Հեպատոլոգիա: բժշկական մասնագիտություն

Հեպատոլոգիա, բժշկության ճյուղ, որը ներառում է լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի ուսումնասիրությունը, ինչպես նաև դրանց խանգարումների կառավարումը։ Թեև ավանդաբար դա համարվում է գաստրոէնտերոլոգիայի ենթամասնագիտություն, արագ ընդլայնում հետևանքով կան որոշ երկրներում բացառապես այս ոլորտում մասնագիտացած բժիշկներ, որոնք կոչվում են հեպատոլոգներ։

Վիրուսային և ալկոհոլային հեպատիտը և դրա հետևանքով առաջացղած բարդությունները մասնագետին դիմելու և խորհրդատվություն ստանալու հիմնական պատճառներն են։ Ավելի քան երկու միլիարդ մարդ իր կյանքի ինչ-որ պահի վարակվել է հեպատիտ B վիրուսով, և մոտավորապես 350 միլիոնը դարձել է մշտական վարակակիր։ Լյարդի քաղցկեղի մինչև 80%-ը կարող է վերագրվել հեպատիտ B-ին կամ հեպատիտ C-ին։ Մահացության առումով զիջում է միայն ծխելուն քաղցկեղ առաջացնող հայտնի գործոների շարքում։ Պատվաստումների և արյան փոխներարկումից առաջ խիստ սքրինինգի ավելի լայն կիրառմամբ, ապագայում ակնկալվում է վարակի ավելի ցածր մակարդակ։ Շատ երկրներում, սակայն, ալկոհոլի ընդհանուր օգտագործումը աճում է, և, հետևաբար, ցիռոզով և հարակից այլ բարդություններով հիվանդների թիվը համաչափորեն աճում է։

Հեպատոլոգիա: Մասնագիտության շրջանակը, Պատմություն, Հիվանդությունների դասակարգում
Հեպատոբիլիար համակարգի սխեմատիկ դիագրամ

Մասնագիտության շրջանակը

Հիվանդներին դեպի բազմաթիվ բժշկական մասնագետներ, ամենայն հավանականությամբ, ուղղորդում են ընտանեկան բժիշկները կամ տարբեր մասնագիտությունների բժիշկները։ Պատճառները կարող են լինել՝

  • Դեղերի չափից մեծ դոզա. տարածված է պարացետամոլի գերդոզավորումը
  • Ստամոքս-աղիքային արյունահոսություն պորտալ հիպերտենզիայի պատճառով
  • Աննորմալ արյան ստուգում, որը վկայում է լյարդի հիվանդության մասին
  • Երեխաների մոտ ֆերմենտային արատները, որոնք հանգեցնում են լյարդի մեծացման, սովորաբար կոչվում են լյարդի կուտակային հիվանդություն
  • Դեղնախտ / Հեպատիտ վիրուսի դրական պատասխան արյան մեջ, հնարավոր է, որ հայտնաբերվել է արյան ստուգման ժամանակ
  • Ասցիտ կամ որովայնի այտուցվածություն հեղուկի կուտակումից, որը սովորաբար պայմանավորված է լյարդի հիվանդություններով, բայց կարող է լինել այլ հիվանդություններից, ինչպիսիք են սրտային անբավարարությունը
  • Լյարդի առաջադիմող հիվանդություն ունեցող բոլոր հիվանդները, օրինակ. ցիռոզը պետք է լինի մասնագետի հսկողության ներքո
  • Անցնել էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա՝ լեղապարկի հիվանդությունների ախտորոշման կամ դրանց բուժման համար
  • Տենդ՝ նշված օրգանների ախտահարման մասին վկայող այլ հատկանիշներով։ Որոշ էկզոտիկ արևադարձային հիվանդություններ, ինչպիսիք են հիդատիկ կիստը, կալա-ազարը կամ շիստոսոմոզը, կարող են կասկածվել։ Ներգրավված կլինեն նաև մանրէաբանները
  • Լյարդի և լեղուղիների վրա ազդող համակարգային հիվանդություններ, օրինակ. հեմոքրոմատոզ
  • Լյարդի փոխպատվաստման հետևում
  • Պանկրեատիտ - սովորաբար ալկոհոլի կամ լեղաքարի պատճառով
  • Վերոնշյալ օրգանների քաղցկեղ. Սովորաբար բազմամասնագիտական մոտեցում է իրականացվում ուռուցքաբանների և այլ փորձագետների ներգրավմամբ։

