Գորի Իոսիֆ Ստալինի Թանգարան

Իոսիֆ Ստալինի թանգարան (վրաց.՝ იოსებ სტალინის სახელმწიფო მუზეუმი), Իոսիֆ Ստալինին նվիրված թանգարան Վրաստանի Գորի քաղաքում, որտեղ ծնվել է Խորհրդային Միության առաջնորդը։

Իոսիֆ Ստալինի թանգարան
Գորի Իոսիֆ Ստալինի Թանգարան
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրԳորի Իոսիֆ Ստալինի Թանգարան Վրաստան
ՏեղագրությունԳորի
Հիմնադրվել է1957

Նկարագիր

Թանգարանը բաղկացած է երեք հատվածից, որոնք բոլորն էլ գտնվում են Գորի քաղաքի գլխավոր հրապարակում։ Թանգարանը Ստալինին է նվիրվել 1957 թվականին։ Խորհրդային միության փլուզումից և Վրաստանի անկախացումից հետո 1989 թվականին թանգարանը փակվել է, այնուհետև վերաբացվել և դարձել է Գորիում զբոսաշրջիկների կողմից այցելվող վայրերից մեկը։

Ստալինի տունը

Հունական-իտալական ոճի տաղավարում տեղակայված է մի փոքրիկ փայտե խրճիթ, որտեղ 1878 թվականին ծնվել է Ստալինը և ապրել մինչև 4 տարեկան հասակը։ Խրճիթը դյուպլեքս է, և Ստալինի հայրը՝ տեղացի կոշկակար Վիսարիոն Ջուղաշվիլին, վարձակալել է շենքի ձախ կողքի մեկ սենյակը և նկուղում ստեղծել իր արհեստանոցը։

Ստալինի թանգարան

Թանգարանային համալիրի հիմնական շենքը Ստալինյան ճարտարապետական ոճով կառույցն է, որը կառուցվել է 1951 թվականին որպես տեղական պատմության թանգարան՝ նպատակ ունենալով հետագայում դառնալ Ստալինի թանգարան։ Թանգարանային ցուցանմուշները ժամանակագրական կարգով ներկայացված են 6 սրահներում, առկա են բազմաթիվ իրեր, որոնք փաստացի կամ ենթադրյալ պատկանել են Ստալինին, այդ թվում՝ գրասենյակի կահույք, անձնական իրեր, տարիների ընթացքում նրա ստացած նվերները։ Ցուցանմուշները ներկայացված են նաև փաստաթղթերի, լուսանկարների, նկարների և լրագրային հոդվածների տեսքով։ Ցուցադրված է նաև Ստալինի 12 մահադիմակներից մեկը, որ ստեղծվել է անմիջապես նրա մահից հետո։

Ստալինի երկաթուղային վագոն

Գորի Իոսիֆ Ստալինի Թանգարան 
Ստալինի անձնական երկաթուղային վագոնը որպես Գորիում գտնվող Ստալինի անվան թանգարանի մաս

Թանգարանային համալիրի մաս է կազմում Ստալինի անձնական երկաթուղային կանաչ վագոնը։ 83 տոննա կշռող Պուլման վագոնը Ստալինը օգտագործել է 1941 թվականից։ Այս վագոնով է Ստալինը մեկնել Յալթայի կոնֆերանսին, Թեհրանի կոնֆերանսին։ Վագոնը թանգարանին է հանձնվել 1985 թվականին Դոնի Ռոստովի երկաթուղում վերանորոգվելուց հետո։

Պլանային վերակազմավորում

2008 թվականին Հարավային Օսիայի պատերազմից հետո Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Վաչեշվիլին հայտարարել է, որ մոտ ապագայում Ստալինի թանգարանը կվերակազմակերպվի ռուսական ագրեսիայի թանգարանի։ Վերջին տարիներին մուտքի մոտ տեղադրվել էր մի ցուցանակ, որտեղ նշված էր. «Այս թանգարանը կեղծում է պատմությունը։ Սա տիպիկ խորհրդային պրոպագանդայի օրինակ է և փորձում է լեգիտիմացնել ամենաարյունալի ռեժիմի պատմությունը։ Այնուամենայնիվ, 2012 թվականի դեկտեմբերի 20-ին Գորիի քաղաքային խորհրդի որոշմամբ վերջ դրվեց թանգարանը վերափոխելու նախագծին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Գորի Իոսիֆ Ստալինի Թանգարան ՆկարագիրԳորի Իոսիֆ Ստալինի Թանգարան Պլանային վերակազմավորումԳորի Իոսիֆ Ստալինի Թանգարան ՊատկերասրահԳորի Իոսիֆ Ստալինի Թանգարան ԾանոթագրություններԳորի Իոսիֆ Ստալինի Թանգարան Արտաքին հղումներԳորի Իոսիֆ Ստալինի ԹանգարանԳորիԻոսիֆ ՍտալինԽորհրդային ՄիությունՎրաստանՎրացերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵրիցուկԴՆԹԼավաշԴիլիջանԹթվածինՍուրբ Յոթ ՎերքԾանրամարտի Եվրոպայի առաջնություն 2023Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԱրարատԲարդ ստորադասական նախադասությունՄետաղԳլաուկոմաՈրոշիչApp StoreՄայիսՍարդերԵվրոպաՕրալ սեքսՎագինիզմՀայաստանի անտառներԵրևանի պետական համալսարանԼոռու մարզՊարբերական աղյուսակՆԱՏՕԽրիմյան ՀայրիկԱստիգմատիզմՀաղորդակցային գործընթացԼույսի արագությունԶևսՊյոտր ՉայկովսկիԹիթեռներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՔարային շինանյութերՀովհաննես ՇիրազԲագրատունիների թագավորությունՔրիստոնեությունՎիլյամ ՍարոյանԳիրՇնչառությունՀայերենի կետադրությունԱրշակունիներՉինական մեծ պարիսպՇիզոֆրենիաՀավասարասրուն սեղանԱլկոհոլային հարբեցումԱրեգակնային համակարգԳոռ ՍահակյանՎարդավառՀոգեբանությունԷնդոմետրիոզԲնավորությունԴեռահասի հոգեբանությունԱրևմտյան ՀայաստանԼուսինՍնկային թունավորումներԺամՀեշտոցՀարսնացու հյուսիսիցԴեղաբույսերԺանտախտԱշխարհի մայրաքաղաքների ցանկԳոշավանքԽոր ՎիրապՈղնաշարՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀակաբիոտիկներԳոռ Վարդանյան (դերասան)Արցախի հերոսԴանիել ՎարուժանԲելգիաՄովսես Խորենացի🡆 More