Wham!

Wham!, Ջորջ Մայքլի և Էնդրյու Ռիջլիի դուետ, որը ստեղծվել է 1980 թվականին Լոնդոնում։ Ընդամենը երկու տարվա ընթացքում կոլեկտիվի յոթ սինգլները առաջին հորիզոնականներ են զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթներում։

Wham!
Wham!
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Ժանրերփոփ, նոր ալիք և կապուտաչյա սոուլ
Գործունեություն1981
ԼեյբլEpic Records և Columbia Records
Կայքwham.world
Wham! Wham! Վիքիպահեստում

Մայքլը և Ռիջլին միասին սովորել էին դպրոցում։ 1981 թվականին նրանք որոշել են ստեղծել The Executive խումբը, սակայն փորձը ձախողվել է։ Այն ժամանակ նրանք Wham! են անվանվել և սկսել են ելույթ ունենալ դուետով, ընդ որում Մայլքը պատասխանատու էր երաժշտության համար, իսկ Ռիջլին՝ իմիջի։ Նրանց առաջին սինգլը՝ «Wham Rap!»-ը (1982), արգելվել է ռադիոկայաններում անցենզուր բառերի պատճառով։ Շուտով հետևել է ևս մեկ գեդոնիստական սինգլ՝ «Young Guns (Go for It)», որի մեջ անդամներից մեկը համոզում է մյուսին հետաձգել հարսանիքը։

Չնայած նրանց աճող հռչակին դեռահաս աղջիկների մեջ, Wham!-ը 1983 թվականի վերջում կորչել են շոուի բիզնեսից․ Ռիջլին ավելի սեքսուալ իմիջի վրա էր աշխատում, իսկ Մայքլը՝ նոր ալբոմի, որի գովազդի համար 1984 թվականի մայիսին թողարկվել է «Wake Me Up Before You Go-Go» սինգլը։ Դա նրանց առաջին սուպերհիթն էր․ դա առաջին տեղ է զբաղեցրել ինչպես Մեծ Բրիտանիայում, այդպես էլ ԱՄՆ-ում։

1984 թվականը ավելի հաջողակ է եղել կոլեկտիվի պատմության մեջ։ Հուլիսին նրանք թողարկել են «Careless Whisper» բալադը, որը դարձել է ամռան խոշորագույն հիթ և եղել է աշխարհի գրեթե բոլոր հիթ-շքերթների բարձրագույն դիրքերում։ Այդ երգը կատարել է Ջորջ Մայքլը, թեև դա գրած էր Ռիջլիի հետ միասին։ Հոկտեմբերին Wham!-ը վերադարձել է Եվրոպայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականը «Freedom» սինգլով։

Սուրբ ծննդյան կապակցությամբ թողարկվել է բարեգործական սինգլ «Everything She Wants» և «Last Christmas» ստեղծագործություններով, իսկ 1985 թվականի ապրիլին Wham!-ը դարձել են առաջին արևմտյան սուպերաստղերը, ովքեր գաստրոլներով ելույթ են ունեցել կոմունիստական Չինաստանում։ Երբ նոյեմբերին թողարկվել է նրանց «I’m Your Man» սինգլը, Մայքլը արդեն լուրջ մտածում էր սոլո կարիերայի մասին։ Նրանց հաջորդ սինգլը՝ «A Different Corner»-ը, պաշտոնապես ձայնագրվել է դուետի կողմից, բայց գովազդվել է որպես Մայքլի մենակատար աշխատանքը։

1985 թվականին, երբ դուետը եղել է իր գագաթնակետին, բրիտանական Mark Time Ltd. ընկերությունը թողարկել է Wham! The Music Box երաժշտային խմբագիրը ZX Spectrum համակարգիչների համար։1986 թվականին հայտարարվել է Wham! խմբի բաժանման մասին։ Խմբի հրաժեշտի համերգը կայացել է Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում։ Իսկ հունիսին թողարկվել է նրանց վերջին սինգլը՝ «The Edge of Heaven»-ը։ Ջորջ Մայքլի սոլո կարիերան հաջող էր այն ժամանակ, երբ Ռիջլին միանգամից լքել է շոու բիզնեսը։

Սկավառակագրություն

  • Fantastic (1983)
  • Make It Big (1984)
  • The Final (1986) (UK and Japan only)
  • Music from the Edge of Heaven (1986) (միայն Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում)

Ֆիլմագրություն

  • Wham-ը Չինաստանում․ Օտարերկրյա երկինք

Շրջագայություններ

  • Club Fantastic Tour (1983)
  • The Big Tour (1984-85)
  • Whamamerica! (1985)

Համերգ

  • The Final (1986)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wham! Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Wham!» հոդվածին։

Tags:

Wham! ՍկավառակագրությունWham! ՖիլմագրությունWham! ՇրջագայություններWham! ԾանոթագրություններWham! Արտաքին հղումներWham!

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կարմիր գիրքՄոլորակՎանա լիճԿենդանակերպի նշաններԿարտոֆիլՏիգրան ՊետրոսյանԴավիթ ՄուրադյանՄեր հայրենիքԴեքսամետազոնԴիկլոֆենակՄինաս ԱվետիսյանՀայաստանի տնտեսությունԵռանկյունԿաթնասուններՄողեսներԱղբյուր ՍերոբԱրյան խումբԳլխուղեղԱղմուկ ականջներումՋուրԱմերիկաԷթիլ սպիրտԴանիել ՎարուժանՍպիրտԿաթվածՍարդարապատի հերոսամարտՀակոբ ՊարոնյանՄիքայել ԱլիմյանԼյարդՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱռյուծՍևանի իշխանՀաղթանակի օր44-օրյա պատերազմԱնմոռուկՔարային շինանյութերՄեծ ՄհերՀապավումԲջջային հեռախոսԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՁվարանի կիստաՆեպտունԱրեգակՀամաստեղություններԶատիկՀայաստանի Հանրապետության նախագահՆևրոզներԴավիթ ԲեկԱրջերՀեպատիտ CԿոստանդնուպոլիսՄարտիրոս ՍարյանՍակավարյունությունԵղնջացանԿոմիտասՍրտային անբավարարությունՁգողականությունԷվոլյուցիաՀայկական գամփռՎլադիլեն ԲալյանՄաշկ (մարդ)ՁիՍմբատ Ա ՆահատակՀայաստանի ազգային հերոսՄայիսյան հերոսամարտերՍտեփանավանի դենդրոպարկՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԱնտարկտիդաՆիկոլ ՓաշինյանՆատրիումի քլորիդԵռանկյան մակերեսՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՎազգեն Ա ԲուխարեստցիԱլմա-Աթայի հռչակագիրՀայկական առածներ և ասացվածքներՈրդան կարմիր🡆 More