Աքիլլեսի Թիվ

Աքիլլեսի թիվ, որևէ ամբողջ թվի ամբողջ աստիճան չհանդիսացող բնական թիվ, որը նաև բաժանվում է իր պարզ բաժանարարներից յուրաքանչյուրի քառակուսու վրա։

Այլ կերպ ասած, n բնական թիվը հանդիսանում է Աքիլլեսի թիվ, եթե տեղի են ունենում հետևյալ երկու պայմանները՝

  1. n-ը պետք է բաժանվի իր բոլոր պարզ բաժանարարների քառակուսիների վրա, այսինքն, եթե n-ը բաժանվում է p պարզ թվի վրա, ապա այն պետք է բաժանվի նաև p2 թվի վրա,
  2. n-ը չպետք է լինի որևէ ամբողջ թվի ամբողջ աստիճան, այսինքն, գոյություն չունեն այնպիսի m > 1 և k > 1 ամբողջ թվեր, որոնց դեպքում mk = n։

Աքիլլեսի թվերն իրենց անունը ստացել են ի պատիվ Տրոյական պատերազմի հերոս Աքիլլեսի, ով հզոր էր, բայց կատարյալ չէր։

Աքիլլեսի թվերի հաջորդականությունը

n = p1a1p2a2pkak թիվը Աքիլլեսի թիվ է, եթե min(a1, a2, …, ak) ≥ 2 և gcd(a1, a2, …, ak) = 1։

Մինչև 5000 Աքիլլեսի թվերի հաջորդականությունը՝

    72, 108, 200, 288, 392, 432, 500, 648, 675, 800, 864, 968, 972, 1125, 1152, 1323, 1352, 1372, 1568, 1800, 1944, 2000, 2312, 2592, 2700, 2888, 3087, 3200, 3267, 3456, 3528, 3872, 3888, 4000, 4232, 4500, 4563, 4608, 5000 (A052486-ի հաջորդականությունը OEIS-ում)։

Աքիլլեսի թվերի հաջորդականության ամենափոքր իրար հաջորդող անդամներն են՝

    5425069447 = 73 × 412 × 972
    5425069448 = 23 × 260412

Օրինակներ

108-ը պարզ արտադրիչների վերլուծելու արդյունքում ստացվում է, որ 108 = 22 · 33։ 2 և 3 պարզ թվերի քառակուսիները՝ 22 = 4-ը և 32 = 9-ը, 108 թվի բաժանելիներ են։ Քանի որ 108-ը հնարավոր չէ ներկայացնել mk տեսքով, որտեղ m-ը և k-ն 1-ից մեծ ամբողջ թվեր են, ուրեմն 108-ը Աքիլլեսի թիվ է։

Մեկ այլ օրինակ։ 784-ը Աքիլլեսի թիվ չէ։ Ճիշտ է, նրա երկու պարզ բաժանարարների՝ 2-ի և 7-ի քառակուսիները՝ 22 = 4-ը և 72 = 49-ը, 784-ի բաժանարարներ են, բայց 784-ը ամբողջ թվի աստիճան է։ Դրանում կարելի է համոզվել որոշակի մաթեմատիկական գործություններով՝

    Աքիլլեսի Թիվ 

Այսպիսով, 784-ը Աքիլլեսի թիվ չէ։

Ծանոթագրություններ

Tags:

Բնական թիվ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գարեգին ՆժդեհԱտոմԱրտիստը (Շիրվանզադե)ՃապոնիաՇվեյցարիաՌուսական կայսրությունԱվստրալիաՎահագնԿաուչուկներՍթրեսՀրանտ-Լեոն ՌանոսՀայաստանի զինանշանՖրանսիաՄարդու ատամՍեպսիսԼևոմեկոլՓափուկ ուժԼեյկոցիտԺենգյալով հացՔարերի սիմֆոնիաԴեռահասի հոգեբանությունԼյարդի հիվանդություններՆԱՏՕՏիեզերքԲրազիլիաՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԿատուներԲացահայտիչԱկսել ԲակունցՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՆևրոզներՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՄիզոպրոստոլՍրտամկանի ինֆարկտՏուն ջրվեժի վերևումՕլիմպոսի աստվածներՓորլուծությունՋուրԱրյան խումբԿովՀայկյան տոմարԿրծքավանդակի ցավՀեշտոցային արտադրությունԲրոնխիալ ասթմաԹաիլանդԲուրգ (երկրաչափություն)ՀամասեռականությունԻրանԱղավնիներՏուբերկուլոզՄիջին ականջի բորբոքումԿոմիտասԵրուսաղեմՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱղասի ԱյվազյանՋավախքՇնչառությունԱրտաշեսյանների թագավորությունԱրա ՀարությունյանԱրագիլանմաններԿիպրոս (կղզի)ԳլաուկոմաՔառակուսի մետրՉինական մեծ պարիսպՎերք Հայաստանի (վեպ)ԻմպրեսիոնիզմԴՆԹԵրիտասարդական պալատԽաչակրաց արշավանքներԲնավորությունՂազարոս ԱղայանԿոնֆլիկտԶատիկՊատվաստումներՏրդատ ԳԹոքերԳործակալ 044Ջոնի Դեփ🡆 More