Հարավային Քար

Հարավային քար, Հարավի քար, Հղի կնոջ քար, սալ Լիբանանի Բաալբեկ քաղաքում։ Հայտնի է վաղնջական ժամանակներից, մարդու կողմից հղկված ամենամեծ քարերից մեկն է աշխարհում։ Քաշն ավելի քան 1000 տոննա է։ Երկարությունն ավելի քան 20 մ է, լայնությունը՝ 4 մ, բարձրությունը՝ 4 մ։ Զուգահեռանիստ չէ։

Հարավային քար
حجر القبلة
Հարավային Քար
Հարավային քար, 2007 թ․
ԵրկիրԼիբանան Լիբանան

Անվան ստուգաբանություն

Հարավային Քար 
Հարավային քար, 1906 թ․

Սկզբնական շրջանում քարն անվանում էին Խաջար էլ-Կիբլա (արաբ․՝ حجر القبلة‎‎‎), որը թարգմանաբար նշանակում է «հարավի քար», հետագայում արաբներն այն վերանվանեցին Խաջար էլ-Խուբլա (արաբ․՝ حجر الحبلى‎‎‎)՝ «քար՝ պոկված հիմնական զանգվածից»։ Աշխարհի շատ լեզուներով քարի երկրորդ անվանումը «հղի կնոջ քար» է։

«Հղի կնոջ քար» անվան ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա։ Դրանցից մեկի համաձայն՝ քարն այդպես է կոչվել մի հղի կնոջ պատճառով, որը համոզում էր Բաալբեկի բնակիչներին, որ գիտի քարի տեղաշարժման գաղտնիքը և որ կպատմի նրանց, եթե վերջիններս կերակրեն իրեն մինչև երեխայի ծնունդը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քարն ստացել է իր անունը հղի ջինի մասին պատմող առասպելից, ում հանձնարարվել էր պատրաստել և տեղափոխել այդ քարե սալը։ Սնահավատություն կա, որ եթե որևէ կին դիպչի դրան, նրա պտղատվությունը կմեծանա։

Ընդհանուր տեղեկություններ

Հարավային քարը գտնվում է Լիբանանի Բաալբեկ քաղաքում Յուպիտերի տաճարից մոտ 900 մ հեռավորության վրա։ Հորիզոնի նկատմամբ նրա թեքվածությունը կազմում է 30°, որը համապատասխանում է շրջակա տեղանքի ընդհանուր թեքվածությանը։

Սալը կազմված է կրաքարից, զուգահեռանիստ չէ և ամբողջությամբ առանձնացված չէ հիմնական շերտից։ Սալի երկարությունը 20,31-20,76 մ է, լայնությունը՝ 4 մ ներքևում և 4,14-5,29 մ վերևում, բարձրությունը՝ 4,21-4,32 մ։ Ունենալով 2,6-2,8 գ/սմ³ խտությունը՝ քաշը կկազմի մոտ 1050 տոննա։ Հարավային քարն իր չափերով և զանգվածով գերազանցում է Յուպիտեր տաճարի հիմքում ընկած տրիլիտոնին, որի քաշը գնահատվում է 800 տոննա։

Բաալբեկի նմանատիպ մենաքարեր

Հարավային Քար 
Բաալբեկի հանքաքարի երկրորդ մենաքարը, 2007 թ․

1990-ական թվականներին Բաալբեկի քարահանքում հայտնաբերվել է Հարավային քարին նման երկրորդ մենաքարը, որն իր պարամետրերով գերազանցում էր վերջինիս։ Նրա քաշը կազմում է 1300 տոննա, երկարությունը՝ 20 մ, կտրվածքը՝ մոտ 4,5 × 4,5 մ։

2014 թվականին հետազոտելով այդ նույն Բաալբեկի քարահանքը՝ Գերմանիայի հնէաբանական ինստիտուտը գտավ երրորդ մենաքարը՝ մոտ 19,6 մ երկարությամբ, որի քաշը գնահատվում է 1500 տոննա։ Այսինքն՝ ներկայումս այն մեզ հայտնիներից ամենամեծ քարն է, որ կտրվել է մարդու կողմից։

