Հայկական Հարց Հանրագիտարան

Հայկական հարց հանրագիտարանը հայերեն հանրագիտարան է, որում զետեղված են հոդվածներ Հայկական հարցի ծագման ու զարգացման, Թուրքիայում հայերի ցեղասպանության, նշված խնդիրներին առնչվող իրադարձությունների և անձանց մասին։ Հանրագիտարանը ներառում է Հայկական հարցին վերաբերող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի և դիվանագիտական այլ փաստաթղթերի, այդ հարցին նվիրված միջազգային բանակցությունների, խորհրդաժողովների ու վեհաժողովների մասին, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման, հայդուկային-ֆիդայական պայքարի, հայերի ինքնապաշտպանական կռիվների, Հայկական հարցի և հայերի ցեղասպանության նկատմամբ մեծ տերությունների ու միջազգային հանրության դիրքորոշման մասին հոդվածներ։ Հանրագիտարանում կենսագրական տեղեկություններ կան հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների, տարբեր երկրների պետական, քաղաքական, հասարակական գործիչների, հայ և օտարազգի գիտնականների մասին, որոնք հետազոտել են Հայկական հարցի և ցեղասպանության պատմությունը և այլն։ Այս ամենը լրացնում են այն ակնարկային հոդվածները, որոնք նվիրված են հայ և միջազգային պատմագրության մեջ Հայկական հարցի լուսաբանմանը, Մեծ եղեռնի արտացոլմանը հայ և համաշխարհային գրականության ու արվեստի մեջ։

Հայկական Հարց Հանրագիտարան
Հայկական հարց հանրագիտարանի շապիկը։
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝

Հանրագիտարանում տեղ գտած հոդվածների մի զգալի մասը ունի հայերեն և օտար լեզուներով մանրամասն մատենագիտություն։ Որպես հեղինակ հանդես են եկել հանրապետության առաջատար մասնագետները, ինչպես նաև սփյուռքահայ և օտարազգի գիտնական-հայագետներ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Արգենտինայից և այլն։

Հանրագիտարանը պարունակում է շուրջ 900 հոդված, 25 քարտեզ, ավելի քան 400 գունավոր և սև-սպիտակ լուսանկարներ, որոնց մի մասը վավերագրական նշանակություն ունի։

Տես նաև

Արտաքին հղումներ

Tags:

ՀայդուկՀայկական հարցՄեծ Եղեռն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇունՖեյսբուքԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱրտաշես Ա ԲարեպաշտՍիրտՍիլվա ԿապուտիկյանԹրաֆիքինգՄիապետությունՍինգապուրՖրանսիաԻտալիաՕրալ սեքսԲջիջԱզգային ժողովրդավարական բևեռԲյուրականի աստղադիտարանԱֆրիկաՕվկիանիաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԹաթուլ ԿրպեյանՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Հրանտ ՄաթևոսյանՀիսուսի ծնունդԱլեքսանդր ՄակեդոնացիՄագաղաթՋուրՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՄուշեղ ԳալշոյանՀայկական մանրանկարչությունՍրտային անբավարարությունՕվկիանոսՀայ-վրացական պատերազմՀեպատիտ BԱլբերտ ԱյնշտայնՈւիլյամ ՇեքսպիրՔրոմոսոմՀայաստանի Կարմիր գիրքՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՎայոց ձորի մարզԹոքաբորբԿաթվածԽաղաղ օվկիանոսՄեծ Հայքի նահանգների ցանկԱնիԱմերիկաՆյարդային համակարգԿոորդինատային համակարգՀղիություն (մարդ)ԵրեքնուկՔարերի սիմֆոնիաՍասունցի ԴավիթԼեոնիդ ԱզգալդյանԵվրոպական միությունԱրարատի մարզՀայաստանի թռչունների ցանկԴեքսամետազոնՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԴեղանյութերԾաղկեվանք (Արա լեռ)Ռոբերտ ԱբաջյանԱնահիտԵրևանԱյրվածքՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀին աստվածներ (դրամա)Հաղարծնի վանքԱդրբեջանԹթուներԱրյան շրջանառությունԵզդիներՎիտամին EՕլիմպիական խաղերՀամո ԲեկնազարյանՆիկոլ ՓաշինյանԱրյան ընդհանուր հետազոտությունՆար-ԴոսԳագիկ ԱՊեպո🡆 More