Ագեվազ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
| ||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Macropus | ||||||||||||||
|
Ագեվազ կամ կենգուրուն (լատին․՝ Macropodidae), պարկավոր կենդանի է։ Բնակվում է Ավստրալիայում, Նոր Գվինեայում և մոտակա կղզիներում։
Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել։ Մայր ագեվազը փորին ունի հարմարավետ պարկ, որտեղ էլ պահում է իր ձագին։Ագեվազի ծնվելուց հետ,ձագը կառչում է մոր մազերի և ընկնում է մոր պարկի մեջ։
Ուղղակիորեն կենգուրու անունը նշանակում է ամենամեծ չորս տեսակներից մեկը. Կարմրահեր, հսկա, մոխրագույն և այծքաղ։ Այսպիսով գոյություն ունի մակրոպոդիդե ընտանիքների 63 ամենամեծ տեսակները։ Սրանց կարելի է ավելացնել նաև վալռուներին, վալաբիներին, փայտագույն կենգուրուներին, պադեմելոններին, կոկկաներին։ Նրանց բացառապես կարելի է հանդիպել Ավստրալիա մայրցամաքում և Թասմանիայում, ինչպես նաև փայտագուններին՝ Նոր Գվինեայում։ Ավստրալիայում կենգուրուների թիվը հասնում է քառասուն միլիոնի։ Կենգուրուները համարվում են գիշերային կենդանիներ։ Կենգուրուի պոչը հանգստի ժամանակ նրան ծառայում է որպես երրորդ ոտք, իսկ ցատկելու ժամանակ ապահովում է հավասարակշռությունը, որն անգլերենով կոչվում է «crawl-walking» /սողացող քայլ/։
Kangourou բառը առաջացել է gangurru բառից, որը նշանակում է հսկա կենգուրու, Guugu Yimithirr բնիկների լեզվով։ Լեգենդի համաձայն gangurru բառը նշանակում էր “Ես քեզ չեմ հասկանում” մինչդեռ անգլիացի բնագետ Ժոզեֆ Բանկսը, որը Ջեյմս Կուկի կապիտաններից էր, իր հայրենակից զրուցակցին պատասխանում էր gangurru։ Այս նշանակությունը տարիների ընթացքում վերծանվել է 1970 թվականին լեզվաբան Ջոն Հավիլանդի կողմից Գուուգու Յիմիդհիռ ժողովրդի ուսումնասիրությունների ընթացքում։
Կենգուրուների հիմնական վարքագծերը նման են մակրոբոդիդներին, սակայն յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունը։
Պտղաբերության ժամանակ միջինը մեկ արուին հասնում է քսան էգ կենգուրու։ Ահա թե ինչու են նրանք զուգավորվելուց առաջ միմյանց հետ ընդհարվում։ Արու կենգուրուները ընդհարվում են՝ հենվելով իրենց պոչի վրա՝ միմյանց առջևի և հետևի թաթերով հարվածներ տալով։ Հաղթողը զուգավորվում է էգի հետ։
Ինչպես բոլոր պարկավոր կենդանիները, այնպես էլ կենգուրուները նորածիններին լույս աշխարհ են բերում չորս շաբաթական սաղմի վիճակում, որի զարգացման շրջանը հավասարազոր է մարդու ութ շաբաթական սաղմին։ Այս փուլում նրա հասակը ոչ ավելի է քան 2 սմ, իսկ քաշը՝ մեկ գրամ։ Որպեսզի մոր պարկի մեջ մտնի, նա սողում է մոր մորթու վրայով։ Նրան օգնելու համար մայրն իր թքով նրա համար ճանապարհ է բացում։ Մոր պարկը գտնվում է փորից 30 սմ դեպի վեր բացվածքով։ Այն պարունակում է չորս պտուկ, որը կաթ է արտադրում և, որի բաղադրությունը տարբերվում է՝ կախված մորթուց և զարգացման չափսից։ Սկզբում այն հարուստ է շաքարով, իսկ դառնում է ավելի հարուստ պրոտեիններով՝ նպաստելով ուղեղի և վերջույթների զարգացմանը, իսկ հետագայում ճարպը նպաստում է նրա ակտիվ գործունեությանը։ Այս փուլում թոքերը դեռ զարգացած չեն, սակայն կարմիր մարմինը կենդանի է, որի միայն առաջնային վերջույթներն են զարգացած և ծածկված են բազմաթիվ անոթներով, որպեսզի ընդունեն իրենց անհրաժեշտ թթվածինը։ Մոր գրպանում փոքրիկը կախվում է պտուկից և բաց չի թողնում իր մնալու վայրը, մինչև որ ի վիճակի չի լինում ինքնուրույն սնվելու։ Նա առաջին անգամ իր գլուխը դուրս է հանում գրպանից 5-6 ամսականում։ Դուրս գալու ժամանակ նա կշռում է 3,5 կգ, իսկ վերջնականապես գրպանը լքում է երեք ամիս հետո։ Նրանք սնվում են մոր կրծքով համարյա մեկ տարի։ Նրանք հասուն են համարվում տասնութ ամսականում։ Էգը մի սաղմը պահում է իր արգանդում, փոքրիկին իր գրպանում կերակրելու ժամանակ, որպեսզի որևէ պատահարի հետևանքով կորստի ժամանակ զարգանա պահեստային սաղմը։