Պատմություն

Եգիպտական մումիաների դիահերձման ապացույցները ցույց են տալիս, որ լյարդի վնասումը մակաբուծական բիլհարզիազի վարակից տարածված է եղել հին հասարակության մեջ։ Հնարավոր է, որ հույները կարող էին տեղյակ լինել լյարդի էքսպոնենցիալ կերպով կրկնօրինակելու ունակության մասին, ինչպես ցույց է տրված Պրոմեթևսի պատմության մեջ։ Այնուամենայնիվ, անտիկ ժամանակներում լյարդի հիվանդության մասին գիտելիքները կասկածելի էին։ Ոլորտի կարևոր առաջընթացների մեծ մասը կատարվել է վերջին 50 տարում։

  • Ք.ա. 400 թվականին Հիպոկրատը աֆորիզմներում նշել է լյարդի թարախակույտը
  • Հռոմեացի անատոմիստ Գալենը կարծում էր, որ լյարդը մարմնի գլխավոր օրգանն է։ Նա նաև բացահայտեց դրա կապը լեղապարկի և փայծաղի հետ
  • Մոտավորապես մ․թ 100 Արետեոս Կապադովկիացին գրեց դեղնախտի մասին
  • Միջնադարում Ավիցեննան նշել է մեզի կարևորությունը լյարդի հիվանդությունների ախտորոշման գործում։
  • 1770 թվականին ֆրանսիացի անատոմիստ Անտուան Պորտալը նշեց արյունահոսության մասին կերակրափողի վարիկոզների պատճառով
  • 1844 թվականին Գաբրիել Վալենտինը ցույց տվեց, որ ենթաստամոքսային գեղձի հյութերը քայքայում են սնունդը մարսողության ընթացքում
  • 1846 Յուստուս Ֆոն Լիբիգը հայտնաբերեց ենթաստամոքսային գեղձի հյութի թիրոզինը
  • 1862 Օսթին Ֆլինտը նկարագրեց «ստերկորինի» արտադրությունը
  • 1875 Վիկտոր Չարլզ Հանոտը նկարագրեց ցիռոզային դեղնախտը և լյարդի այլ հիվանդություններ
  • 1958 թվականին Մուրը մշակել է շների օրթոտոպիկ լյարդի փոխպատվաստման ստանդարտ տեխնիկա
  • Մարդու լյարդի առաջին փոխպատվաստումը կատարվել է 1963 թվականին դոկտոր Թոմաս Է. Սթարզլի կողմից լեղուղիների ատրեզիայով տառապող երեք տարեկան տղայի վրա՝ շների լյարդի փոխպատվաստման տեխնիկան կատարելագործելուց հետո
  • Բարուխ Ս. Բլումբերգը հայտնաբերեց հեպատիտ B վիրուսը 1966 թվականին և ստեղծեց դրա դեմ առաջին պատվաստանյութը 1969 թվականին։ 1976 թվականին նա արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի
  • 1989թ.-ին CDC-ի (Դանիել Վ. Բրեդլի) և Քիրոնի (Մայքլ Հութոն) հետազոտողները հայտնաբերել են հեպատիտ C վիրուսը, որը նախկինում հայտնի էր որպես ոչ A, ոչ B հեպատիտ և չէր կարող հայտնաբերվել արյան մատակարարման մեջ
  • Միայն 1992 թվականին ստեղծվեց արյան թեստ, որը կարող էր հայտնաբերել հեպատիտ C դոնոր արյան մեջ

Հեպատոլոգիա բառը հին հունարենից է ἧπαρ (hepar) կամ ἡπατο- (hepato-), որը նշանակում է «լյարդ», և -λογία (-logia), որը նշանակում է «ուսումնասիրություն»։

Հեպատոլոգիա: Մասնագիտության շրջանակը, Պատմություն, Հիվանդությունների դասակարգում 
Դոկտոր Բ․Բլումբերգը, ով 1976 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի հեպատիտ B վիրուսի հայտնաբերման համար

Հիվանդությունների դասակարգում

1. Հիվանդությունների միջազգային դասակարգում (ICD 2007) – ԱՀԿ դասակարգում.

