Լև Տոլստոյի Պետական Թանգարան

Լև Տոլստոյի պետական թանգարան, պետական գրական թանգարան՝ նվիրված գրող Լև Տոլստոյի հիշատակին։ Այն հիմնադրվել է 1911 թվականին Տոլստոյական միության անդամների կողմից։ 1920 թվականից ի վեր թանգարանը գտնվում է Լոպուխինիների նախկին առանձնատանը, որը կառուցվել է 1817-1822-ական թվականներին ամպիր ոճով՝ ճարտարապետ Աֆանասի Գրիգորիևի կողմից։

Լև Տոլստոյի պետական թանգարան
Լև Տոլստոյի Պետական Թանգարան
Տեսակհուշային թանգարան, գրականության թանգարան և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրԼև Տոլստոյի Պետական Թանգարան Ռուսաստան
ՏեղագրությունԽամովնիկի շրջան
ՎայրՊրեչիստենկա փողոց
ՀասցեПречистенка, 11/8Պրեչիստենկա փողոց
Հիմնադրվել է1911
ՏնօրենՎիտալի Ռեմիզով
Կայքtolstoymuseum.ru

Պատմություն

Լև Տոլստոյի Պետական Թանգարան 
Տուն Պլյուշչիխիիում, որտեղ Տոլստոյն առաջին անգամ հանգրվանել է Մոսկվա այցելելու ժամանակ
Լև Տոլստոյի Պետական Թանգարան 
Շևալի հյուրանոց, 1840-1881 թվականներին գրողը հաճախակի մնում էր այստեղ, 2009 թվական
Լև Տոլստոյի Պետական Թանգարան 
Տոլստոյի թանգարանը, 2010 թվական

Մոսկվայի տոլստոյան վայրեր

Լև Տոլստոյը առաջին անգամ Մոսկվա է այցելել 1837 թվականի հունվարին, ինը տարեկան հասակում։ Նա ճամփորդում էր ընտանիքի հետ. հոր՝ Նիկոլայ Տոլստոյի, տատիկի, երեք եղբայրների` Նիկոլայի, Սերգեյի և Դմիտրիի, քրոջ՝ Մարիայի և ուսուցիչ Ֆյոդեր Ռասելի հետ։ Ընտանիքը բնակություն էր հաստատել փոխգնդապետ Շերբաչյովի տանը՝ Պլյուշչիխի փողոց, 11։ Լև Տոլստոյի առաջին այցը Մոսկվա տևել է մինչև 1837 թվականի ամռան վերջը՝ մինչ հոր հանկարծակի մահը։ Մոսկովյան հասարակության հետ ծանոթությունը և կենսական առաջին դժվարությունները ազդել են գրողի հայացքների վրա։ Այս ճանապարհորդությունից հետո նոր փուլ է սկսվում Տոլստոյի կյանքում, որը նկարագրված է «Պատանեկություն»-ում։

1840-1881 թվականներին Տոլստոյը բազմիցս այցելել է Մոսկվա, իջևանել Բոլշոյ Կակովինսկի և Մալ Նիկոլոպեսկովսկի նրբանցքներում, «Շևալյե» հյուրանոցում (այժմ՝ Կամերգերսկի նրբանցքի № 4 տունը) և Կուզնեցկի կամրջի «Ֆրանսիա» հյուրանոցում։ Նա նաև հյուրընկալվել էր Շվալդիշևին Թվերսկի և Կոզիցկի փողոցի անկյունում (թիվ 14 տուն) և Միխայիլ Չիլիշևի Թատրոնի հրապարակում։ Գրողը եղել է Կրեմլում, որտեղ ապրում էր նրա ապագա կինը՝ Սոֆյա Բերսը, ում հետ նրանք հետագայում ամուսնացել են Մարիամ Աստվածածնի եկեղեցում։