Կենգուրուների մեծ մասը խոտակեր են, իսկ նրանցից ոմանք՝ միջատակեր։ Նրանք հատկապես ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Նրանց համար գիշատիչները դինգոներն են և շները, մինչդեռ գլխավոր գիշատիչը համարվում է տասմանական վագրը, որն անհետացել է։ Երբ սնունդը չի բավարարում, արծիվները խմբվում են որսալու նրանց, այնպես ինչպես սողունները փոքրիկ տեսակների վրա։ Շների դեմ պայքարելու համար նրանց նախընտրած հնարքներից մեկը ջուր մտնելն է՝ թշնամուն խեղդելու նպատակով։ Նրանք կարողանում են օգտագործել նաև իրենց ոտքերը պայքարելու համար։ Նրանք առանձնահատուկ ճիչ չունեն, կարող են մռնչալ կամ հազին նմանվող ձայն հանել։ Որոշ դեպքերում նրանք կարող են նաև կատվի նման շնչել, մինչդեռ ամենատարածված հնչյունը, որ կենգուրուներն արձակում են, դա իրենց թաթերով ուժգին հարվածելն է գետնին, որով իմաց են տալիս իրենց համախոհներին վտանգի մասին։
Կարմրահեր կենգուրուները ամենաճանաչվածն են։ Արուների հասակը հասնում է մինչև 1,8 մ, էգերինը՝ 1,1 մ, 1 մ երկարությամբ պոչով, արուն կշռում է 85 կգ, էգը՝ 35 կգ։ Նրանք ապրում են խմբերով։ Արուները ունեն գեղեցիկ կարմիր գույն։ Նրանց բնորոշ է երկար հետին վերջույթները, որտեղից էլ եկել է նրանց ընտանիքի անվանումը՝ իրենց արագ հարմարվողականությամբ, մեծ ցատկերով և որովայնի վրայի պարկով, որտեղ բնակվում է ձագուկը։ Նրանց պոչը մեծ է և հզոր, այն ծառայում է պահելու հավասարակշռությունը ցատկելու ժամանակ, ինչպես նաև կարող է նրա վրա հենվել հանգստանալու համար։ Նրանց քանակը զգալիորեն ավելացել է եվրոպացիների գալուց հետո։ Արդյունաբերական նպատակով իրականացվող որսը լավ կազմակերպված է. միսը ճարպոտ չէ և բավականին համեղ է։ Ավստրալիայի խորհրդանշական կենդանիներից է։ Մեծ կենգուրուն ավելի ընդունված է քաղաքում, քան գյուղերում։ Նրանք ի վիճակի են հաղթահարելու մինչև 40 °C երաշտը։
Կենգուրուները տեղից տեղ են տեղափոխվում նուրբ ցատկերով, նրանց արագությունը տարբեր է լինում. առհասարակ 20-30 կմ/ժ, կարող են նաև անցնել մեծ հեռավորություններ՝ կատարելով փոքրիկ ցատկեր։ Նրանք վազում են ձիուց արագ։ Կարող են կատարել նաև 3,5 մ բարձրությամբ և 13 մ երկարությամբ տպավորիչ ցատկեր։ Ցատկել չեն կարողանա, եթե պոչը գետնից բարձր լինի, քանի որ հենց պոչն է օգնում նրանց ցատկել։ Վտանգի դեպքում նրանք կարող են միջինը 50-60 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ առավելագույնը՝ 80-90 կմ/ժ։ Հասուն կենգուրուները գիշատիչներին հաղթում են շնորհիվ իրենց ուժի, մեծ արագության և ցատկելու ճարպկության, նրանք կարող են թաթի ուժեղ հարվածով սպանել մեկ դինգոյի։ Նրանց կայծակնային ցատկերը շփոթեցնում են գիշատիչներին, որոնցից խույս տալու ժամանակ նրանք նույնիսկ հաջողեցնում են ավազ շփել նրանց աչքերին։
Գոյություն ունեն կենգուրուների հիսուներեք տեսակ, որոնք բաժանվում են տասնմեկ խմբի։ Կենգուրուները համարվում են ամենամեծ տեսակները, իսկ վալաբիները՝ ամենափոքր, սակայն իրականում նրանց միջև տարբերություն չկա։
Ավստրալիայում ապրող եվրոպացիները մեծ վնասներ են հասցրել բնապահպանական համակարգին՝ տարածքները անասունների համար արոտավայրեր դարձնելով։ Ավստրալիայի գյուղական վայրերում կենգուրուներին նայում են որպես վնասատու և մասսայականորեն ոչնչացնում են։ Ամեն տարի 3 միլիոն կենգուրու է սպանվում առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով։ 200 000 կենգուրուներ և վալաբիներ ամեն տարի սպանվում են նաև ոչ կոմերցիոն նպատակով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագեվազ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 362)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ագեվազ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.