Pierce The Veil

Pierce the Veil-ը ամերիկական ռոք խումբ է Սան Դիեգոյից, Քալիֆորնիա։ Այն ստեղծվել է 2006 թվականին եղբայրներ Վիք և Մայք Ֆուենտեսների կողմից, նրանց Before Today փանք ռոք խմբի (նախկինում՝ Early Times) կազմալուծումից հետո։ Խմբի մյուս անդամներն են Ջեյմի Փրեսիադոն (բաս կիթառ) և Թոնի Փերրին (կիթառ)։ Pierce the Veil-ը թողարկել է երեք ստուդիո ալբոմներ և 2007 թվականին առաջին դեբյուտային ալբոմի՝ A Flair for the Dramatic-ի թողարկումից հետո հաճախ է մասնակցել շրջագայությունների։ Խումբը թողարկել է երկրորդ ալբոմը, որը կոչվում էր Selfish Machines, 2012 թվականին։ Նրանց երրորդ և ամենավերջին ալբոմը՝ Collide with the Sky-ը, թողարկվել է 2012 թվականին, և սա նրանց առաջին ալբոմն է Fearless Records-ի հետ համագործակցության շրջանակներում, որի մեջ էր մտնում առաջին հիթ սինգլը՝ King for a Day-ը,որը Billboard 200-ի 12 հորիզոնականում է գտնվել։

Pierce the Veil
Pierce The Veil
Ժանրերhardcore punk?, ալտերնատիվ ռոք, փոփ փանկ, Էմո, պոստ-հարդքոր, պրոգրեսիվ ռոք, էքսպերիմենտալ ռոք և փոփ ռոք
Գործունեություն2006
ԼեյբլFearless Records? և Equal Vision Records?
Պարգևներ
Կայքpiercetheveil.net
Pierce The Veil Pierce The Veil Վիքիպահեստում

Պատմություն

Վաղ տարիները և A Flair for the Dramatic-ը (2007, 2013, 2009)

Pierce the Veil-ը ստեղծվել է Մայք Ֆուենտեսի և Վիք Ֆուենտեսի կողմից 2006 թվականին, Before Today խմբի կազմալուծումից հետո։ Եղբայրները շարունակեցին միասին երգեր գրել և հետագայում մի ամբողջ ալբոմի համար բավական երգեր գրեցին։ Դեռ իրենց լեյբլ Equal Vision Records-ի հետ աշխատելիս, նրանք ինքնուրույն, պրոդյուսեր Քեյսի Բեյտսի հետ Սիեթլում, Վաշինգտոնում գրեցին և ձայնագրեցին նոր ալբոմ։ Եղբայրները թողարկեցի այս ալբոմը՝ A Flair for the Dramatic-ը Pierce the Veil նոր անվան տակ 2007 թվականի հունիսի 26-ին։ Խմբի անվանումը առաջացել է Before Today-ի ալբոմ՝ A Celebration of an Ending-ի մեջ զետեղված երկու երգերից։ Որոշ ժամանակ անց Pierce the Veil խմբին միացան երկու նոր անդամներ՝ Թոնի Փերրին (կիթառ) և Ջեյմի Փրեսիադոն (բաս կիթառ). Pierce the Veil խումբը ալբոմի թողարկումից հետո 3 ամիս ակտիվորեն շրջագայությունների մասնակցեց։ Նրանք համագործակցեցին A Day to Remember, Chiodos, From First to Last, Emery, All Time Low, Sleeping with Sirens, The Devil Wears Prada և Mayday Parade խմբերի հետ։

2007 թվականի նոյեմբերին, Pierce the Veil-ը մասնակցեց Vans Warped Tour 2007 թվականին և նաև 2008 թվականի շրջագայությանը։ Նրանք նաև 2008 թվականին մասնակցեցին Bamboozle Left փառատոնին։ Նրանց առաջին շրջակայությանը, որը կրում էր The Delicious Tour խորագիրը, մասնակցում էին Breathe Carolina, Four Letter Lie և Emarosa խմբերը։ Նրանք Bring Me the Horizon, Thursday, Four Year Strong և Cancer Bats խմբերի հետ մասնակցեցին Taste of Chaos 2009 շրջագայությանը։ Վիք և Մայք Ֆուենտեսները, ինչպես նաև Այրտոն Հարան, հաստատեցին նոր Isles & Glaciers ծրագրին մասնակցելը, որի շրջանակներում նրանք համագործակցեցին D.R.U.G.S. խմբի վոկալիստ Քրեյգ Օուենսւ և Emarosa, Dance Gavin Dance խմբերի վոկալիստ Ջոնի Քրեյգի հետ։ Isles & Glaciers-ը թողարկեց իր առաջին ալբոմը, որը կոչվում էր The Hearts of Lonely People, 2010 թվականի մարտի 9-ին։ Այնուամենայնիվ, Isles & Glaciers կազմալուծվեց, քանի որ նրան երկար կյանք չէր նախատեսված։

Ծանոթագրություններ

Pierce The Veil Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pierce the Veil» հոդվածին։

Tags:

Billboard 200

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միջին ականջի բորբոքումԱրմեն Տիգրանյան (երգահան)Լևոն ԱրոնյանԾնեբեկՓղերԱղբյուր ՍերոբՆոյԲույսերԹուրք-հայկական պատերազմ (1920)ԲնությունԻմ անունն Արամ էԲանաստեղծությունԱծխածինԹաթուլ ԿրպեյանԼևոն ԲՇվեյցարիաԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԵրվանդունիների թագավորությունԼևոն ՇանթՀուլիոս ԿեսարՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱլպիական մանուշակ (պատմվածք)ԲրուցելոզԴիլիջանՑրված սկլերոզՀայրենական մեծ պատերազմԼեոնիդ ԵնգիբարյանՇաքարային դիաբետԼյարդԾաղիկՀաղպատի վանական համալիրՀեկտարԱլեքսանդր ՍպենդիարյանՄխիթար ՍպարապետՀայաստանի կենտրոնական բանկԲացականչական նշանԽոնարհումԱրամ ԱՍայաթ-ՆովաՊետրոս ԴուրյանԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՀայկյան տոմարՎիտամին EԱնորոշ դերբայԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՍիամանթոՍերմնահեղուկԽատուտիկ սովորականՖրանսիաՀայաստանի Ազգային ժողովՀարկԲացահայտիչԼուսանՎահագն ԴավթյանՀավերժության հայկական նշանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԼյուդվիգ վան ԲեթհովենՌոբերտ ԱբաջյանԽրիմյան ՀայրիկԱմբերդ (ամրոց)Արյան ճնշումՄովսես ԳորգիսյանԱլմա-Աթայի հռչակագիրՍրտամկանի ինֆարկտՎարդԵվրասիաԷվոլյուցիաՄարդու աչքԱտոպիկ մաշկաբորբԱրցախյան շարժումԱծական անունՄամփրե արքանԱրտաշատՄիացյալ ԹագավորությունԱշտարակ (քաղաք)ՎիրուսներՔիմիական ռեակցիաներ🡆 More