1882 թվականին Տոլստոյ ամուսինները ձեռք են բերել և վերակառուցել Դոլգո-Խամովնիչեսկո նրբանցքում նախկինում Արնուտովների ընտանիքին պատկանող տունը։ Տոլստոյների ընտանիքը 1882 թվականից մինչև 1901 թվականը ապրել է այնտեղ, միայն ամռանը մեկնել են Յասնայա Պոլյանա։ Այս տան է գրել «Հարություն», «Իվան Իլյիչի մահը», «Մթության իշխանություն», «Հաջի Մուրատ», «Կենդանի դիակ» ստեղծագործությունները։ Խամովնիկի իր կալվածէ գրողը վերջին անգամ այցելել է 1909 թվականին՝ իր մահից մեկ տարի առաջ։ 1920-ական թվականներին շենքը ազգայնացվել և վերածվել է Լև Տոլստոյի անվան Պետական գրական թանգարանի։

Թանգարանի հիմնադրում

Տոլստոյի մահից հետո՝ 1910 թվականի նոյեմբերի 7-ին, ծագում է նրա ժառանգության պահպանության հարցը։ Տոլստոյյան միության անդամները մեկ տարի անց Վլադիմիր Բոնչ Բրուևիչի նախաձեռնությամբ կազմակերպել են ցուցահանդես, որի ցուցանմուշները ստեղծել են թանգարանի ապագա գրական ցուցադրանմուշները։ Մոսկվայում թանգարանի կազմակերպման գործում մեծ դեր է խաղացել Լև Տոլստոյի ժառանգները. Վալենտին Բուլգակովը, որը հետագայում դարձել է հաստատության առաջին տնօրենը, իսկ Տոլստոյի հասարակության ղեկավար՝ Նիկոլայ Դավիդովը։

Մոսկվայում Լև Տոլստոյի թանգարանը հիմնադրվել է 1911 թվականի դեկտեմբերի 28-ին և սկզբնապես տեղակայված էր Պովարսկի փողոցի 18 հասցեում գտվող Խրեպտովիչ Բուտենյով տան 8 սենյականոց բնակարանում։ Վասիլի Բուլգակովը հետագայում հիշում էր՝

Լև Տոլստոյի Պետական Թանգարան  Թանգարանը, իր ծառայողների քիչ թվաքանակով, բաղկացած 4 մարդուց, բացի ինձնից (աշխատակազմի վարիչից և երեք տեխնիկական ծառայողներից), աշխատել է պարբերաբար, ընդունել է այցելուների, անցկացրել է էքսկուրսիաներ... Ոչ մի գիտական աշխատանք թանգարանում չի իրականացվել։ Ընթերցասրահ գոյություն չուներ։ Շինության ճնշող իրավիճակը հասկանալի էր։ Լև Տոլստոյի Պետական Թանգարան 

1917 թվականների հեղափոխության ժամանակ թանգարանը հայտնվել է փակման սպառնալիքի տակ։

1920 թվականին թանգարանի կազմակերպիչները ստացան Պրեչիստենկի վրա գտնվող առանձնատանը տիրելու համանագիր։ Շենքը կառուցվել է 1817-1822-ական թվականներին ամպիր ոճով՝ ճարտարապետ Աֆանասի Գրիգորևի կողմից։ Արտաքինից այն մեկ հարկանի շինություն է, զարդարված վեց սյուներով։ Տոնական սրահները տեղակայված են հիմնական ճակատային մասում, բնակելի սենյակները ցածր առաստաղներով տանում են դեպի բակ։ Թանգարանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1920 թվականի նոյեմբերի 20-ին՝ Լև Տոլստոյի մահվան 10-րդ տարելիցին։ Բացման արարողությունը վարել է գրողի որդին՝ Սերգեյ Տոլստոյը։ 2018 թվականի սկզբից շենքը Մոսկվայի մշակութային ժառանգության մաս է կազմել։

1920 թվականին բարձրագույն օրգանը որոշում է ընդունել Լև Տոլստոյի ցուցադրության ազգայնացման մասին։ 1939 թվականից ի վեր հաստատությունը կրում է «Լև Տոլստոյի պետական թանգարան» անվանումը։

