Հակոբ Մեղապարտ: հայ տպագրիչ

Հակոբ Մեղապարտ (15-րդ դար - 16-րդ դար), հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր։

Հակոբ Մեղապարտ
Դիմանկար
Ծնվել է15-րդ դար
Մահացել է16-րդ դար
ԵրկերՈւրբաթագիրք
Մասնագիտությունտպագրիչ
Հակոբ Մեղապարտ: Գործունեությունը, Հրատարակություններ, Գրականություն Hakob Meghapart Վիքիպահեստում

Գործունեությունը

Հակոբ Մեղապարտը հայ առաջին տպագրիչն է, հայկական տպագրության սկզբնավորողը։ Հակոբ Մեղապարտն իր տպարանը հիմնել է Վենետիկում, քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիրք տպագրելու համար նպաստավոր պայմաններ չեն եղել։ Իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր։

Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512–13 թթ. և լույս է ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը)։ Տպագիր գրքերից առաջինը՝ «Ուրբաթագիրքը», աղոթքների ու մաղթանքների ժողովածու է, ընդգրկված են ընդարձակ հատվածներ Ավետարանից, մի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից։ Այնուհետև տպագրել է «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան» գրքերը, որոնցից միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով»։ Այն ներկայացնում է պատարագի կարգը Հայ եկեղեցում։

«Աղթարք»-ում ընդգրկված են հետաքրքրաշարժ զրույցներ, երազների և աստղագուշակության մեկնություններ։ «Պարզատումարը», 1512 թվականից սկսած, հաջորդ 36 տարվա անշարժ տոմարացույցն է։ «Տաղարանը» հայ միջնադարյան տաղերգության ժողովածու է, որտեղ ընդգրկված են Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններից։

Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են. դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, մի շարք պատկերներ, զարդագրեր։ Տպագրությունը երկգույն է՝ սև ու կարմիր։ Գրքերը փոքր են՝ կաշվե զարդանկար կազմերով։ Վերջին էջերին Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus հայերեն նշանակում է Աստծու ծառա, Iakobus՝ Հակոբ, Zanni՝ Ծաննի՝ Հովհաննես (յան), Armenius՝ Հայ։ Մեղապարտյան հրատարակությունների տպաքանակի մասին ոչինչ հայտնի չէ։ Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները։

Հակոբ Մեղապարտի տպագրությունը հետագայում դարձել է հայկական գրատպության զարգացման հիմքը։ Նրա տպագրական արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը և այլն) օգտագործել են հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը, ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը, եվրոպացի շատ տպագրիչներ։

Հակոբ Մեղապարտի անունով Երևանում կոչվել է տպագրատուն, կանգնեցվել է նրա հուշարձանը (1987 թ., քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան)։

Հակոբ Մեղապարտն իր տպարանը հիմնել է Վենետիկում, քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիրք տպագրելու համար նպաստավոր պայմաններ չեն եղել։ Իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն  ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր։[փա՞ստ]

Հրատարակություններ

Գրականություն

Հակոբ Մեղապարտ: Գործունեությունը, Հրատարակություններ, Գրականություն 
Հակոբ Մեղապարտի հուշարձան

Հիշատակ

Հակոբ Մեղապարտ: Գործունեությունը, Հրատարակություններ, Գրականություն 
Հակոբ Մեղապարտի հուշամեդալի դիմերեսը

Երևանում 1987 թվականին Իսահակյան փողոցի վրա կանգնեցվել է Հակոբ Մեղապարտի հուշարձանը, քանդակագործ Հ. Իսկանդարյան։ Գտնվում է Գրքի պալատի և «Արմենպրես» լրատվական գործակալության շենքի դիմաց։

Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձան կա նաև Զմմառ գյուղի (Լիբանան) հայկական վանքում, (հեղինակ՝ Ր. Ետալյան), տեղադրվել է 2012 թվականին, հայ գրատպության 500-ամյակի առթիվ։

Հայաստանի ազգային գրադարանը 1990 թվականից շնորհում է Հակոբ Մեղապարտ հուշամեդալ՝ ոչ կառավարական պարգև՝ ՀՀ գրադարանային գործում նշանակալի ավանդ ունեցած անձանց և կազմակերպություններին պարգևատրելու համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հակոբ Մեղապարտ: Գործունեությունը, Հրատարակություններ, Գրականություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մեղապարտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 68 Հակոբ Մեղապարտ: Գործունեությունը, Հրատարակություններ, Գրականություն 

Tags:

Հակոբ Մեղապարտ ԳործունեությունըՀակոբ Մեղապարտ ՀրատարակություններՀակոբ Մեղապարտ ԳրականությունՀակոբ Մեղապարտ ՀիշատակՀակոբ Մեղապարտ ԾանոթագրություններՀակոբ Մեղապարտ Արտաքին հղումներՀակոբ Մեղապարտ15-րդ դար16-րդ դարՀայկական տպագրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍինագոգՄարս (մոլորակ)ՓարիզԱրմեն ՄելիքբեկյանՁեռնաշարժությունԾիրանՎինսենթ վան ԳոգԱռիթմիաՎագինիզմԱրգիշտի ԱՎարազդատ ՀարոյանՁիԳրիգոր ՆարեկացիԿրծքավանդակի ցավՌուսերենԼեհաստանՊորտուգալիաԱբեղախոտԲելգիաԼյուդվիգ վան ԲեթհովենԲրազիլիաՀրեաներՕձերԱյծեղջյուրOverwatchԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՖինլանդիաՀայերեն հայհոյախոսությունՀունաստանԾավալՍաղմոսավանքԱրեգակնային համակարգԱրգանդԱրևմտյան ՀայաստանԹրոմբոցիտԲոտուլիզմMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՀայերենԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԹլփատումԵրևանի պետական համալսարանՑրված սկլերոզԱլեքսանդր ԹամանյանԵգիպտոսՀայկական խոհանոցՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԵրևանԱլեն ՍիմոնյանՎլադիմիր ԳասպարյանՎերաբերական (խոսքի մաս)Մուշեղ ԳալշոյանԴաշտանադադարՊելեԿանդիդոզՀայկական իժԷդուարդ ՍպերցյանԾաղիկՔառօրյա պատերազմՄելանոմաՀայաստանի լեռներԱրտաշատՀամասեռականությունՀինդուիզմԹվական անունԵրուսաղեմԱռաջին համաշխարհային պատերազմԲյուրականի աստղադիտարանԷկզեմաՄեգաբատSourՇունՀապավումՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀնդկաստանԱրգենտինաԳլխուղեղԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՂազարոս Աղայան🡆 More