Երկրի Ստվեր

Երկրի ստվեր կամ Երկրային ստվեր, ստվեր, որը Երկիր մոլորակը իր մթնոլորտի միջով գցում է տիեզերական տարածություն, հակաարեգակնային կետի մոտ։ Երկրի ստվերը մթնոլորտային օպտիկական երևույթ է։

Երկրի Ստվեր
Երկրի ստվերն (երկնագույն) և Վեներայի գոտին (վադագույն) արևածագին։ Կապտամոխրագույն շերտը Խաղաղ օվկիանոսն է։ Լուսանկարը արվել է Սան Ֆրանցիսկոյի Թվին–Պիկս բլուրների վրայից (Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ) 2010 թվականի հոկտեմբերին։

Ընդհանուր տեղեկություն

Մթնշաղի ժամանակ (ինչպես վաղ մթնշաղի, այնպես էլ ուշ արևածագին) ստվերի տեսանելի սահմանը (երբեմն նաև անվանում են մուգ սեգմենտ կամ մթնշաղյան սեպ) կարծես մուգ և մշուշոտ շերտ լինի հորիզոնի վերևում, որը ավելի հստակ է երևում, երբ երկինքը պարզ է։ Նաև Երկրի ստվերը ամենից լավ երևում է այն ժամանակ, երբ հորիզոնը ավելի ցածր է, օրինակ՝ ծովի վերևում։ Բացի այդ որքան դիտողը բարձր է կանգնած երիկրի մակարդակից, այնքան ստվերը ավելի հստակ է թվում։ Քանի որ Երկրի տրամագիծը 3,7 անգամ ավելի մեծ է Լուսնի տրամագծից, Երկրի ստվերի երկարությունը համապատասխանաբար 3,7 անգամ ավելի մեծ կլինի լուսնային ստվերից․ մոտավորապես 1 400 000 կիլոմետր։

Մթնոլորտի վրա գցվող Երկրի ստվերը կարելի է տեսնել «քաղաքացիական մթնշաղի» ժամանակ, այն պայմանով, որ երկինքը պետք է լինի մաքուր, պարզ, իսկ հորիզոնը համենատաբար առանց խոչընդոտների և հարթ։ Ստվերի ծայրը ունի կապտամանուշակագույն գիծ, որը ձգվում է հորիզոնից 180 աստիճան՝ Արեգակին հակառակ, այսինքն՝ երկնակամարի արևելյան հատվածում, երբ մթնշաղ է և արևմտյան, երբ արևածագ է։ Արևածագից առաջ Երկրի ստվերը, թվում է, թե սեղմվում և փոքրանում է՝ կախված Արեգակի դուրս գալու չափից։ Արևամուտից հետո այն ընդհակառակը՝ մեծանում և ընդարձակվում է՝ կախված արևի մտնելու չափից։

Վեներայի գոտի

Երկրի Ստվեր 
Վեներայի գոտու միջով երևացող ծագող լիալուսին։ Այս լուսանկարում երևում է Երկրի ստվերի ոչ շատ մեծ հատված, քանի որ հորիզոնը այստեղ չափազանց բարձր է, որպեսզի հնարավոր լինի տեսնել ստվերի ավելի մեծ հատված։

Նմանատիպ օպտիկական երևույթ է նաև այսպես կոչվող Վեներայի գոտին, որը կրկին տեղի է ունենում երկնքի նույն հատվածում։ Այն նաև կոչվում է հակամթնշաղյան կամար, որը երկնքում վարդագույն շերտ է և երևում է երկրի ստվերի կապտագույն շերտի վերևից։ Երևույթը իր անունը ստացել է Վեներա մոլորակի անունից և հիմնականում գտնվում է երկնքի այդ հատվածում։ Ոչ մի հստակ արտահայտված գիծ կամ շերտ չի առանձնացնում Երկրի ստվերը և Վեներայի գոտին․ մեկ գունային շերտը սահուն կերպով միախառնվում է մյուսին։

Վեներայի գոտին այնպիսի երևույթ է, որըմիանգամայն տարբերվում է հետփայլից, քանի որ առաջանում է երկնքի երկրաչափական հակառակ հատվածում։

Երբ Արեգակը արևածագին կամ արևամուտին գտնվում է հորիզոնին մոտ, նրա ստվերը կարմրագույն է թվում։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լուսային ճառագայթները անցնում են մթնոլորտի հաստ շերտի միջով, որը կատարում է ֆիլտրի դեր՝ ցրելով ամեն բան բացի երկար (կարմիր) ալիքներից։