1972 թվականին Պրեչիստենկայի բակում կանգնեցվել է Տոլստոյի հուշարձանը, որը 1911-1914 թվականներին կերտել է Սերգեյ Մերկուրովը։ Քանդակագործը ձգտում էր գրողի փիլիսոփայական և կրոնական հայացքները փոխանցել հուշարձանի միջոցով։ Սակայն հուշարձանը չէր արժանացել գրողի հարազատների դրական գնահատականին, և մինչև 1928 թվականը մնացել էր արվեստանոցում։ Հետագայում այն տեղադրել են Դևիչե պոլեում՝ Տոլստոյի Խամովնիկոյում գտնվող կալվածքի մոտ։ Միայն 1972 թվականին է հուշարձանը տեղադրվել թանգարանի հիմնական շենքի բակում։

Գործունեություն

Պրեչիստենկա փողոցի վրա գտնվող Տոլստոյի թանգարանը գործում է որպես հետազոտական կենտրոն, աշխատակիցները պարբերաբար կազմակերպում են գիտական համաժողովներ, սեմինարներ և խորհրդաժողովներ։ Բացի այդ, այնտեղ իրականացվում են խոշոր ցուցահանդեսներ և կրթական նախագծեր։

1998 թվականին ստեղծվել է «Մրջյունային եղբայրներ » մանկական ակադեմիան։ Թանգարանի աշխատողները կազմակերպել են ինտերակտիվ դասընթացների շարք, որոնց ընթացքում երեխաները սովորում են ֆրանսերեն, պատմություն, տրամաբանություն և իրենց մտքերը շարադրելու ունակություն։

Թանգարանում հիմնականում կազմակերպվում են ցուցահանդեսներ։ 2015 թվականին թանգարանի Փոքր դահլիճում տեղի է ունեցել ժամանակավոր խոշոր ցուցահանդես գեղարվեստի ուսոմնարանների և բուհերի ուսանողների մասնակցությամբ, որը կրում էր «Տոլստոյի մոսկովյան հասցեները» անվանումը։ 2016 թվականին բացվել է «Պյատիգորսկը, որը տեսել է Տոլստոյին» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ցուցանմուշները բերվել են Պյատիգորսկի երկրագիտական թանգարանից և Տոլստոյի թանգարանից։ Նույն թվականին իրականացվել են բանավեճի ակումբի մի շարք հանդիպումներ՝ նվիրված «Լև Տոլստոյը և կինեմատոգրաֆը» թեմային։ 2018 թվականի փետրվարին տեղի է ունեցել ստեղծագործական երեկո, որի ընթացքում քննարկվել է «Խավարի իշխանությունը» պիեսը։ 2008 թվականին այն առաջին անգամ բեմադրել է ռեժիսոր Յուրի Սոլոմինը Փոքր թատրոնը։