  • Chapter XI․ Մարսողական համակարգի հիվանդություններ
    • K70-K77․ Լյարդի հիվանդություններ
    • K80-K87․ Լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի խանգարումներ

2. MeSH (բժշկական առարկայի վերնագիր)

  • G02.403.776.409.405 նույնը, ինչ «Գաստրոէնտերոլոգիա»
  • C06.552 Լյարդի հիվանդություններ
  • C06.130 Լեղուղիների հիվանդություններ
  • C06.689 Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ

3. Բժշկության ազգային գրադարանի կատալոգ

  • WI 700-740 Լյարդի և լեղուղիների հիվանդություններ
  • WI 800-830 Ենթաստամոքսային գեղձ

Կարևոր ընթացակարգեր

  • Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատրոգրաֆիա(ERCP)
  • Տրանսլյարդային ենթաստամոքսային խոլանգիոգրաֆիա (TPC)
  • Տրանսլյարդային ներլյարդային պորտոսիստեմիկ շունտ (TIPSS)
  • Լյարդի փոխպատվաստում և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում

Ծանոթագրություններ

Tags:

Հեպատոլոգիա Մասնագիտության շրջանակըՀեպատոլոգիա ՊատմությունՀեպատոլոգիա Հիվանդությունների դասակարգումՀեպատոլոգիա Կարևոր ընթացակարգերՀեպատոլոգիա ԾանոթագրություններՀեպատոլոգիաԵնթաստամոքսային գեղձԼեղապարկԼյարդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական ճարտարապետությունԿողմնացույցԶինվորական կոչումներՈրոտանԽատուտիկԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներՊաղպաղակՖեռնան ՄագելանԴՆԹՏոտոԳեյմինգՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՎարդանանց պատերազմՄիակազմ նախադասություններԳլաուկոմաԽատուտիկ սովորականԼեոնիդ ԱզգալդյանՓշատենիԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱրտաշեսյանների թագավորությունԳլխուղեղի ուռուցքԱլեքսանդր ՄակեդոնացիԲրազիլիաԳարունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԿուսաթաղանթՎահագն ԽաչատուրյանԱրման ՆշանյանՎիտամին B12 անբավարարությունԴաունի համախտանիշՀուլիոս ԿեսարՄայիսյան հերոսամարտերՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱրեգակնային համակարգՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ԹոնդրակյաններԱրշակունիների թագավորությունԱրցախյան ազատամարտՍև խոռոչԳառնու հեթանոսական տաճարԿրիաներԽոսրովի անտառ պետական արգելոցԹուղթ (նյութ)Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՍյունիքի մարզԴաշտանՈւրան (մոլորակ)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԵրիկամաքարային հիվանդությունԱնկախ պետությունների դրոշներԿիլիկիաԳևորգ Մարզպետունի (վեպ)ՄարքեթինգՄողեսներԱրամ Ա1915ԾխախոտՀայկական բանակ (1918-1920)Ռուբեն Վարդանյան (գործարար)ՓոխաբերությունՄաշկային հիվանդություններԱրագածՋրի աղտոտումԽորանարդԼեոնիդ ԵնգիբարյանՄշակույթՍննդային ալերգիաԱլեքսանդր ՊուշկինԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Ուիլյամ ՇեքսպիրԿայծակՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱրգանդի միոմաՄիջատներՀարավաֆրիկյան ՀանրապետությունՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՎանաձոր🡆 More