Ինչքան ցածր է գտնվում մայր մտնող արևը, այնքան ավելի քիչ է Երկրի ստվերի և Վեներայի գոտու միջև եղած հստակությունը։ Դրա պատճառն այն է, որ մայր մտնող արևը այդ ժամանակ լուսավորում է մթնոլորտի վերին շերտերի ավելի բարակ հատվածը։ Այդտեղ կարմիր լույսը չի ցրվում, քանի որ կան ավելի քիչ մասնիկներ, և աչքը տեսնում է միայն «նորմալ» (սովորական) կապույտ երկինք, որը առաջանում է օդի մոլեկուլների վրա Ռեյլի ցրման պատճառով։ Ի վերջո և՛ Երկրի ստվերը, և՛ Վեներայի գոտին լուծվում են գիշերային երկնքում։

Երկրի Ստվեր 
2022 թվականի մայիսի 16–ին տեղի ունեցած Լուսնի լրիվ խավարում։ Լուսանկարում հստակ երևում է կարմրավուն լույսը, որը ընկնում է Լուսնի մակերևույթին։

Լուսնի խավարման գույն

Երկրի ստվերը նույնքան կոր է, որքան ինքը՝ մոլորակը, և նրա ստվերը տիեզերքում տարածվում է 1 400 000

կիլոմետրի չափով (անտումբրան այդ ամանակ տարածվում է անչափ հեռու)։ Երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը դասավորվում են մեկ (կամ գրեթե մեկ) գծի վրա, և Երկրի ստվերը ընկնում է Լուսնի մակերևույթին, որը թեքված է մեր մոլորակի գիշերային կողմ, այն աստիճանաբար ծածկում է լիալուսինը՝ առաջացնելով Լուսնի խավարում։ Սակայն նույնիսկ Լուսնի լրիվ խավարման ժամանակ միևնույն է, Արեգակի լույսի որոշ քանակություն հասնում է Լուսնին։ Այս ոչ ուղիղ արեգակնային լույսը բեկվում է՝ անցնելով Երկրի մթնոլորտի միջով։ Օդի մոլեկուլները և կոպիտ մասնիկները Երկրի մթնոլորտում ցրում են արևի կարճ ալիքները, իսկ ավելի երկար կարմիր ալիքները հասնում են Լուսնին ճիշտ այնպես, ինչպես արևամուտին կամ արևածագին, երբ երկինքը՝ արևի շուրջ, թվում է կարմրավուն։ Այս թույլ կարմիր լուսավորումը խավարող Լուսնին հաղորդում է աղոտ կարմիր կամ մեղրի գույն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Երկրի Ստվեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրի ստվեր» հոդվածին։

Tags:

Երկրի Ստվեր Ընդհանուր տեղեկությունԵրկրի Ստվեր Վեներայի գոտիԵրկրի Ստվեր Լուսնի խավարման գույնԵրկրի Ստվեր Տես նաևԵրկրի Ստվեր ԾանոթագրություններԵրկրի Ստվեր Արտաքին հղումներԵրկրի ՍտվերԵրկիրԵրկրի մթնոլորտՏիեզերական տարածությունՕպտիկական երևույթներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱստղԴաշտանԱուտիզմԴերենիկ ԴեմիրճյանԱրծվաշենԴրաստամատ ԿանայանԺենգյալով հացԽտությունԱշխարհի բնակչությունԿաթնասուններՇառլ ԱզնավուրՎարդավառԱրցախյան շարժումԱրցախի ՀանրապետությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԵրվանդ ՔոչարԱրգենտինաԱլեքսանդր ՄակեդոնացիԳագիկ ԱՄեծապատիվ մուրացկաններԱրտաշատԱնուղղակի խնդիրՍիամանթոՖրանսիաՌևմատոիդ արթրիտԱրցախյան ազատամարտԳարեգին ՆժդեհՀայկական հարցՄիսաք ՄեծարենցԱրաքսԳևորգ ԷմինԿոկորդիլոսներԱլան Ալեքսանդր ՄիլնԱմբողջ թիվԱրքիմեդեսՊարզ թիվԹաջ ՄահալԼիմֆոմաԱլբերտ ԱզարյանԱրտույտների ագարակըԽրիմյան ՀայրիկԼոռու մարզՔրիստափոր ԿոլումբոսՔամիՍումգայիթի ջարդերԴեքսամետազոնՄարդու պապիլոմավիրուսՍատուրն (մոլորակ)Քիմիական ռեակցիաներԴարձվածքԱրջերՇունԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԳորիսՀայաստանի պատմական մայրաքաղաքներՔրիստոնեությունՍևանա լիճՎիտամին CՀամաչափությունՄողեսներԿոկորդաբորբՄանկական և պատանեկան հանրագիտարաններՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ՄեղուներԽաչատուր ԱբովյանՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Դաունի համախտանիշԻզմիրԲեհաեդդին ՇաքիրՀրանտ ԴինքՍիմոն ԱբգարյանՀերհերի ձորԷյֆելյան աշտարակ🡆 More