Եվրասիայի Գետեր

Եվրասիայի գետերը պատկանում են չորս օվկիանոսների և ներքին հոսքի ավազաններին։

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին պատկանող գետերը

Եվրասիայի Գետեր 
Լենա գետի ջրհավաք ավազանը, վտակները

Ամենաերկարը Լենան է (4480 կմ.), ամենաջրառատը՝ Օբը։ Դրանք աշխարհի խոշորագույն գետերից են։

Մյուս նշանավոր գետերից են.

Այս բոլոր գետներն ունեն ձնա-անձրևային սնում։ Հորդանում են գարնան վերջին և ամռան սկզբին։ Նրանք ունեն մակարդակի մեծ տատանումներ (մինչև 10 - 12 մ.)։

Խաղաղ օվկիանոսին պատկանող գետերը

Եվրասիայի Գետեր 
Յանցզի գետը տիեզերքից

Վերջին երեքը սկիզբ են առնում Տիբեթի բարձրավանդակից, ունեն ձնհալքային ու անձրևային սնում, հորդանում են ամռանը։ Ամուրը նույնպես հորդանում է ամռանը, բայց մուսսոնային անձրևներից։

Հուանհե գետի հոսքը կարգավորելու նպատակով կառուցվել են խոշոր ջրամբարներ, բետոնե պատնեշներ։ Հուանհեյից Յանցզի կառուցվել է Չինական Մեծ նավարկելի ջրանցքը։

Յանցզին Եվրասիայի ամենաերկար (6300 կմ.) և ամենաջրառատ գետն է։

Հնդկական օվկիանոսին պատկանող գետերը

Գետերը մեծ մասամբ սնվում են անձրևներից (մուսսոնային), իսկ բարձր լեռներից սկիզբ առնողները՝ նաև սառցադաշտերից և ձնհալքից։ Խոշոր գետերից են.

Եվրասիայի Գետեր 
Գանգես գետի դելտան տիեզերքից

Ամենախոշորը այս ավազանում Ինդոսն է։

Այս գետերի տնտեսական, հատկապես ոռոգիչ նշանակությունը շատ մեծ է։ Նրանց ավազաններում բնակչության խտությունը շատ մեծ է։

Գանգես և Բրահմապուտրա գետերը գետաբերանում ստեղծում են աշխարհում ամենախոշոր դելտան՝ 105.000 կմ², որն արագորեն մեծանում է դեպի Բենգալական ծոց։

Ատլանտյան օվկիանոսին պատկանող գետերը

Գետերն տարածվում են Հարավային, Արևմտյան և մասամբ Արևելյան Եվրոպայում։ Սնման ռեժիմի տեսանկյունից սրանք բազմազան են։ Ծայր արևմուտքում, ծովային կլիմայի մարզում, գետերը չեն սառչում։ Այդ շրջանում գետերը ունեն անձրևային սնում և ջրառատ են ամբողջ տարին։ Այդպիսի գետերից են.

Եվրասիայի Գետեր 
Դանուբ գետը ձմռանը

Այն շրջաններում, ուր ձմռանը գոյանում է ձնածածկույթ ու գետերը սառչում են (թեկուզ կարճ ժամանակով)` հորդացումը լինում է գարնանը։ Այդպիսի գետերից են.

Ատլանտյան օվկիանոսի ավազանի ամենախոշոր գետը Դանուբն է։ Սկիզբ է առնում Շվարցվալդի լեռներից և առաջացնելով դելտա` թափվում է Սև ծովը։ Ընդհանուր առմամբ ունի խառը սնում (ձնա-անձրևային), որոշ վտակները (Սավա, Դրավա և այլն) ունեն ձնա-սառցադաշտային սնում և նրանք են առաջացնում Դանուբի ամառային հորդացումները։

Ալպերից սկիզբ առնող գետերը առավելապես ունեն ձնասառցադաշտային սնում, այդ պատճառով հորդանում են գարնան վերջին և ամռանը։

Այս շրջանի երկրորդ խոշոր գետը Հռենոսն է։ Սկիզբ է առնում Ալպերի սառցադաշտերից։ Ակունքային շրջանում ունի լեռնային բնույթ, արագահոս է, հոսում է նեղ ու խոր կիրճով՝ առաջացնելով բազմաթիվ սահանքներ։ Ստորին հոսանքում ունի անձրևային սնում, դանդաղահոս է, առաջացնում է խոշոր դելտա։ Գետի ափերը շատ տեղերում, հեղեղումներից խուսափելու համար, պատնեշված են։

Հարավային Եվրոպայի խոշոր գետերն են.

