Հակաբիոտիկներով բուժման սովորական կողմնակի ազդեցությունը հակաբիոտիկ-ասոցացված փորլուծությունն (ՀԱՓ) է, որն այլ կերպ սահմանվում է որպես չբացատրվող փորլուծություն, որը առաջանում է հակաբիոտիկներով վերահսկման հետևանքով (Bartlett 2002)։ ՀԱՓ-ն առաջանում է հակաբիոտիկային բուժում ընդունող հիվանդների մոտ 5-40% մոտ բուժման ընթացքում և բուժման ավարտից մինչև 2 ամիս անց։ Այս տեսակի փորլուծության զարգացումը կապված է հակաբիոտիկների օգտագործման ձևից, հիվանդների տարիքից, տիրոջ օրգանիզմի յուրահատկություններից, իսկ փորլուծության զարգացումը խթանվում է հակաբակտերիալ գործոններով։ Համարյա բոլոր հակաբիոտիկները, հատկապես նրանք, որոնք ակտիվ են անաերոբների դեմ, կարող են փորլուծությaն պատճառ հանդիսանալ։ Ինչևէ, ՀԱՓ-ի վտանգը թվում է, որ ավելի բարձր է ամինոպենիցիլինների, ամինոպենիցիլինների և կլավուլանաթթուների համալիրի, ցեֆալոսպորինների և կլինդամիցինների դեպքում։ Չնայած դեպքերի մեծամասնության մոտ վարակի գործոնը չի հայտնաբերվել, ՀԱՓ-ի հետ կապված բակտերիալ գործոնը, մասնավորապես ամենածանր դեպքերում, դիտվում է կեղծ թաղանթային կոլիտի մոտ Clostridium difficile-ի պատճառով (Bartlett 2002)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հաշվի առնելով պրոբիոտիկների օգտագործումը ՀԱՓ-ը կանխելու համար, միայն երեխաներ ներառող ՊՎՓ-ների երեք վերանայումներն են հայտնաբերվել (Szajewska et al. 2006; Johnston et al. 2007)։ Առաջին փորձարկումը (2005 թ.-ի դեկտեմբեր) հիմնված էր 766 երեխա ներառող 6 ՊՎՓ-ների վրա։ Այդ փորձարկումը (Szajewska et al. 2006) ցույց տվեց, որ պրոբիոտիկներով բուժումը, համեմատած պլացեբո խմբի հետ, նվազեցնում է ՀԱՓ-ի վտանգը 28.5%-ից մինչև 11.9%։ Նախապես ծրագրված ենթախմբային վերլուծությունները ցույց տվեցին, որ ՀԱՓ-ի վտանգի նվազեցումը կապված էր Lactobacillus GG-ի (2 ՊՎՓ-ներ, 307 մասնակիցներ), S. boulardii-ի (1 ՊՎՓ, 246 մասնակիցներ), կամ B. lactis և Str. Thermophilus-ի (1ՊՎՓ, 157մասնակիցներ) օգտագործման հետ։
Մյուս փորձարկումը (2006 թ.-ի օգոստոս) ընդգրկում էր 1986 մասնակիցներ ներառող 10 ՊՎՓ-ներ (նրանցից 6-ը ներառված էին վերը նշված մետա-վերլուծություններում)։ Այդ փորձարկումը համեմատեց և՛ Lactobacilli spp., Bifidobacterium spp., Streptococcus spp., և՛ S. boulardii առանձին-առանձին տարբերակների կամ համակեցությամբ տարբերակների բուժման ազդեցությունները հակաբիոտիկներով բուժվող մինչև 18 տարեկան երեխաների մոտ՝ տարբեր ակտիվ/ոչ ակտիվ ստուգիչների հետ համեմատած (պլացեբո, ավանդական բուժում կամ առանց բուժման)։ Այս տեսությունների նպատակն էր գնահատել այս պրոբիոտիկների օգտագործման արդյունավետությունը երեխաների մոտ ՀԱՓ-ը կանխելու համար։ Վեց հետազոտություններ օգտագործեցին եզակի-շտամով պրոբիոտիկ գործոն, իսկ չորսը՝ համակցված 2 բիոտիկ-շտամ։ 9 փորձերի վերլուծությունների արձանագրության մեջ փորլուծության հանդիպման հաճախության հաշվետվությունը ցույց տվեց վիճակագրորեն նշանակալի արդյունքներ՝ նախապատվություն տալով պրոբիոտիկներով բուժմանը, այլ ոչ թե ակտիվ/ոչ ակտիվ ստուգիչներով բուժմանը։ Ի տարբերություն դրա բուժման մտադրության, վերլուծությունները ցույց տվեցին անվստահելի ընդհանուր արդյունքներ։ Ինչևէ, ինչպես նշված է այս հոդվածի հեղինակների կողմից, այս բուժելու մտադրություն ունեցող վերլուծությունների հիմնավորումը կարող է հարցականի տակ դրվել հետագա բարձր կորուստների պատճառով։ Ինչպես գրեթե բոլոր մետա-վերլուծությունները/համակարգված սահմանումները, այս մետա-վերլուծությունները/համակարգված սահմանումները նույնպես սահմնափակվում են ստացված տվյալների քանակությամբ և որակով։ Ստացված տվյալները իրարից տարբերվում են և շատ են ընդհանրացվում։ Սովորաբար հետազոտությունները սահմանափակվում են այն պատճառով, որ կամ տվյալներն են անհասկանալի, կամ էլ դրանք թաքցրվում են փորձարկողների կողմից։ Այս տվյալները նաև ճիշտ չեն փոքր քանակների դեպքում և, բացի այդ, փորլուծությունը չունի մեծամասնության կողմից ընդունված սահմանում։
Մետա-վերլուծությունների հրապարակումից հետո, վերջին տարիներին վերանայված պլացեբո-ստուգիչով իրականացված փորձարկումը գնահատում է կեֆիրի՝ վերամշակում անցած կաթի արդյունավետությունը, որը նման է յոգուրտի, բայց պարունակում է վերամշակման մեջ ընդգրկված տարբեր միկրոօրգանիզմներ, որոնք կանխում են ՀԱՓ-ը։ Այս ուսումնասիրությունը ներառում էր 1-5 տարեկան 125 երեխա։ Ուսումնասիրությունը ցույց չտվեց փորլուծության հաճախության էական տարբերություն 14 օրվա մեջ։ Այդ ընթացքում երեխաների մի խումբ ընդունում էր հակաբիոտիկներ պարունակող կեֆիր՝ համեմատած պլացեբո խմբի հետ։
Արդյունքում, պրոբիոտիկների վերահսկումը հիմնվել է երեխաների հակաբիոտիկներով բուժման արդյունավետության վրա, որը կարող է օգտակար լինել ՀԱՓ-ի վտանգի նվազեցման գործում։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հակաբիոտիկ-ասոցացված փորլուծություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.