Լիպարիտ Շուշանյան: հայ թերապևտ, սրտաբան

Լիպարիտ Կարախանի Շուշանյան (փետրվարի 18, 1939(1939-02-18), Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թերապևտ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (1999)։

Լիպարիտ Շուշանյան: Կենսագրություն, Ընտանիք, Աշխատություններ
Լիպարիտ Շուշանյան
Լիպարիտ Շուշանյան: Կենսագրություն, Ընտանիք, Աշխատություններ
Ծնվել էփետրվարի 18, 1939(1939-02-18) (85 տարեկան)
ԾննդավայրԱրծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԼիպարիտ Շուշանյան: Կենսագրություն, Ընտանիք, Աշխատություններ Հայկական ԽՍՀ և Լիպարիտ Շուշանյան: Կենսագրություն, Ընտանիք, Աշխատություններ Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961)
Մասնագիտությունթերապևտ և սրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն

Լիպարիտ Շուշանյանը ծնվել է 1939 թ.-ին ՀԽՍՀ-ի Կրասնոսելկի շրջանի Արծվաշեն գյուղում։ 1961 թ.-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և զորակոչվել է զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո, 1964 թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա՝ հոսպիտալ թերապիայի ամբիոնում։ 1967 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ և նույն թվականի սեպտեմբերից զբաղվել դասախոսական գործունեությամբ, 1968 թ.-ից ինքնուրույն վարել է ընդհանուր թերապևտիկ բաժանմունքներում բուժական գործն ամբիոնի մասնաճյուղերում՝

  • 1968 - 1971 թթ. Երևանի Մալաթիա հիվանդանոցում,
  • 1971 - 1978 թթ․ Երևանի 1-ին հիվանդանոցում,
  • 1978 - 1984 թթ․ Երևանի 4-րդ հիվանդանոցում,
  • 1984-ից ցայսօր Երևանի «Արմենիա ՀԲԿ» սրտաբանական բաժանմունքում,

1991 թ.-ի մարտից ԵՊԲՀ Թերապիայի թիվ 2 ամբիոնի դոցենտ է, 1999 թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզ և նույն թվականին լույս է տեսել նրա հեղինակային գիրքը՝ «Սրտային անբավարարություն» վերնագրով, 1997 - 2008 թթ. ղեկավարել է ԵՊԲՀ Թերապիայի թիվ 2 ամբիոնը, 2008 թ.-ից` նաև «Երևանի Հայբուսակ համալսարան»-ի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։ Կրթության Միջազգային Ակադեմիայի գիտական խորհրդի անդամ է։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Աշխատություններ

Լիպարիտ Շուշանյանը շուրջ 70 գիտական հաղորդումների և հոդվածների հեղինակ է։ 1999 թ.-ին լույս է տեսել նրա հեղինակային գիրքը՝ «Սրտային անբավարարություն» վերնագրով։ Աշխատությունը նվիրված է ժամանակակից բժշկագիտության, մասնավորապես սրտաբանության, կարևորագույն հիմնախնդիրն՝ սրտային անբավարարությանը։ Հատկապես դրանով է պայմանավորված սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին հատկանշական բարձր մահացությունը և հաճախադեպ հաշմանդամությունը։

Հեղինակը, հիմնվելով շուրջ 30 տարվա կլինիկական դիտարկումների, իրականացված բազմաբնույթ հետազոտությունների արդյունքների, հայրենական և արտասահմանյան հեղինակների՝ գերակշիռ վերջին տասնամյակի աշխատությունների վրա, գործնական և տեսական հետաքրքրությունների շրջանակներում կարողացել է լուաբանել հիմնախնդրի գրեթե բոլոր կողմերը։

Մենագրության էջերում առանձին բաժինների տեսքով մանրամասն ներկայացված են սրտային անբավարարության հետ սերտորեն կապակցված և անմիջականորեն առնչվող սրտամկանի կծկման և թուլացման ֆիզիոլոգիական մեխանիզմները, տարաբնույթ ախտաբանական իրադրություններում սիրտ-անոթային համակարգի հարմարողական հնարավորությունները, պատճառագիտության, ախտածագման և դասակարգման ամբողջական պատկերը, հիվանդության սուր և խրոնիկական ընթացքի կլինիկական դրսևորումները, ախտորոշման և տարբերակման չափանիշները, բուժման ժամանակակից սկզբունքները։

Մենագրությունը նախատեսված է ԲՈւՀ-երի բարձր կուրսերի ուսանողների, ինտերների, կլինիկական օրդիանտորների, ասպիրանտների, սրտաբանների և թերապևտ-ինտերնիստների լայն խավի համար։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Tags:

Լիպարիտ Շուշանյան ԿենսագրությունԼիպարիտ Շուշանյան ԸնտանիքԼիպարիտ Շուշանյան ԱշխատություններԼիպարիտ Շուշանյան ԾանոթագրություններԼիպարիտ Շուշանյան ԱղբյուրներԼիպարիտ Շուշանյան Արտաքին հղումներԼիպարիտ Շուշանյան1939ԱրծվաշենԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿրասնոսելսկի շրջան (ՀԽՍՀ)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՓետրվարի 18

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական մուֆլոնՈւկրաինաԻմ սիրելի տիրակալԱրեգակնային համակարգՍերժ ՍարգսյանՔաղաքագիտությունԺենգյալով հացԻսրայել ՕրիՀայաստանի Կարմիր գիրքԱնահիտՎիտամին B6ՓորլուծությունԱկսել ԲակունցՀյուսիսային ԱմերիկաՀռոմեա-սելևկյան պատերազմԱլբերտ ԱզարյանԵրևանի պատմությունԿանոնավոր եռանկյունՓայծաղԴեքսամետազոնԱրագածոտնի մարզՍպիտակուցներՏնտեսագիտությունՄատենադարանՀունաստանՂազարոս ԱղայանՍիսիանԵրվանդ ՔոչարՀայերենի կետադրությունՄեսրոպ ՄաշտոցՍարդարապատի հերոսամարտՎաղարշապատԱուտիզմԶինվորական կոչումներԳուրգեն ՄահարիԿենդանիների հատկանիշների ցանկՄուշեղ ԳալշոյանԿոկորդի քաղցկեղԲանկԱնգլերենԱրյան շրջանառությունԿաթոլիկ եկեղեցիՓարվանա (բալլադ)Արցախյան ազատամարտՕլիմպիական խաղերԿոմս Մոնտե-ՔրիստոՀարադրությունՄակդիրՀայկական իժԱստվածային կատակերգությունԴերբայական դարձվածՆերարգանդային պարույրԱզատի ջրամբարԱրտավազդ Ա ՄամիկոնյանԻրանՄշակույթԱրմավիրԳևորգ Մարզպետունի (վեպ)Անորոշ դերբայՔանդակագործությունՄիջուկային զենքՀիրիկԱբորտՀայաստանի բուսական աշխարհՍևանա լիճՑորենՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Հաղպատի վանական համալիրԿիստաՍրտի կծկումների հաճախականությունՓիղՆապաստակներԵվրոպաՍնկեր🡆 More