Այս գետերը հիմնականում սնվում են ձմեռային անձրևներից, որի շնորհից հորդանում են ձմռանը։

Ատլանտյան օվկիանոսի ազվազանին պատկանում են նաև Ռուսական հարթության արևմտյան մասի գետերը.

Ներքին հոսքի ավազանին պատկանող գետերը

Եվրասիայի Գետեր 
Վոլգա գետի դելտան

Ներքին հոսքի ավազանին պատկանող գետերը տարածվում են Եվրասիայի գրեթե ամբողջ կենտրոնական, Իրանական բարձրավանդակի և Արաբական սարահարթի ներքին շրջաններում։ Դրանք են.

Եվրոպայի ամենախոշոր գետը Վոլգան է (Օկա և Կամա վտակներով)։ Սկիզբ է առնում Վալդյան բարձրությունից և առաջացնելով դելտա՝ թափվում է Կասպից ծով։

Tags:

Եվրասիայի Գետեր Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին պատկանող գետերըԵվրասիայի Գետեր Խաղաղ օվկիանոսին պատկանող գետերըԵվրասիայի Գետեր Հնդկական օվկիանոսին պատկանող գետերըԵվրասիայի Գետեր Ատլանտյան օվկիանոսին պատկանող գետերըԵվրասիայի Գետեր Ներքին հոսքի ավազանին պատկանող գետերըԵվրասիայի ԳետերԵվրասիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀամաստեղություններԹակուբոկու ԻսիկավաԼուսինԽենթըԱրեգակնային համակարգԱբեղախոտՎագինիզմՌուսաստանՆիկոլ ՓաշինյանԿապ (խոսքի մաս)Հայաստանի դրոշՏասնաբանյաՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՊարբերական հիվանդությունԿատուներՀայերենԱկնեԿենսաբանական դասակարգումԳնաճՍտեփան Զորյան (գրող)ԱլգորիթմԵղնջացանՄիսաք ՄեծարենցԳևորգ Մարզպետունի (վեպ)Օլիմպիական սպորտաձևերԴոն Կիխոտ (վեպ)Խաչատուր ԱբովյանՄեծ Հայքի նահանգների ցանկՑորենՄետաղՍաուդյան ԱրաբիաՇրթունքի հերպեսՔրիստոնեությունԿաթվածԶատիկՄուրացանԵրաժշտությունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱրտաշեսյաններՊանամաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՄետրոնիդազոլՀեռուստատեսային կենտրոնԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿորպորատիվ ֆինանսներԱրտաշեսյանների թագավորությունԷթիլ սպիրտԿոտայքի մարզՀամբարձում (տոն)Աշտարակ (քաղաք)Դաշտանային ցիկլԵրկկենցաղներԱղիների բորբոքային հիվանդությունԲրոնխիալ ասթմաՎիետնամԻսլամՊապ թեստՀայկական ֆիլմերի ցանկԼիսագորԻոսիֆ ՍտալինՀին ԿտակարանԽոյ (կենդանակերպի նշան)Կենդանիների հատկանիշների ցանկՄոմիկԱբու-Լալա Մահարի (պոեմ)ՀերպեսՀայրենական մեծ պատերազմՄիզոպրոստոլԹերենս ՋեյԴանիաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՊետրոս ԴուրյանՀայաստանի կենդանական աշխարհՄարդ բանականՀիսուսՀաղորդակցային գործընթացԻջևան🡆 More