Թերթ, Կ.պոլիս Հայրենիք

«Հայրենիք», օրաթերթ։ Լույս է տեսել 1891-1896 թվականներին, Կ.

Պոլս">Կ. Պոլսում։ Խմբագրապետ՝ Արփիար Արփիարյան, խմբագիրներ՝ Լևոն Բաշալյան, Երվանդ Օտյան, Հ. Շահնազար։ Շեշտված դեմոկրատական ուղղության համար հալածվել է սուլթանական կառավարության կողմից, առճակատվել հայ մեծահարուստների և հոգևորականության հետ։ Թղթակցական լայն ցանցի առկայությունը խմբագրությանը հնարավորություն է ընձեռել ուշադրության կենտրոնում պահել և արտացոլել Թուրքիայում բնակվող հայ հատվածի հասարակական և մշակութային կյանքի իրադարձությունները, համիդյան բռնապետության պայմաններում պաշտպանել նրանց շահերը։ Թերթը նկատելի դեր է կատարել հայ ժողովրդի արևելյան և արևմտյան հատվածների փոխադարձ ծանոթացման, արևելահայերի տնտեսական և հոգևոր կյանքի արտացոլման գործում, սերտ կապ պահպանել «Մշակի» և նրա խմբագիր Գ. Արծրունու հետ, տպագրել արևելահայ գրողների գործեր, Թիֆլիսից ստացված բազմաթիվ թղթակցություններ։ «Հայրենիքը» ունեցել է հարուստ գրական ավանդություններ։ Նրա շուրջն են համախմբվել արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչները (Գ. Զոհրապ, Տ. Կամսարական, Մ. Կյուրճյան, Ա. Չոպանյան և ուրիշներ)։ Այստեղ են տպագրվել Զոհրապի «Քոքինակի», «Ճեյրան» նովելները, «Նարդիկ» անավարտ վեպը (1891 թվական), «Ծանոթ դեմքեր» դիմանկարների շարքից մի քանիսը, Տ. Կամսարականի «Հայ գրականության ձգտումը» հոդվածաշարը, Լ. Շանթի «Մնաս բարովի իրիկունը» վեպը և այլ գործեր։ Թերթում են գրական մկրտություն ստացել Թլկատինցին, Ա. Հարությունյանը և ուրիշներ։ «Հայրենիք» լայն տեղ է հատկացրել նաև ռուս ռեալիստական գրականությանը (Լ. Տոլստոյ, Գոնչարով, Պուշկին, Լերմոնտով և ուրիշներ), «Մծիրին» առաջին անգամ տպագրվել է այստեղ՝ Լևոն Շանթի թարգմանությամբ (1891

Հայրենիք
Թերթ, Կ.պոլիս Հայրենիք
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1870
ԵրկիրԹերթ, Կ.պոլիս Հայրենիք Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Լուծարվել է1910
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 212 Թերթ, Կ.պոլիս Հայրենիք

Tags:

18911896Ա. ՊուշկինԱրփիար ԱրփիարյանԳրիգոր ԶոհրապԹիֆլիսԹուրքիաԼ. ՏոլստոյԼերմոնտովԼևոն ՇանթԿ. ՊոլսՄշակ (թերթ)Տիգրան Կամսարական

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դեռահասի հոգեբանությունՀայաստանի Ազգային ժողովՀրամայական եղանակԴաունի համախտանիշՍերգեյ ՓարաջանովՄյունխհաուզենի համախտանիշԳոյական անունԱրևմտյան ՀայաստանՄակաբուծությունՊարույր ՍևակՀայկյան տոմարԾիածանՇեղանկյունԴավիթ ՄուրադյանԿայծակՁիՍերժ ԱվետիքյանՌուբեն ՍևակՍիլվա ԿապուտիկյանՊարբերական աղյուսակՀամաստեղություններԴիկլոֆենակՀրաբուխՄովսես ԳորգիսյանԱղիների բորբոքային հիվանդությունՍամվել (վեպ)ՔրիստոնեությունՄթնոլորտի աղտոտումԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԳառնու հեթանոսական տաճարԵղնջացանԽաչքարՀայաստանի գետերի ցանկՖեռնան ՄագելանԲացառական հոլովԸղձական եղանակՄխիթար ՍպարապետԽաղաղ օվկիանոսԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՀայաստանի քաղաքներըԲուլղարիաՄեծ Հայքի նահանգների ցանկԱշխարհի բնակչությունԱրարատի մարզՖրանսուա Անդրե ՖիլիդորՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Հայոց ցեղասպանության ժխտումՀայերԱրշակ ԿարապետյանԱշտարակ (քաղաք)ՕքեյԿոստանդնուպոլիս1915ՇաղկապՊարբերական հիվանդությունՍպի (ֆիլմ, 2014)Հայկական բանակ (1918-1920)ԽնձորԳևորգ ԷմինՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներ44-օրյա պատերազմՓսորիազՀայերեն հայհոյախոսությունԹութքԵրկրորդ համաշխարհային պատերազմԱրշակունիներՀայաստանի առաջին հանրապետությունՆեմեսիս գործողությունՇաքարային դիաբետԱրևելյան ՀայաստանՕսմանյան կայսրությունԱնմոռուկՏատիկիս դաջվածքներըԳրիգոր ԶոհրապՄայրցամաքՔըրք ՔըրքորյանՖեյսբուքՇիրակի մարզ🡆 More