Թանգարանի մասնաճյուղեր

Լև Տոլստոյի Պետական Թանգարան 
Տոլստոյի թանգարան-կալվածքը Խամովնիկում, 2010 թվական
  • Տոլստոյի թանգարան-կալվածքը Խամովնիկում՝ հիշատակի տուն-թանգարան, որտեղ գրողն ապրել է 1882 թվականից մինչև 1901 թվականը։
  • Տոլստոյի կենտրոնը Պյատնիցկայա-12 հասցեում՝ թանգարան հիմնական շենքի ցուցահանդեսային հրապարակը։ Այդ շենքի վարձով տանը Տոլստոյը ապրել է 1857-1858-ական թվականներին՝ վերադառնալով Ղրիմի պատերազմից։
  • Տոլստոյին հիշատակին նվիրված Աստապովո թանգարանը բացվել է 2010 թվականին Աստապովո կայարանում, որտեղ գրողը մահացել է։
  • Տոլստոյի անվան մշակութային կենտրոն, որտեղ Տոլստոյը իջևանել է Կովկասյան հանքային ջրերի քաղաքներում ճանապարհորդության ժամանակ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  1. Бастиан Ф. Я поведу тебя в музей. — М.: АСТ, 2017. — С. 50. — 254 с. — ISBN 978-5-17-104087-1
  2. Васькин А. Московские адреса Льва Толстого. — М.: Спутник, 2012. — С. 10—25. — 272 с. — ISBN 978-5-9973-1700-3
  3. Демкин А. Ненаписанный дневник. — СПб: Копи-Р-Групп, 2013. — С. 21. — 704 с. — ISBN 978-5-905064-49-4
  4. Мясников А. 100 великих достопримечательностей Москвы. — М.: Вече, 2014. — С. 256. — 320 с. — ISBN 978-5-4444-1978-6
  5. Ореханов Г. Русская Православная Церковь и Л. Н. Толстой. Конфликт глазами современников. — М.: Православный Свято-Тихоновский гуманитарный университет, 2010. — С. 340. — 696 с. — ISBN 978-5-7429-0597-4
  6. Романюк С. Остоженка, Пречистенка, Остров и их окрестности. — М.: Центрполиграф, 2016. — С. 40—60. — 288 с. — ISBN 978-5-227-06582-7
  7. Толстой Л. Детство. Отрочество. Юность.. — М.: Наука, 1978. — С. 84. — 528 с. — ISBN 978-5-17-056542-9
Լև Տոլստոյի Պետական Թանգարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Տոլստոյի պետական թանգարան» հոդվածին։

Tags:

Լև Տոլստոյի Պետական Թանգարան ՊատմությունԼև Տոլստոյի Պետական Թանգարան ԳործունեությունԼև Տոլստոյի Պետական Թանգարան Թանգարանի մասնաճյուղերԼև Տոլստոյի Պետական Թանգարան ԾանոթագրություններԼև Տոլստոյի Պետական Թանգարան ԳրականությունԼև Տոլստոյի Պետական ԹանգարանԱֆանասի ԳրիգորիևԼև Տոլստոյ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կոտորակ (մաթեմատիկա)Աղասի ԱյվազյանԱրցախյան ազատամարտՍակուրաԱրյան շրջանառությունԿուսությունՄաշկաբորբԴեռահասի հոգեբանությունՀովհաննես ԱյվազովսկիՈրոնողական ռոբոտԱշնան արև (ֆիլմ, 1977)Քարերի սիմֆոնիաՆիկոլ ՓաշինյանԳառնու հեթանոսական տաճարԻրավունքՏիգրան ԵրվանդյանԿենսաբանական դասակարգումՀարավային ԱմերիկաՔանդակագործությունՆավթՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԳործակալ 044ԵրուսաղեմԿիստաՄեծ Հայքի նահանգների ցանկՄշակույթՈւսուցման մեթոդներ և հնարներԵրիկամԹերենս ՋեյՎբեթԻբուպրոֆենՃապոնիաՍերՕլիմպոսի աստվածներՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀունական դիցաբանությունՍողոմոն ԹեհլիրյանՕրալ սեքսՏիգրան ԱվինյանԼյարդի հիվանդություններՀռոմեական կայսրությունԱնահիտՊատվաստումներՎիտամին D-ի անբավարարությունԴեղանյութերԱմերիկաՆաիրի ԶարյանՁնծաղիկԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀաագաԱտամհատիկՍրտամկանի ինֆարկտՓորկապությունՀաղորդակցային գործընթացԹվաբանական պրոգրեսիաԱրտավազդ ԲՀամաստեղություններԹոքաբորբՀեշտոցի սնկային վարակԼևոն ՇանթԶևսՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայերԻրավական նորմԶատիկՀռոմեա-սելևկյան պատերազմՇվեդիաԱկսել ԲակունցԿիլիկիայի հայկական թագավորությունԴավիթ ԲեկՍերժ ՍարգսյանԳենդերային ինքնությունԻմպրեսիոնիզմԵհովայի վկաներՕձերԱմերիկյան կենդանիներԹթվածինՎերածնունդ🡆 More