվականի նույն ցուցանիշից (72,1 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ղազախստանի արտահանումը Մոնղոլիա կազմել է 66,4 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Մոնղոլիայից Ղազախստան ներմուծումը համապատասխանաբար կազմել է 1,8 միլիոն ԱՄՆ դոլար։

Ծանոթագրություններ

Tags:

ՂազախստանՄոնղոլիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բորիս շունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Թութակներ (ընտանիք)Ավշային հանգույցների բորբոքումԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՖուտբոլի աշխարհի առաջնությունԱրտարգանդային հղիությունՈրոշիչՇեշտՄակբայԵրկաթ պակասորդային սակավարյունությունԲյուզանդական կայսրությունՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Մինաս ԱվետիսյանԱրաբոԼեղապարկԿոկորդիլոսներԱռյուծՀույզերՄեքքաՄոտիվացիաԵռանկյան մակերեսԽմելու ջուրՌուբեն ՄաթևոսյանԻսրայել ՕրիԹլփատումՎինսենթ վան ԳոգԱֆրիկաԱղբյուր ՍերոբԶատկի ավանդույթներՀՀ ներքին գործերի նախարարությունՁկներՍուր բրոնխիտՊարզ թիվՄետրոնիդազոլԶատիկը ՀայաստանումԿոսովոյի հուշարձաններՀոգեկան հիվանդություններՍամվել (վեպ)Հաղորդակցային գործընթացԿենդանակերպի նշաններԲրյունետ (երգչուհի)Արցախի ՀանրապետությունԹթուներՖիդայական շարժումԳաստրիտԱրյան ընդհանուր հետազոտությունԱնուշեհ ԱնսարիԱլբանիաՎրաստանՆիկոլ ՓաշինյանՎերածնունդՓորլուծությունՀովհաննավանքՊետրոս ԴուրյանՀամաստեղություններՊաղեստինՀռոմեական կայսրությունՖրենկ ՍինատրաՄարդու առնանդամՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՀայոց ցեղասպանությունԼուիզիանաՀայ ֆիդայական շարժումՍննդային ալերգիաԳորշ գայլԲաժանարարների աղյուսակԱնորոշ դերբայՀայաստանի առաջին հանրապետությունԼիտվաԱրատտաԸնկուզենիՍպիտակուցներՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՌուսերենԱտոմԱշխարհի բնակչություն🡆 More