Բհարտրիհարի

Բհարտրիհարի (սանսկրիտ՝ भर्तृहरि, 570 - միգուցե 651), սանսկրիտով ստեղծագործած հեղինակ, որը հավանաբար հեղինակել է սանսկրիտով գրված երկու կարևոր տեքստեր․

  • «Վակյապադիա», աշխատանք սանսկրիտի քերականության և լեզվաբանական փիլիսոփայության մասին, տեքստ, որը դարձել է սպհոտի տեսության հիմքը հնդկական քերականության ավանդույթում։
  • «Շատակատրայա», սանսկրիտական պոեզիայի ժողովածու, որը բաղկացած է երեք մասից՝ յուրաքանչյուրում մոտավորապես 100 բանաստեղծություն։
Բհարտրիհարի
Բհարտրիհարի
Ծնվել է570
Վախճանվել էմիգուցե 651
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ և գրող
Լեզուսանսկրիտ

Հնդկական գիտության միջնադարյան ավանդույթներում ընդունված էր, որ երկու տեքստերն էլ պետք է գրված լինեն նույն մարդու կողմից։ Եվրոպացի առաջին արևելագետներն զբաղեցրել են թերահավատ դիրքորոշում՝ որպես փաստարկ ներկայացնելով քերականության և բանաստեղծական ժողովածուի տարբեր թվագրումները։ Որոշ գիտնականներ, հիմնվելով լրացուցիչ ապացույցների վրա, պնդում են, որ երկու ստեղծագործությունները կարող են ստեղծված լինել միևնույն ժամանակ, և այդ դեպքում հնարավոր է դառնում միայն Բհարտրիհարիի գոյությունը, որը եղել է այդ երկու տեքստերի հեղինակը։ Ուրիշները երկուսի նույնացումը համարում են խնդրահարույց։

Ե՛վ քերականությունը, և՛ բանաստեղծական ժողովածուն մեծ ազդեցություն են ունեցել հնդկական մշակույթի համապատասխան բնագավառներում։ Քերականությունը, մասնավորապես, տարբերում է մոտեցումը լեզվի՝ որպես ամբողջականության նկատմամբ, ի տարբերություն միմանսաների և ուրիշների։

Բանաստեղծական ժողովածուն ներառում է կարճ բանաստեղծություններ, բաղկացած է երեք մասից՝ որոնցից յուրաքանչյուրում կա մոտավորապես 100 բանաստեղծություն։ Յուրաքանչյուր մաս վերաբերում է տարբեր ռասաների կամ էսթետիկ ընկալման, իսկ ընդհանուր առմամբ այդ բանաստեղծական աշխատանքի շատ բարձր է գնահատվել ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից գիտությունում։

Բհարտրիհարին, լեգենդի համաձայն, բրահման Վիդյասագարայի և նրա շուդրա կնոջ՝ Մանդակինիի որդին է։ Լինելով Կալինգի թագավորի խորհրդականը՝ Վիդյասագարան կառավարչի մահից հետո ստացել է թագավորությունը։ Վիդյասագարայի մահից հետո Բհարտրիհարին նշանակվել է թագավոր իր եղբայրների կողմից։ Նա երջանիկ էր, քանի դեռ չգիտեր, որ կինը իրեն դավաճանում է։ Երբ կնոջ գաղտնիքը բացահայտվում է, նա փորձում է թունավորել ամուսնուն։ Բհարտրիհարին, հիասթափվելով կյանքից, սկսում է ապրել ճգնավորի նման, և հենց այդ ընթացքում է նա ստեղծել իր բանստեղծությունները։

Բհարտրիհարիի պարադոքս

«Բհարտրիհարիի պարադոքսը» Հանս և Ռադհիկա Հերցբերգերի 1981 թվականի աշխատության վերնագիրն է, որը ուշադրություն է հրավիրում Բհարտրիհարիին վերագրվող «Բառերը նախադասությունների մեջ» (Vākyapadīya) աշխատության մեջ ինքնահղման պարադոքսների քննարկմանը։

«Սամբանդա-սամուդդեսա» տրամաբանական և լեզվական հարաբերություններին վերաբերող գլխում Բհարտրիհարին քննարկում է պարադոքսալ բնույթի մի քանի հայտարարություններ, այդ թվում՝ «ամեն ինչ ես ասում եմ կեղծ է», որը պատկանում է ստախոսի պարադոքսին, ինչպես նաև պնդումից առաջացող պարադոքսը, որ եթե ինչ-որ բան անանուն է կամ հնարավոր չէ անվանել որևէ կերպ (avācya). դառնում է անվանելի, երբ դա անվանում ես անանուն։ Երբ կիրառվում է ամբողջ թվերի վերաբերյալ, և հայտնի է որպես Բերիի պարադոքս։

Ծանոթագրություններ

Tags:

570651Սանսկրիտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴեղաբույսերԱմառԻսպանիաՀայկական ազգային հագուստ (տարազ)Բուրգ (երկրաչափություն)ԽոնարհումՖեյսբուքԹթուներՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԵնթակաՀին աստվածներ (դրամա)ԲջիջԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԵրկկենցաղներԲարդ նախադասությունՑորենԽրիմյան ՀայրիկՏիգրան ՄեծՀայկական լեռնաշխարհԶատիկՀայկական հարցՄիջին ականջի բորբոքումՀաղորդակցային գործընթացԴիզայնՍինդրիկՍատուրն (մոլորակ)Աշոտ Գ ՈղորմածՕհմի օրենքՎահան ՏերյանՇաղկապԳուգլ (որոնողական համակարգ)ԵղնջացանՎինի ԹուխՎարդգես ՍուրենյանցՀայկական առածներ և ասացվածքներՀենրիխ ՄխիթարյանՓայծաղԿոստանդնուպոլիսԴատաԼեքսԵրաժշտությունԱրձակՋրծաղիկՌուսական կայսրությունՄուսա լեռան քառասուն օրըՍիրտԳուլիվերի ճանապարհորդություններըՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱծխաջուրԳենետիկ հիվանդություններՃապոնիաԱվարայրի ճակատամարտՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀուլիոս ԿեսարԱրշիլ ԳորկիԼուսանԱրեգակնային համակարգՏոլմաՎիտամին B12 անբավարարությունՄարդու պապիլոմավիրուսԵռանկյունԵրկրորդ համաշխարհային պատերազմԱզատի ջրամբարԴաշտանային ցիկլՀովհաննես ԱյվազովսկիԱրտիստը (Շիրվանզադե)ՍիֆիլիսԱվետիք ԻսահակյանԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱրքիմեդեսՀայաստանի Կարմիր գիրքՆատրիումի քլորիդՀայաստանի թռչունների ցանկԱտոպիկ մաշկաբորբՍպիտակուցներ🡆 More