Նշանակություն

Հարավային քարի՝ որպես իսկական անպատեհ գտածոյի նշանակության, ինչպես նաև պատրաստման եղանակի և տեղափոխման վերաբերյալ բազում բանավեճեր են եղել։ Ըստ որոշ գիտնականների՝ հարավային քարը պատրաստվել է Յուպիտերի տաճարի համար։ Արդեն գոյություն ունեցող տրիլիտոնի հետ պետք է տեղադրվեր տաճարի հիմքի հենարանային պատում։ Ըստ այլ հետազոտողների՝ այսպիսի քարե սալը կարող էր որևէ կոթողի համար հումք ծառայել։ Քարի տեղափոխման վերաբերյալ կարծիքները հանգում են միաժամանակ տասնյակ հազարավոր աշխատուժի կիրառմանը։ Այն վայրում, որտեղ այժմ գտնվում է քարը, դժվար է այդքան մարդ տեղավորելը և նրանց գործողությունները համակարգելը։ Այդուհանդերձ պատմական փաստ է, որ նմանատիպ զանգվածի մեկ այլ մենաքար՝ Գրոմ-քարը, հաջողությամբ տեղափոխվել է հնագույն ժամանակներից հայտնի միջոցների՝ սալերի և լծակների կիրառմամբ։ Բացի այդ, այն մասին, թե ինչպես են շինարարները փորել և հղկել այսպիսի ապարի կտորը, ևս մի քանի վարկածներ կան, սակայն բոլորն էլ վիճելի են։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Булавинцев Г. Баальбекский «камень преткновения» // Техника молодёжи : журнал. — М.: «Молодая гвардия», 1973. — № 11. — С. 55-58.

Tags:

Հարավային Քար Անվան ստուգաբանությունՀարավային Քար Ընդհանուր տեղեկություններՀարավային Քար Բաալբեկի նմանատիպ մենաքարերՀարավային Քար ՆշանակությունՀարավային Քար ԾանոթագրություններՀարավային Քար ԳրականությունՀարավային ՔարԲաալբեկԶուգահեռանիստԼիբանան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ամենայն Հայոց ԿաթողիկոսԲանաստեղծական կայուն ձևերՆեպտունՍննդային ալերգիաԱրծվաշենՍերմՄինչամուսնական սեքսՀեշտոցի սնկային վարակԱմերիկայի հայտնագործումԿարտոֆիլԵնթակաՀարցական նշանԱլբերտ ԱզարյանԱրյան ճնշումԱլգորիթմՍողոմոնի երգերըՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱրքիմեդի օրենքՎարդանանք (պատմավեպ)ԺամԾաղկեվանք (Արա լեռ)Հայաստանի քաղաքներըՀայաստանի դրոշՀայաստանի զինված ուժերՀրամայական եղանակՄեր թաղը (պատմվածաշար)Մեծապատիվ մուրացկաններԱրևմտյան ՀայաստանՀամախառն ներքին արդյունքՆեմեսիս գործողությունԵռանկյան մակերեսԱրյան ընդհանուր հետազոտությունՆախադասությունԳագիկ ԱՍմբատաբերդԿոչականԼևոն ՇանթՄանուշակԱպրիլի 25Հեպատիտ CԷջմիածնի Մայր ՏաճարՀանգՆավթՀամացանցՎիտամին DԱնիԶոլի ԱդոկԼյուդվիգ վան ԲեթհովենՄաշկաբորբՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՇվեյցարիաԱշտարակ (քաղաք)ԽՍՀՄ փլուզումԻսպանիաՀայաստանի Կարմիր գիրքՎիլհելմ ՍտեյնիցԷյֆելյան աշտարակԵգիպտոսՄաշկի սնկային հիվանդություններԱզգային ժողովրդավարական բևեռԱրգանդի միոմաԱվարայրի ճակատամարտԴիզայնԿոնՅանդեքսՀայկական խոհանոցՊետական կառավարման ձևՊապ թագավորԱշխարհի մայրաքաղաքների ցանկՍաղմոսավանքՏոլմաՄուտացիաՇաքիի ջրվեժՈրոտանՓողԾաղիկՄեր հայրենիք🡆 More